Այս էջը հաստատված է

կախեցին նրանց։ Բերին ծանր քարեր դրին նրանց թիկունքներին։ Այդպես թողին կախաղանի վրա, որ մնացին մինչև երեկո. նրանց երկու ձեռքերի հոդերը խախտվեցին, իսկ աբեղաները ողբալով աղաղակում էին, թե չենք իմանում ձեր պահանջածի տեղը, բայց անօրենները չէին լսում։

Սրանից հետո աբեղաների գլուխները պարանից օղակ հագցրին, որն այսպես էր։ Կանթեղի պարանը, որ բարակ է ու ամուր, օղակի ձևով կապեցին և անցկացրին աբեղաների գլուխները, օղի մեջ փայտ մտցրին և սկսեցին փայտը ոլորել, պարանը մանվեց ու ոլորվեց սաստիկ ամրությամբ և թաղվեց աբեղաների գլուխների մորթու և մսի մեջ, իբրև մամուլի մեջ պնդվեցին ու սեղմվեցին նրանց գլուխները. բոլոր մսերը, մորթիները, գլուխների ու պարանոցների երակները այտուցվեցին, դարձան կարմիր, և նրանց երկուսի աչքերը կարծես դուրս պետք է թռչեին կապիճներից, իսկ աբեղաները անշնչացած, ուշագնաց իբրև մեռած ընկան գետին։

Ապա բերին բարակ ու պինդ պարան, կապեցին աբեղաների աճուկներից և քաշելով վեր յուրաքանչյուրին կախեցին բարձր տեղից, իսկ նրանց շուրջը բոլորված անօրենները և սրանց զորքը հայհոյում, թքում, ծաղրում էին՝ ասելով. «Այդքան չարչարանքներ եք կրում, ինչո՞ւ ցույց չեք տալիս վանքի թաքստոցները»։ Բայց աբեղաները ցույց չէին տալիս, որովհետև մահ էին հանձն առել:

Սրանից հետո Չոմարը ինքը եկավ, բաց արեց աբեղաների ամոթույքները, շոր գցեց նրանց առնանդամների վրա ինքը առավ դրանք իր բերանը և ատամներով ծամում էր։ Դրանից աբեղաները սարսափելի տառապեցին և անշնչացած ընկան իբրև մեռելներ։

Արդ՝ այսքան սարսռելի տանջանքներ կրեցին խղճալի աբեղաները և գրեթե յուրաքանչյուր չարչարանքի ժամանակ առանձին-առանձին մեռնում ու կենդանանում էին, մանավանդ այս վերջին չարչարանքում, որ ահավոր սարսռելի տանջանք էր։ Եվ այս բազմաթիվ տանջանքներից ճնշված, մաշված, տկարացած մարմնով այնպես որ ուժ չունեին ոտքի վրա կանգնելու։

Այոքան չարչարանքները, որոնք անուն առ անուն հիշեցինք,