նրանց մոտ հրավիրողներ է ուղարկում նրանց կողմից տրված պատանդներին, որոնցից մեկն էլ այս Կոստանդինն է, որին [շահը] իբրև հրավիրող ուղարկեց սրա հոր Ալեքսանդրին կանչելու։ Իսկ Հանիս Թահմազղուլուն, որ Աթաբեկի եղբայրն էր, որին նախապես հիշատակել ենք, հրավիրող ուղարկեց Թիֆլիսի Գորգի թագավորին։ Իսկ այս Գորգի թագավորը մեծ Սիմոն խանի որդին էր, որ Սիմոն խանի բռնվելուց հետո, այս Գորգուն նրա փոխարեն թագավոր նշանակեցին։ Իսկ շահը, որ հրավիրողներ ուղարկեց վրաց թագավորների մոտ, հիշեցրեց նրանց և ասաց, եթե հաստատուն մնում եք նախապես կնքված դաշինքի վրա, որը մեր նախնիները պայմանավորված հաստատել են, պարտավոր եք չարչարվել, գալ մեզ օգնության, որ պատերազմի մեջ ենք թշնամիների դեմ։ Իսկ վրաց թագավորները այս առնչությամբ վարանքի մեջ ընկան, որովհետև չէին կամենում գնալ. բայց երկար մտածելուց հետո հանձն առան գնալ ոչ թե իրենց կամքով կամ անգիտությամբ, այլ անհնարինությունից։ Որովհետև չկան այնպիսի թագավորներ, որ կարողանան ընդդիմանալ օսմանցիներին ու պարսիկներին, այլ թույլ են ու անզոր, դրա համար անհրաժեշտ է, որ սրանց մեկնումեկի հովանու ներքո գտնվեն։ Առաջ Շահթահմազի ժամանակ պարսից հովանու ներքո, իսկ Լալա փաշան, որ օսմանցիների զորահրամանատարն էր, եկավ գրավեց վրաց քաղաքները և նրանց մեջ բերդեր շինեց, իսկ բերդերում նշանակեց ենիչերիներ, որովհետև Սիմոն խանին փախցրեց։ Եվ հետո օսմանցիների մյուս զորավարը՝ Ջաֆար փաշան եկավ, բռնեց Սիմոն խանին և ուղարկեց Կոստանդնուպոլիս խոնդկարի մոտ, որտեղ սպանեցին Սիմոն խանին ու նրա թոռանը։ Այս պատճառով վրացիք հեռացան օսմանցիներից։ Եվ արդ շահը սրանցից պահանջում է գալ հնազանդության ու պատրվակներ է կցմցում նախապես կնքված դաշնադրությունը, որ նախնիների ժամանակ է կնքվել: Եվ սրանք [վրաց թագավորները] ոչ թե դաշնադրության, ոչ թե անգիտաբար, ոչ թե կամքով, այլ անելանելի վիճակից [մտածում էին], թե միգուցե շահը օսմանցիների դեմ պատերազմն ավարտելով, դառնա վրացիների վրա։ Խորհեցին
Էջ:Arakel of Tabriz, History.djvu/87
Այս էջը հաստատված է