բեկի սպանությունը։ Օրըստօրե քիչ-քիչ նրանց բոլորին կոտորեց, ոչ մեկին չխնայեց՝ ոչ ծերերին, ոչ երեխաներին, ոչ աղամարդկանց, ոչ կանանց, այլ բոլորին իսպառ ջնջեց։ Նաև բռնեց Սուլեյման բեկի կնոջն ու քրոջը և բանտ դրեց, բազմաձև չարչարանքներով չարչարեց նրանց, որպեսզի Սուլեյման բեկի գանձերի մնացուկը ցույց տան։ Երբ ինչ որ գտավ, առավ, հետո նրանց էլ սպանեց։
Սույն այս Իբրահիմ բեկը կրկին իր մոտ կանչեց Հոգվոց վանքի Պետրոս եպիսկոպոսին և ասաց, «Քեզ եմ տալիս Սուրբ նշանը, տար մեր վանքը և այնտեղ պահի, որ այնտեղ մնա»։ Պետրոս եպիսկոպոսը սրան էլ այնպես պատասխանեց, ինչպես Սուլեյման բեկին․ Սուրբ նշանը չտարավ վանքը, այլ մնաց Խոշաբի բերդում։
Այն օրից հետո, երբ Սուլեյման բեկը Սուրբ նշանը Վարագից հանեց, բերեց Խոշաբ, գրեթե ցասումն ու պատուհասը տեղաց, լցվեց Խոշաբի երկիրը, որովհետև հողը բերք չէր տալիս, իսկ եթե լինում էր, հազիվ սերմը վերցնում էին, հեծյալների արշավանքով ու խռովությամբ գավառը լցվեց, նաև կենդանին չէին աճում, այլ դեռևս պակասում էին։ Այլև ամռան օրերին՝ սուրբ Գրիգորի պասին229 սաստիկ ու անչափ ձյուն եկավ, շատերը ասում էին, թե երկու կանգուն[1] նստեց, իսկ բոլոր անասունները առանց արոտի մնացին ձյան շատության պատճառով, որի հետևնաքով բազմաթիվ անասուններ սովամահ եղան։ Սրանից հետո նրանց երկրում անասունների անկում եղավ, ով հազար գլուխ ոչխար ուներ, հարյուր գլուխ հազիվ մնաց, ուստի Խոշաբի գավառի բնակիչները հավաքվեցին Ւբրահիմ բեկի մոտ և հայտնեցին երկրի ավերման մասին և աղաչում էին սուրբ Նշանը իր տեղը դարձնել, որպեսզի պատուհասը հեռանա իրենցից։
Նաև Ւբրահիմ բեկը գոդեցավ, քանի որ գոդության ցավ հայտնվեց մարմնում, այլև ինչ-որ ցավ՝ որպես թե քամի գոյացավ նրա մեջ, որ բռնեց մեջքը, ազդրերը և մշտապես տանջում էր նրան։ Նաև Ւբրահիմ բեկի կինը միշտ թախանձում էր նրան և պեսպես խոսքերով խոսում էր նրա հետ,
- ↑ Կանգունը արմունկից մինչև միջնամատի ծայրն է։