Այս էջը հաստատված է

գերեզմանատուն և այնտեղ թաղեցին քրիստոնեական հավատի Սիրուն անունով խոստովանողին։

Սիրունի նահատակությունը եղավ մեր 1104 [1655] թվականի (օգոստոս)[1] ամսի 5-ին տեր Հակոբի կաթողիկոսության, որ Սուրբ Էջմիածնի գերագահ աթոռին էր, և օսմանցիների սուլթան Մահմադի թագավորության ժամանակ, որ նստում էր մեծ քաղաք Կոստանդնուպոլսում:

Իսկ այն քարը, որով ջարդեցին սուրբ Սիրունի գլուխը, այժմ լվանում և ջուրը լցնում են հիվանդների վրա, իսկ հիվանդը առողջանում է մեր Քրիստոս աստծու շնորհներով, որին հավիտյան փառք. ամեն։


ԳԼՈԻԽ ԽԷ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐ ԱՆՈՒՆՈՎ ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ

Մխիթար անունով քրիստոնյա մի մարդ, որ Վան քաղաքից էր, ազգությամբ հայ, քրիստոնյա ծնողների զավակ էր։ Այս Մխիթարը նշանավոր էր Վան քաղաքում փաշայի, ղադիի և ենիչեր զորապետի և այլ բոլոր իշխանների աչքում, որովհետև լավ ձիավար էր, զինախաղաց և զորեղ։ Նաև խելոք էր, մտքով խոհուն, խոսքով ճարտասան, ուստի բոլոր ենիչերիները, սպաները և իշխաններից շատերը նրան բարեկամներ էին:

Եղավ, որ հիշատակածս Մխիթարը մի օր իր ընկերակից մարդկանց հետ իր տանը նստած քնարներով ու երաժշտական նվագարաններով գինեխմությամբ ուրախանում էին։ Երաժշտության եղանակը լսելու համար մահմեդական շատ տղաներ դռներին, երդիկներին, պատերի վրա զվարճանում էին։ Իսկ Մխիթարի հայրը, ելնելով տղաների մոտ՝ տեղներից քշում էր նրանց: Տղաներից ոմանք հակառակվելով խփեցին նրան։ Նա գնաց տուն և պատմեց, թե տղաները

  1. Բնագրում օգոստոս բառը չկա, դնում ենք ըստ «Հայոց նոր վկաների» (էջ 467):