վեր է, քան մեր կարողությունը, ձեռնամուխ եղածի։ Այլ [այս գործը ձեռնարկել ենք] երիցս երջանիկ և քրիստոսահպատակ հայրապետի և Սուրբ աթոռ Էջմիածնի հաջորդ տեր Փիլիպոսի՝ ամենայն հայոց կաթողիկոսի, ստիպողական հրամանով, որովհետև ինքը` այս բազմահանճար հայրապետ տեր Փիլիպոսը, բոլոր իմաստուն մարդիկ, առաքինիները, ավելի ծերերը, որոնք ապրել են ավելի առաջ և սրա [կաթողիկոսի] ժամանակ, որոնք և տեսել էին պատմության այս գրքում նկարագրված բոլոր իրողությունները, անցուդարձերը, այսինքն` հայոց աշխարհի ավերվելը և գերվելը, քրիստոնյաների վատնումը, նաև եկեղեցական կարգերի նվազելն ու պակասելը, բարձրագահ ու քրիստոնեական աթոռ Սուրբ Էջմիածնի անշքանալն ու ավերը, նաև սրանց նորոգումը, այլև պատմական ուրիշ նյութեր, որոնք նկարագրվեցին այս շարադրանքիս մեջ, որոնց համար այն մարդիկ բոլորը մեծ ցանկությամբ, էլ ավելի մեծ իղձով բաղձում էին գրքով հիշատակագրել սերունդներին ի գիտություն, որ յուրաքանչյուրը իր դարում կամ ժամանակում հանդես կգա։ Նաև մշտական խնդրողական խոսքով Փիլիպոս կաթողիկոսից խնդրում էին, որպեսզի սա որևէ մեկին հրամայի կատարել պատմագրության այս ձեռնարկումը։ Մանավանդ որ ինքը` կաթողիկոս Փիլիպոսը շատ ավելի էր մտահոգված այսպիսի գործերով, քան բոլորը, ուստի երբեմն սրան, երբեմն նրան հարկադրում էր, որ գլուխ բերեն այս գործը, և իր աշակերտներից շատերին հարկադրեց, որ գուցե որևէ մեկը հանձն առնի և գլուխ բերի։ Իսկ նրանք` տեղյակ լինելով, գիտեին այն բազմազան չարչարանքները, որ կան այս գործի մեջ, ուստի իրենց այս տաժանքին չենթարկեցին, այլ իրենցից հեռացնելով ճողոպրեցին։ Իսկ ես՝ նվաստս՝ չնչինս, ամեն բանում առաքյալ կոչվածս, խոսքի սպասավոր, բնակավայրով Թավրիզ քաղաքից ու սույն տեր Փիլիպոս կաթողիկոսի աշակերտներից և Սուրբ Էջմիածնի լուսակառույց աթոռի միաբանությունից լինելով, այստեղ սնվելով ու վարժվելով, ծերության հասակի հասնելով, նաև ակնկալում եմ սրա հովանու տակ հողում ամփոփվել, որ թերևս սրանում խորհրդավոր կատարումներին հաղորդակից լինեմ։ Ուստի բոլորից
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/524
Այս էջը հաստատված է