Այս էջը հաստատված է

112. Արցախում (Ղարաբաղ) կա Քոթուկ գյուղ, որ Ս. Ջալալյանը տեղադրում է Քառասնից գյուղի մոտերքը, Շուշվա դիմաց։ (էջ 218)։

113. Դվինը Արարատյան դաշտի գյուղերից է, որ գտնվում է ներկայիս Արտաշատ քաղաքից 7 կմ հյուսիս–արևելք։ Այս գյուղի մոտ է գտնվում պատմական Դվին մայրաքաղաքը և հինավուրց ամրոցը։ (էջ 219)։

114. Մուրտքեն ու Համանը Պարսից Արտաշես թագավորի բարձրաստիճան պալատականներն էին. Մուրտքեն հրեա էր, իսկ Համանը ամաղեկ։ Մուրտքեն գուշակում է, որ պալատական երկու ներքինիներ կամենում են Արտաշեսին սպանել. Մուրտքեն հայտնում է թագավորին, և ներքինիները խոստովանում են ու կախվում։ Համանը վրեժով է լցվում Մուրաքեի դեմ, որովհետև բոլորը խոնարհվում ու երկրպագում էին իրեն, բացի Մուրտքեից։ Համանը բամբասում է թագավորի մոտ ողջ երկրում գտնվող հրեաներին որպես խորամանկների ու սինլքորների և պահանջում է իրավունք բոլոր հրեաներին ոչնչացնելու ի թիվս որոց նաև հրեա Մուրտքեին։ Արքան իրավունք է տալիս, որ մի օրում Հնդկաստանից մինչև Եթովպիա 127 գավառների բոլոր հրեաներին կոտորեն և նրանց ողջ գույքը գրավեն։ Արտաշես արքայի երկրորդ կին Եսթերը, որ Մուրտքեի հորեղբոր աղջիկն էր, բացում է Համանի խարդավանքը, թագավորը կախում է Համանին և Մուրտքեն մնում է իբրև աոաջին պալատական [տես Եսթեր Ա-ից է]։ (էջ 220)։

115. Բաղակը մովարացիների թագավորն էր. (Մովաթը Մեռյալ ծովից հարավ-արևելք էր)։ Երբ հրեաները Եգիպտոսից վերադարձան իրենց երկիրը, Բաղակը կարծեց, թե կհարձակվեն իր վրա և կսպանեն իրեն․ կանչեց Դյութ Բաղտյամին, որ հրեաներին անիծի։ Սակայն հրեաները ոչ մի վնաս չտվին Բաղակին։ Իսկ Բաղայամը եկավ և օրհնեց Իսրայելը։ (էջ 221)։

116. Ըստ ավանդության Թադեոս առաքյալը քրիստոնեության առաջին քարոզիչն էր Հայաստանում։ Հռոմից հինգ հոգի դեսպաններ են Հայաստան գալիս Սանատրուկ արքայի մոտ։ Դեսպանների գլխավորի անունն էր Խռուսի կամ Քռյուսի, որ հայերեն թարգմանվում է Ոսկի, որից էլ Ոսկետանք՝ Ոսկյաններ։ Այս դեսպանները առաքյալին հանդիպում են Հայաստանի սահմանամերձ մի ճանապարհի շատ համեստ մի տեսքով։ Հարցուփորձից իմացան, որ նա քարոզիչ է։ Այդ խոսակցության ժամանակ դեսպանները նկատեցին, որ եղնիկների մի խումբ անցնում էր մերձակա սարով։ Դեսպաններն ասում են, եթե դու բարձրյալ աստծու ծառան ես, ասա թող եղնիկները կանգնեն։ Առաքյալը կանչում է եղնիկներին, և սրանք գալիս են դեսպանների, այսինքն՝ Ոսկյանների մոտ [Լիակատար վարք և վկայաբանութիուն սրբոց, ՀԲ, էջ 122]։ (էջ 223)։

117. Բաղքը Մեծ Հայքի Սյունյաց նահանգի գավառներից մեկն էր։ Բաղքը համապատասխանում է ներկայիս Ղափանի շրջանի մի մասին։ Իսկ Խոտանանը Բաղքի գյուղերից է, որ առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարի վերջերին։ (էջ 225)։

118. Նավակատիքի կերակուրների մեջ միայն մսեղեն կերակուրներ չեն մտնում։ (էջ 227)։

119. Հեղին հրեաների քահանայապետն էր և միաժամանակ