Այս էջը հաստատված է

իր եղբորորդի Սահակին, իսկ ինքը փախավ օսմանցիների եկիրը, (այնտեղից) գնաց Լվով և այնտեղ վախճանվեց։ Կաթողիկոսության իշխանությունը վարում էր Սահակ կաթողիկոսլը, բայց հարկի ծանրության պատճառով չկարողացավ վճարել, նա ևս փախավ օսմանցիների երկիրը։ Սրա փախուստից հետո հայոց ողջ ազգը՝ արևմուտքցներ և արևելքցիներ միաբանվեցին և Մովսես վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս մեր թվականության 1078 (1629)-ի հունվարի տասներեքին, իսկ 1081 (1632)թ. մայիս ամսի տասնչորսին վախճանվեց։

1082 (1633) թվականի հունվարի տասներեքին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս օծեցին Փիլիպոս վարդապետին, որ կաթողիկոսական իշխանությունը իր ժամանակ վարեց ճոխ ու փառավոր, մինչև որ վրա հասավ մեր թվականության 1104 (1655) տարին։ Սույն տարվա մարտի քսանհինգին սա վախճանվեց։ Սրանից հետո կաթողիկոսության աթոռը գրավեց Հակոբ Ջուղայեցի վարդապետը, քանզի 1104 (1655) թվականի ապրիլ ամսի ութին Հակոբ վարդապետին օծեցին Սուրբ Էջմիածնի կաթողիկոս, և այժմ սա է վարում կաթողիկոսական իշխանությունը մինչև այսօր, որ մեր թվականոլթյան 1111 [1662] տարվա հուլիս ամսի չորսն է, ուստի և տիրոջից խնդրում ենք, որ երկար տարիներ պահի սրան հուրախություն մեր սրտերի և ի փառս իր անվան. ամեն։


ԳԼՈՒԽ ԼԲ
ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ԿԱՐԳԸ՝ ՍԿՍԱԾ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻՑ ԳԱՎԱԶԱՆՈՎ, ՈՐ ԻՋՆՈԻՄ Է ՄԻՆՉԵՎ ԷՋՄԻԱԾՆԻ ԴՊՐՈՑԸ

Նախ եռամեծ վարդապետ Մխիթարը, որ մականունով Գոշ212 է կոչվում, նույնի աշակերտ Հովհաննեսը, որ Վանականն213 է, նույնի աշակերտ Վարդանը214, նույնի աշակերտ Ներսեսը, նույնի աշակերտ Եսային215, որ Նիչ գավառից է, նույնի աշակերտ Հոհան Որոտնեցին216, նույնի աշակերտ Գրիգոր Տաթևացին, նույնի աշակերտ Դանիել Ճգնավորը, նույնի աշակերտ Հովհաննես Համշենցին217, նույնի աշակերտ Թորոսը, նույնի աշակերտ Գրիգոր Տարոնացին, նույնի աշակերտ