779 (1330) թ. թագավորեց Մուրադը հիսունութ տարի:
837-ին (1388) թ. թագավորեց Բայազիդը տասնչորս տարի։
851 (1402) թ. մեռավ Բայազիդը, թագավորեց սրա Մահմեդ որդին տասնինը տարի։
851 (1402) թ. թագավորեց Մահմեդը տասնինը տարի:
870 (1421) թ. թագավորեց Մուրադը քսանինը տարի:
899 (1450) թ. թագավորեց Մահմեդը երեսունմեկ տարի:
902 (1453) թ. սուլթան Մահմեդը գրավեց Բյուզանդիան:
930 (1481) թ. մեռավ սուլթան Մահմեդը և թագավորեց նրա որդի Բայազիդը։
930 (1481) թ. թագավորեց Բայազիդը երեսունմեկ տարի։
961 (1512) թ. թագավորեց Սելիմը ինը տարի։
961 (1512) թ. Սելիմը սպանեց իր հորը` սուլթան Բայազիդին և ինքը թագավորեց ինը տարի։ Խռովություն ծագեց երկու եղբայրների միջև՝ սուլթան Սելիմի և Ահմադի։ Սուլթան Ահմադի որդի Մուրադ Սոֆին եղավ սուլթան։
961 (1512) թ. խռովություն ծագեց սուլթան Բայազիդի որդիների միջև, և թագավորեց սրա փոքր որդի Սելիմը։
962 (1513) թ. Սելիմը սպանեց իր հորը՝ սուլթան Բայազիդին և ինքը թագավորեց։
962 (1513) թ. սուլթան Ահմադը գերվեց իր որդիներով ու դուստրերով, իսկ նրա զորքը փախավ։
962 (1513) թ. սուլթան Սելիմը կոտորեց Շահիսմայիլի զորքը։
963 (1514) թ. կամ 964-ին սուլթան Սելիմը գնաց Շահիսմայիլի վրա, և պատերազմեցին Չալդրանում[1], բայց չկարողացավ այն գրավել։
964 (1515) թ. սուլթան Սելիմը գրավեց Քեմախը:
965 (1516) թ. գրավեց Ամիդը, 966 (1517) թ, գրավեց Մսըրը, 966 թ. գրավեց Շամը և Մսըրը։
968 թ. Սելիմը չարացավ և սկսեց քրիստոնյաների առաջին մանկահավաքը։
970 (1521) թ. մեռավ սուլթան Սելիմը, և թագավորեց նրա որդի Սուլեյմանը։
- ↑ Չլլդրանը Մակուի մոտերքն է։