թվին եկավ Ջիհանշան, գրավեց Երզնկան։ 902 (1453) թվին սուլթան Մահմադը գրավեց Պոլիսը հույների Մանվել թագավորի ձեռքից։ 907 (1458) թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, երեսուներկու հազար մարդ մեռավ։ 910 (1461) թվին Չիթախը գրավեց Տրապիզոնը։ 916 (1467) թվին Հասան բեկը գնաց Վրաստան և գերեց։ Դարձյալ սույն թվին Պարոն լույսին [Լույս պարոնին] Կաֆայում նահատակեցին276, 918 (1469) թվին ամբողջ աշխարհում մահ տարածվեց։ Նաղաշ277 վարդապետը իր ողբը գրեց։ 923 (1474) թվին տեր Գրիգոր քահանայի որդի Դավթին Խարբերդում նահատակեցին։ 931 (1482) թվին մեռավ սուլթան Մահմադը և նստեց նրա որդի սուլթան Բայազիդը։ Դարձյալ սույն թվին Երզնկայում երկրաշարժ եղավ, երեսուն հազար հոգի հողի տակ մնաց։ 932 (1483) թվին Աղուբ բեգը ...րիա [1] սարը գրավեց։ 933 (1484) թվին Յաղուբ բեկը Շեխ Հայդարը գրավեց։ 939 (1490) թվին Յաղուր բեկը մեռավ։ Սունխուրը կանգնեց 948 [1499] թվին Սպահան կանգնեց, սրանից հետո էլ Ալվանդը։ 950 (1501) թվին Կարմրագլուխ [ղզլբաշ] Շահ-Իսմայելը պատերազմեց Ալվանդի դեմ և նրան փախցրեց, ինքը գրավեց գահը և նստեց։ 962 (1513) թվին սուլթան Սելիմը սպանեց իր հորը՝ Բայազիդին, և ինքը նստեց: 963 (1514) թվին Սալիշմեն շահի հեծելազորը կոտորեց, բայց և թագավորեց շահը։ Սուլթան Սելիմը գնաց Ձալարան, կռվեց շահի դեմ և ջարդեց նրան։ 966 (1517) թվին սուլթան Սելիմը գնաց գրավեց Շամը, Մսըրը։ Դարձյալ նույն թվին սուլթան Սելիմը հիմք դրեց տղաներ հավաքելուն։ 968 (1519) թվին սուլթան Սելիմը չարացավ, տղաներ հավաքեց քրիստոնյաներից։ 970 (1521) թվին Սելիմը մեռավ և թագավոր նստեց սուլթան Սուլեյմանը։ Դարձյալ նույն թվին Սեբաստիայում բաղնիք շինեցին։ 971 (1522) թվին Պեխի որդի Սաֆարին այրեցին։ 975 (1526) թվին սուլթան Սուլեյմանը գնաց, գրավեց ընկռուզների[2] գահանիստը, որ Բուդում է։ Դարձյալ նույն թվականին Աթմաջա խալիֆան հայտնվեց։ Դարձյալ նույն
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/492
Այս էջը հաստատված է