Այս էջը հաստատված է

ասում, որ մի կղզի է, այն կայծը [յաղութը], որ լավ երանգով [ջրով] կանաչ ու նռնագույն է, այն կղզուց է ստացվում, մանլուր է ըրքնակի, որ քարպիկ կակուղ է[1], կրակից դուրս չի գալիս, հակինթը դրանից էլ լավն է, ֆռանկների համար կոշտն ու փափուկը միևնույնն է, միայն լավ գույն ունենա։ Կայծը [յաղութը] երանգով [ջրով] ու նռնագույնն են ուզում, փափուկին [ու կոշտին] չեն նայում։

Մեղեսիկ [լալ]. իմացիր, որ առաջ մեղեսիկ չկար։ Ջեմշեդ անունով մի թագավոր կար, նրա ժամանակ երկրաշարժ եղավ, և շատ մարդիկ մեռան։ Բալաշխանի մոտիկ մի բարձր լեռ կար, երկրաշարժից այդ լեռը ճեղքվեց, աստծու հրաշքով մեղեսիկը [լալը] այնտեղ երևաց։ Այն լավ մեղեսիկները, որ մարդկանց մոտ կան, բացի այն լեռանից, ուրիշ տեղ դրանց նմանը չկա։ Ամեն երեք հարյուր տարին մեկ դուրս է գալիս։ Այնուհետև մեղեսիկը յոթ գույն ունի՝ կարմիր, նռնագույն, հրագույն, քացախագույն, գինեգույն, կարիճագույն, սիսեռագույն։ Իմացիր, որ տասնմեկ կարատ լրիվ կշիռը քառասուն ֆլորին արժե։ Իսկ եթե երեք կամ չորս կարատ լրիվ կշիռ կարմրագույն լինի, մաքուր կարատը հինգ ֆլորին արժե։ Նռնագույնը և հրագույնը դրա կես գինն արժեն, այդպես է նաև սիսեռագույնը։ Իմացիր, որ մեղեսիկի հատկությունը, իմաստունները ասել են, տաք ու չոր է։ Եվ հետը մեղեսիկ ունենա, ամեն հիվանդության դեմ օգտակար է։ Մեջքացավի համար լավ է, մարդկանց աչքին [մոտը ունեցողը] լավ կթվա, վատ երազ չի տեսնի։ Երեխաների մոտ պահելը լավ չէ, դևերի դեմ էլ օգտակար է, կտապին խառնելիս ուրախացնում է, երեսի գույնը կարմիր է լինում, ախորժակ է բացում։

Զմրուխտ․ երեք ցորենահատը մի կշիռ է[2]։ Ծախվում է այդ կշիռով։ Իմացիր, որ 1500 տարի առաջ երկու տեղից էր ստացվում, իսկ իր հանքը Եգիպտոսի մոտ է։ Այն զմրուխտի գինը մի ֆլորին է, լինում է 516 կշիռ։ Իսկ այն զմրուխտը, որ մարդկանց ձեռքում է, Ֆռանկստանում է ստացվում, այլ

  1. Ոչ մի կերպ չկարողացանք հասկանալ, թե ինչ է նշանակում «մանլար է ըրքնակի, որ քարպիկ կակուղ է» նախադասությունը։
  2. Բնագրում ըռթլ, որ կարատից քիչ պակաս է: