Այս էջը հաստատված է

երբ տեսավ Խաչատուրի գեղեցիկ պատանեկությունը, խանդաղատական շատ խոսքերով խոսեց նրա հետ և ասաց. «Քեզ շատ գանձ, թանկագին ունեցվածք, պետական պաշտոն, իշխանների աղջիկ իբրև կին կտամ, որին դու հավանես, եթե հրաժարվես քո հավատից և ընդունես Մահմեդի հավատը. կլինես այսքան բարիքների տեր, նաև քեզ կփրկես մահից»։ Իսկ երանելի Խաչատուրը պատասխանեց. «Այդ բոլոր բարիքները, որոնք խոստացար ինձ տալ, սուտ են ու դատարկ, քանզի անցավոր են, նաև ձեր հավատն է սուտ, որովհետև սուտ մարգարե է հնարողը, իսկ իմ հավատը ճշմարիտ ու սուրբ, որովհետև Քրիստոսից է դրված, որի ճշմարտությունը դուք ինքներդ եք հաստատում։ Ոչ թե սովորական ձևով սպանեք ինձ, այլ եթե կենդանի իսկ քերթեք ինձ, ես իմ Քրիստոս աստվածը և նրա ճշմարիտ հավատը չեմ ուրանա»։ Փաշան ասաց. «Գուցե ցնդաբանել ու խելքը գցել է, տարեք, պահեցեք, երևի խելքի գա և զգոնանա»: Տարան երկու ժամ պահեցին, իսկ բոլոր մահմեդականները նրա մոտ գալով ափսոսում էին ու խնայում. ասում էին, «Մի կորցնիր քո գեղեցիկ պատանեկությունը»։ Բայց նա չանսաց նրանց խոսքերին։

Դարձյալ փաշան Խաչատուրին կանչեց իր առջև և ավելի բարիքներ խոստացավ, քան առաջին անգամ խոստացել էր տալ նրան, միայն թե ուրանա Քրիստոսի հավատը և դավանի մահմեդականությունը, իսկ Խաչատուրը չուրացավ։ Ապա այնուհետև փաշան հրաման-վճիռ տվեց սպանել նրան։

Այդ ժամանակ եկան դահիճները ինչպես արյունախում գազաններ, շրջապատեցին նրան և մերկացրին, ձեռքերը կապեցին հետևը, առան, տանում էին սպանման տեղը։ Եվ մունետիկը, որ ջառչին է, հայտարարելով գնում էր նրա առջևից։

Մահմեդականներր նրա շուրջ հավաքվեցին ինչպես անթիվ ծովի ավազ, որ վայրը չէր տեղավորում նրանց։ Ինչպես կատաղի գազան ատամ էին կրճտում նրա վրա. ծեծում էին, բռնցքահարում և քաշելով էին տանում։ Այդպես նրան հանեցին միջնաբերդից, և երբ ելան բերդի դռնից, այնտեղ միջնաբերդի դռան առաջին, որ Նոր դուռ են կոչում,