Այս էջը հաստատված է

Դամուրդափին, շուն, կատու, մեռած ու կենդանի մարդիկ կերան սաստիկ սովից։ Դարձյալ նույն թվին այս սովի պատճառով գայլերը ուժեղացան մարդկանց համեմատությամբ և կենդանի մարդկանց պատառոտելով ուտում էին, որի պատճառով այդ գայլերին մարդագայլ կոչեցին։

1056 (1607) թվին Շահ-Աբաս Առաջինը գնաց Շամախի և պատերազմով այն օսմանցիներից գրավեց։ Դարձյալ նույն թվին Ջալալին եկավ Կարին, մայիսի տասնյոթին կիրակի օրը, հուլիսի հինգին կիրակի օրը ելավ շատ անողորմ բան արեց։

1057 (1608) թվին սուլթան Ահմադը Մուրադ փաշային ուղարկեց Հալեպ ջանփոլատցի Ալի փաշայի վրա։ Սա գնաց, կոտորեց նրա զորքին Գոգարչինլուկ դաշտում և իրեն փախուստի մատնեց։ Դարձյալ սույն թվին Թավուլ անունով ջալալին ավերեց Խարբերդի ու Բալուի գավառները։ Դարձյալ նույն թվին Սոֆին եկավ Կարին հուլիսի երեսունի շաբաթ օրը, ամբողջ երկրի՝ թե գյուղի և թե քաղաքի վաստակածը սաստիկ այրեց օգոստոսի մեկին (երկուշաբթի), երեքշաբթի գնաց։

1058 [1609] թվին Մուրադ փաշան [ժողովրդին] տեղահանեց։ 1059 (1610) թվին Մուրադ փաշան Պոլսից մեծ զորքով ելավ գնաց Թավրիզ, խիստ ձյուն եկավ զինվորների վրա և անզոր դարձրեց։ Չիլ փաշան և ֆռանկ [զինվորներն] ընկան, հետո դարձավ, եկավ Ամիդ, ձմեռեց Ամիդում։ Դարձյալ սույն թվի հուլիսի երեսունմեկի երեքշաբթի օրը Սոֆին եկավ Կարին, թուրք Զաբիլմազի՝ թաթարի դեմ ուժեղ կռիվ տվեց և օգոստոսի երեքի ուրբաթ օրը ելավ գնաց. տեղիս տերը Հասան փաշան էր։

1061 (1612) թվին Ամիդում մեռավ Մուրադ փաշան. վեզիրությունը ստանձնեց Նասֆ փաշան։ Դարձյալ սույն թվին Ամիդից ելավ և դեսպանին իր մոտ տարավ Պոլիս և ղզլբաշի հետ հաշտության կնքեց, իսկ դեսպանին Հասան փաշայի հետ վերադարձրեց, վերադարձրին նաև կարսեցիներին, որ կոտորեցին։ 1062 (1613) թվականին Շահ-Աբաս Առաջինը գնաց Վրաստան և գերեվարեց։

1063 (1614) թվին Շահ-Աբաս Առաջինը Սուրբ Էջմիածնի քարերը, մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը Էջմիածնից