Այս էջը հաստատված է

թվին Շահ-Իսմայիլր մեռավ և թագավորեց սրա որդի Շահ-Թահմազը: 976 (1527) թվին Տոսիլի հոռոմները գլուխ բարձրացրին, իսկ Հուսեյին փաշան հարձակվեց, հոռոմներին ջարդեց ու գերեց։ 992 (1543) թվին Տաթևի վանքի (Հայրապետ անունով) աբեղային այրեցին։ 984 թվին Շնքուռիկ գյուղից մի քահանա այրեցին։ 985 (1536) թվին խոջա Կոդջային Սեբաստիայում նահատակեցին։ 988 (1539) թվին հույները զատիկ արին ծաղկազարդին։ 990 (1541) թվին Շահ-Թահմազը գնաց Վրաստան և Տփղիսն ու ամբողջ երիրը ավերեց, անթիվ ու անհամար մարդիկ գերեց։ Դարձյալ սույն թվին Հումա փադիշահը եկավ Շահ-Թահմազի ոտքը և գնաց։ 995 (1546) թվին Ալխազը եկավ խոնդկարին հանեց, տարավ Թավրիզ իր եղբոր վրա, որը Թավրիզը ավերեց։ Իսկ Թավրիզի տեր Շահ-Թահմազը եկավ ավերեց Խնուսը, Բասենը, Կարինը, Դերջանը, Քեղին, Բաբերդը, Երզնկան, Սպերը։ 998 (1549) թվին մահ տարածվեց։ 999 (1550) թվին Կարին քաղաքում յութանասուն հոգի ազատորդիներ մեկ գիշերում կոտորեցին. մեծ աղետ եղավ։

1003 (1554) թվին խոնդկարը եկավ Շահ-Թահմազի վրա. նստեց Նախիջևանում, Սահաթը ավերեց և բազմաթիվ մարդիկ գերեց։ 1006 (1557) թվին կեղեցի Ղուկաս վարդապետը հռոմեացիների տոմարը վերականգնեց։ 1008 (1559) թվին խոնդկարի որդիներըր կռվեցին Ղոնիայում. Սելիմը Բայազիդին փախցրեց մինչև Կարին։ Նա երեք որդիներով գնաց շահի մոտ, որտեղ նրանց սպանեցին։ 1009 (1500) թվին սուլթան Բայազիդը չորս որդիներով, երեսուն հազար մարդկանցով եկավ Շահ-Բահմազի ոտքը։ 1012 (1563) թվին մահ տարածվեց։ 1015 (1566) թվին սուլթան Սուլեյմանը գնաց Փեջի վրա և այնտեղ մեռավ։ 1016 (1567) թվին գահ նստեց Սուլեյմանի ռրդի Սելիմը։ 1017 (1568) թվին Սիմոնը գնաց Շահ-Թահմազի ոտքը։ 1019 (1570) թվին աղջկա բոզ եղավ Երզնկայում։ 1020 (1571) թվին գրավեցին Կիպրոս կղզին։ 1022 (1573) թվին Շահ-Թահմազը մեռավ։ 1023 (1574) թվին երկու տարի թախտ նստեց Շահ-Իսմայիլը։ 1024 (1575) թվին Սելիմը մեռավ, թագավոր դարձավ սուլթան Մուրադը։ 1025 (1576) թվին պոչավոր աստղ դուրս ելավ և երևաց։ Դարձյալ սույն թվին նոյեմբերի հինգի կեսգիշերին Երզնկայում