ճանապարհորդություն կամ այլ բաների համար գործ ունենա, պարտավոր է գնալ քաղաքապետի մոտ հրաման կամ անձի հաստատման վկայական խնդրելու՝ ուղղված ուղեկալներին, որ չարգելեն և ետ չդարձնեն։ Իսկ եթե թուղթ չլինի, չեն թողնի գնալ։ Եվ քաղաքապետը նախ գնացողից նրա անձի փոխարեն մի այլ մարդու երաշխավոր էր պահանջում, հետո է թուղթ տալիս նրան, որ ճանապարհորդը գնա իր ճանապարհը։
Իսկ քարհատ արհեստավորներին, որ բերին Սշպահան քաղաքը, քաղաքի հարավային կողմում՝ գետի այն կողմը, բնակեցրին, այն տեղում, որտեղ գավր[1] ազգն էր բնակեցվել։ Սրանց կից նաև նրանց հետ խառը բնակեցրին քարհատ հայերին։
Այժմ հայոց 1108 (1659) թվականի մայիս ամսին Շահ-Աբաս երկրորդ թագավորը հրամայեց, որ այս հայ ժողովուրդը, սրանց հետ և գավր ազգը դուրս գան այս տեղից և գնան այն տեղը, որտեղ երևանցիները, շխշաբանցիները և դաշտեցիները բնակվեցին։ Սրանք նույնպես այնտեղ բնակվեն, որ բոլոր այլացեղ ու աայլահավատ ազգերը առանձնացվեն մահմեդականներից, որպեսզի մահմեդականները նրանցից անխառն բնակվելով մաքուր մնան (չպղծվեն)։ Ուստի հայերը և գավրները ելան, գնացին և վերոհիշյալ քրիստոնյաներին մոտիկ բնակվեցին։
Իսկ եթե որևէ մեկը գավր ազգի մասին հարցնի, հետևյալն է։ Շահ-Աբաս առաջինը սատանայի անարատ կամակատարը, ինչպես որ հայոց ազգը Ատրպատականի երկրից քշեց, բերեց Պարսկաստան, այնպես էլ գավրներին արտաքսեց իրենց բնիկ երկրից՝ Քիրմանից, Եզդից, Շիրազից և իրենց այլ տեղերից և բերեց, լցրեց հիմնավեր Սպահանում։ Նրանցով լցրեց, շինեց ու դարձրեց Սպահանը։ Այս գավրերը այսպես էին եկել Սպահան և այնտեղ բնակվել։ Այժմ նրանց նույնպես հանեցին այն տեղից և տարան հայոց ազգին մոտիկ ինչ-որ կողմ ու այնտեղ բնակեցրին. այս էլ այսպես։
- ↑ Գավր, ավելի ճիշտ՝ գաֆր այն պարսիկներն են, որոնք մինչև այժմ հետևում են զրադաշտական կրոնին, մահմեդականություն չեն ընդունել: