Այս էջը հաստատված է

շրջանում, գոյություն ունի 8-րդ դարից, եղել է կրթական օջախ։ (էջ 484)։

261. Սա Եղվարդեցի Մաշտոց կաթողիկոսն է, որ եղել է Սևանա վանքի վանահայր, Սյունիքի Մարիամ իշխանուհու առաջարկով կառուցել է Սևանա Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները։ (էջ 484)։

262. Անիի Մայր տաճարը կամ Կաթողիկեն հայ ճարտարապետության փառքն է։ Նշվում է, որ ավարտվել է 1000 թվականի սկզբում։ Ոմանք ասում են, թե կառուցումը տևել է քսան տարի, ոմանք էլ՝ չորս տարի։ Հիմնադրել է Սմբատ տիեզերակալ կոչված թագավորը, բայց ավարտվել է Սմբատի հարսի և Գագիկի կնոջ Կատրամիդե թագուհու ձեռքով։ Շինարարության սկիզբը համարվում է 989 թիվը, իսկ ավարտը՝ 993։ (էջ 484)։

263. Հաղպատը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում։ Հայաստանի նշանավոր վանքերից է, ունեցել է դպրոց, եղել գրչության կենտրոն։ Ամենահին վանքը Ս. Նշանն է, որ հիմնադրվել է 977 թվականին Բագրատունի Աշոտ թագավորի օրոք, կառուցողը Խոսրովանույշ թագուհին է։ Վանքի կառուցումը ավարտվել է 991 թվականին։ Այնուհետև կառուցվել են այս տաճարին կից մյուս վանքերն ու շինությունները։ Սանահնի վանքը գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում և կոչվում է Սուրբ Աստվածածին, որն ըստ ավանդության Հայաստանի ամենահին եկեղեցին է եղել։ Երկրորդ եկեղեցին շինվել է Աշոտ Ողորմածի օրոք, 967 թվականին, բայց երբեմն համարվում է հիմնադրված 951 թվակահին։ Ս. Աստվածածինը այդ ժամանակ ավերված է եղել, այս նորը կոչվում է նախորդի անունով։ Ավելի անվանի եկեղեցի է Ամենափիրկիչը կամ Ս. Նշան, սա բոլորից մեծ է, շքեղ ու բարձր, նույնիսկ Հաղպատի վանքից։ Սանահինի վանքի համալիրն ունի նաև այլ եկեղեցիներ ու շինություններ։ (էջ 484)։

264. Հոռոմոսի վանքը հիմնադրվել է 10-րդ դարի առաջին կեսին, Ախուրյանի աջ ափին։ Հիմնադրել են Բյուզանդիայից փախած հայ վանականները ուստի կոչվում է Հոռոմուսի վանք [Հոռոմի]։ Այս վանքը անվանվել է նաև Ղոշավանք՝ շնորհիվ Անի տանող ճանապարհին կառուցված հաղթական կամար համարվող դռան գմբեթավոր զույգ աշտարակների [ղոշա-զույգ]: Վանքը սահմանի մյուս կողմում է։ (էջ 485)։

265. Ստեփանոս Տարոնեցին Ասողիկն է, որ ապրել է 10-րդ դարի երկրորդ և 11-րդի աոաջին կեսերին։ Սրա գիրքը կոչվում է «Տիեզերական պատմություն», որ գրել է Սարգիս կաթողիկոսի հրամանով։ Գիրքը իրոք բաղկացած է երեք մասից։ Առաջին գիրքը լոկ ժամանակագրություն է հին աշխարհի ժողովուրդների պատմության։ Երկրորդ գիրքը համառոտումն է Հայոց պատմության Տրդատից մինչև Աշոտ Առաջինը՝ ներառյալ կաթողիկոսները։ Երրորդ գրքի մի մասն էլ քաղագրություն է։ Սակայն իր՝ Ասողիկի բուն պատմությունը սկսվում է 929 թվականից և հասնում մինչև 1004 թվականը՝ Գագիկ Աոաջինի տասնհինգերորդ տարին։ (էջ 485)։