Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԾԳ[1]:
ԹԱՆԳԱԳԻՆ ՔԱՐԵՐԻ ԱՆՈԻՆՆԵՐԻ ԵՎ ՈՐՊԻՍՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կայծը, որը յաղութն է, այն հատկությունն ունի, որ եթե մարդ դնի բերանը, ծարավը կոտորվում է, իսկ եթե ոսկին հալես և կայծը հալած ոսկու մեջ գցես, չի այրվի, գույնը չի խանգարվի և պայծառությունը չի կորցնի։ Այլև ասել են, թե ով իր հետ ունենա, նա մարդկանց մոտ [սիրով] կընդունվի, նաև զարկվածի [չարքերի կողմից] լավ է։

Սարդիոնը, որ [թուրք] սեյլանն է, [ունի այն հատկությունը], որ երբ մեկից արյուն է հոսում, եթե երկաթի կամ քարի վերք չէ, քթից կամ այլ տեղից է, սարդիոնը մոտը պահի, արյունը կկտրվի, կրակի մեջ չի այրվում, ինչպես որ կայծն է, ինչպես մտնում է կրակը, այնպես էլ դուրս է գալիս, ոչ գույնն է կորցնում, ոչ էլ փայլը[2]։ Նույնպես էլ դեղին սարդիոնը, որ կոչում են թիլա[3], այլև պիճատի[4] և տպազիոն են ասում։

Զմրուխտի սևը[5] եթե օձի առջևը բռնես, տեսնելուն պես օձի աչքերից ջուր է իջնում, և օձը կուրանում է։ Շատերն են այս բանի համար վկայում շատ անգամ փորձելով։ Եվ, եթե քրքումով ծիրանաքարի վրա լավ մանրես և աչքերի վրա քաշես, աչքերի լույսը կավելացնի։ Իսկ եթե զմրուխտը մատին լինի կամ հետը, ապա վնասակար թունավորները չեն մոտենա ունեցողին։ Նաև սև հազ են ասում, այդ հազից մարդ չի ազատվում և նույն հազին, արյունահոսության, փորցավին օգտակար է. փորձված է։

Հասպիսը, որ զապարճատն է, կանաչ, մի քիչ դեղնավուն է, հատկությունն այն է, որ վրան շատ նայելուց աչքերի

  1. Բնագրում չկա գլուխ ԾԳ նշումը, թեև կա գլուխների ցանկում
  2. Բնագրում ճիլա [թուրք․ փայլ, պայծառություն, ողորկություն]:
  3. Թիլա պրսկ․ ոսկի:
  4. Պինատի պրսկ․ նռնաքար:
  5. Բնագրում ըզսյիտին: