Այս էջը հաստատված է

կրեցինք, ուստի դասավորելով մեր գրքում գրեցինք։ Այս պատճառները իմանալով՝ դու մի մեղադրիր մեզ և մանավանդ մասամբ բարի հիշիր ամենքի տիրոջ մոտ. ողջ եղիր տիրոջ շնորհիվ։


ԳԼՈԻԽ ԾԶ

Հայոց տասը [561] թվականին կարգավորվեց հինգհարյուրյակը255 որով ուղղվեց զատիկը։ ԺԲ թվին քաղիրդի շրթունքն256 էր և իսմայելցիների սկիզբը։ 60 (611) թվին հայտնվեց Մահմեդը։ 62 (613) թվին վրացիները բաժանվեցին հայոց եկեղեցուց։ 72 (623) թվին թուրքերը գրավեցին Արճեշը։ 76 (627) թվին տեր Կոմիտասը կառուցեց Հռիփսիմե վանքը և գրեց «Անձինք»-ը257։ 80 (631) թվին իշխեցին Աբուրաքրը, Օմարը, Օսմանը՝ 38 տարի։

88 (639) թվին տաճիկների Հայաստան մուտք գործելը:

102 (653) թվին տեր Ներսես հայրապետը կառուցեց Սուրբ Սարգիսը258 Դվինում և սուրբ Խորվիրապը259, 114 (665) թվին հայտնվեց Վարագա սուրբ Խաչը։ 171 (722) թվին Հայաստանում փայլեց Հոհան Օձնեցին։

223 (774) թվին շրջում է մուրացիկ տեր Եսային[1]։ 235 (786) թվին տեր Սողոմոնը շինում է Մաքենիսը260: 247 (798) թվին Սահակն ու Հովսեփը նահատակվեցին Կարին քաղաքում, որ Էրզրումն է։ 341 (892) թվին տեր Մաշտոցը տասը ճգնավորների հետ փայլում էր261: 899 (950) թվին Սմբատ Տիեզերակալը Անիում հիմնարկեց Կաթուղիկեն262:

414 (965) թվին կառուցվեցին Հաղպատն ու Սանահինը263։ 428 (979) թվին։ 414 (965) թվին Սմբատ թագավորը պարսպում է Անին: 442 (998) թվին Կատրամիդեն ավարտեց Անիի Կաթուղիկեն։ 465 (1016) թվին աստվածասաստ

  1. Եսային կաթողիկոս է դարձել 775-778 թվականներին։ Ըստ ավանդության նրա որբևայրի մայրը իր մանուկ զավակի հետ շրջել է ողջ երկիրը, եկել հասել է Դվին՝ ամենուրեք հայտարարելով, որ ինքը կաթողիկոս զավակ է մեծացնում: Այնքան է համառում, որ Դվինի Սիոն կաթողիկոսը վերցնում է երեխային: Հետագայում դառնում է եպիսկոպոս և Սիոնի մահից հետո օծվում կաթողիկոս: