Այս էջը հաստատված է

սրբերի գերեզմանոցը և դրեցին հանգիստ սուրբ նահատակների շարքում։

Այժմ ցավագարներն ու հիվանդները գնում են նրա սուրբ գերեզմանը և ամեն ցավի համար առողջություն են գտնում սուրբ նահատակ Նիկողայոսի աղոթքներով և մեր Քրիստոս աստծու շնորհներով, որին փառք հավիտյանս. ամեն։

Աուրբ Նիկողայոսի նահատակության գործողությունը կատարվեց հայոց 1091 [1642] թվականի ապրիլ ամսի տասնհինգին օսմանցիների սուլթան Իբրահիմի թագավորության, որ նստում էր Կոստանդնուպոլիս մեծ քաղաքում, և Սուրբ Էջմիածնի բարձրագահ աթոռի հայրապետ տեր Փիլիպոս պատվական հայրապետի կաթողիկոսության ժամանակ։

Նաև մինչդեռ սուրբ Նիկողայոսը կենդանի էր, այնտեղ Ամիդ քաղաքում պատահեց մի վարդապետ, որի անունը չգտանք։ Սա եկել էր սուրբ Նիկողայոսի մոտ, բռնել էր նրա ջախջախված աջը, համբուրել և խնդրել էր նրանից, թե` «Այս քո սուրբ աջը շնորհիր ինձ, քանզի ես պատրաստվում եմ եկեղեցի շինել, այս սուրբ աջը կդնեմ այն եկեղեցու հիմքում»: Սուրբ Նիկողայոսը սիրով տվեց, որովհետև ասաց. «Արդեն իսկ կտրիր և առ քեզ մոտ»։ Բայց քանի կենդանի էր, չկտրեցին, այլ մահից հետո կտրեցին, և վարդապետը ինքը առավ Նիկողայոսի սուրբ աջը և մեծ փափագով տարավ դրեց եկեղեցու հիմքում, որ շինեց։ Նաև այն քարը, որի վրա ջախջախեցին սուրբ Նիկողայոսի ձեռքերն ու ոտքերը, վարդապետը գողացավ, տարավ, դրեց եկեղեցու հիմքը, որ շինեց, որով փառավորվում էր մեր տեր Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից. ամեն։


ԳԼՈՒԽ ԽՆ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ՍՈԻՐԲ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ ԽԱՉԱՏՈԻՐԻ ՆԱՀԱՏԱԿՈԻԹՅԱՆ

Այս երանելի մարտիրոս Խաչատուրը Տիգրանակերտ քաղաքից էր, որ այժմ կոչվում է Ամիդ։ Ծնվել ու մեծացել էր նույն քաղաքում, ազգությամբ հայ էր։ Սա ուներ ծնողներ,