Այս էջը հաստատված է

բերդերը շատ հեռու չէին Խոշաբից։ Սրանք լսեցին թե չէ, զորականներով շտապ հասան Խոշաբ։ Երբ եկան բերդի դուռը սպանող մարդիկ նրանց համար դուռը բաց չարին, որոնք մտել էին բերդի մեջ։ Բոլոր մարդիկ քիչ օրեր մնացին այսպիսի իրարանցման մեջ։ Մի օր իրարանցման ժամի Սուլեյման բեկի եղբայր Էվլիա բեկը սուսերով հարվածեց Մոլլա ղասումին և սպանեց նրան՝ վրեժխնդիր լինելով Սուլեյման բեկի արյան։

Այս անցքերից հետո Սուլեյման բեկի կինը, որ տակավին բերդում էր, մի գիշեր առանց որևէ մեկի գիտության միայն ինքը բերդից պարան կախեց և վեր դեպի բերդը քաշեց Իբրահիմ բեկի մարդկանցից մեկին. նրանք վեր քաշեցին ևս տասը մարդ, որոնց հետ նաև Իբրահիմ բեկին։ Ապա այս Իբրահիմ բեկը և իր մարդիկ հետամուտ եղան Սուլեյման բեկին սպանող մարդկանց, որոնք այնտեղ բերդում էին։ Նրանք փախան, մտան զինանոցը. Իրրահիմ բեկը հրդեհեց զինանոցը, որից հրդեհված վառոդը տունը վեր թռցրեց, սրա հետ նաև մարդկանց հօդս ցնդեցրեց, որոնք կտոր-կտոր եղած վայր էին թափվում։

Այնուհետև Իբրահիմ բեկը տիրացավ բերդին և ամբողջ երկրին, իսկ սրա եղբայր Էվլիա բեկը գնաց իր տեղը՝ առաջվա բերդը, ուր նախապես բնակվում էր․ բերդը կոչվում էր Աբաղա228։ Արդ Սուլեյման բեկի սատակումը պատմեցինք, այսուհետև կպատմենք Իբրահիմ բեկի իշխանության և սուրբ նշանի Վան քաղաքը դարձի մասին։


ԳԼՈՒԽ ԽԲ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԻԲՐԱՀԻՄ ԲԵԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԸ ՎԱՆ ՔԱՂԱՔ ԴԱՐՁՆԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Արդ՝ այս ամենին իբրև ավարտ [պետք է ասենք], որ Էվլիա բեկը վերադարձավ գնաց Աբաղա կոչված իր առաջվա բերդը, իսկ Իբրահիմ բեկը մտավ Խոշաբի բերդը և իր իշխանություն ներքո նվաճեց բերդը և սրա ողջ գավառը և օր առ օր քիչ-քիչ հարցնելով տեղեկացավ իրենց բոլոր թշնամիների մասին, նաև նրանց մասին, որոնք ցանկանում էին Սուլեյման