Այս էջը հաստատված է

տնտեսաիրավագիտության, քիմկենսաբանության, ֆիզմաթ, ճարտարագիտության ֆակ-ներում գործում է 21 ամբիոն՝ 30 մասնագիտացումներով, դասավանդում են 250 դասախոսներ (այդ թվում՝ 11 դ-ր, պրոֆ, 85 գիտ․ թեկնածու)։ Ամբիոններին կից գործում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժիններ։ 2010-11 ուս․ տարում ԱրՊՀ-ում սովորել է շուրջ 5 հազար ուսանող։

Համալսարանի ռեկտորներ են եղել Արպատ Ավանեսյանը (1992-94), Բահաթուր Դավթյանը (1994-95), Լևոն Եպիսկոպոսյանը (1995-96), Պավել Գևորգյանը (1996-2000), Կառլեն Արամյանը (2000-02), Համլետ Գրիգորյանը (2002-2008), 2008-ից Ստեփան Դադայանն է։

Բուհի 400 ուսանող մասնակցել է Արցախյան գոյամարտին, 75-ը զոհվել են։

Համալսարանում կատարվում են հայագիտ․, մասնավորապես արցախագիտության վերաբերյալ աշխատանքներ, դասախոսներն ու ուսանողները ԼՂՀ տարածքում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստ-ի արշավախմբերի հետ մասնակցում են Տիգրանակերտում, Շուշիում և այլ վայրերում կատարվող հնագիտ․ պեղումներին։

2007-ից ԱրՊՀ-ն անդամակցում է «Ինքնորոշված համալսարանների ընկերակցություն» գիտակրթ․ կառույցին, որտեղ ընդգրկված են նաև Աբխազիայի, Հվ․ Օսեթիայի և Մերձդնեստրի պետ․ համալսարանները։

2009-ին Ստեփանակերտում բացվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնաճյուղը, 2011-ին Շուշիում՝ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի հատուկ կուրս։

ԼՂՀ-ում գործում են նաև 6 ոչ պետ․ բուհեր (1,7 հզ․ ուսանող)։

Գիտություն

Առաջին գիտ․ հաստատությունը Ստեփանակերտում հիմնադրվել է 1945-ին՝ որպես Ադրբեջանի ԳԱ հենակետ՝ գյուղատնտ․ ոլորտում ԳՀ աշխատանքներ կատարելու նպատակով։ 1988-ին հենակետը վերակազմավորվել է Ադրբեջանի անասնաբուծա-անասնաբուժ. ԳՀԻ փորձակայանի։ Ավելի ուշ հացահատիկային մշակաբույսերի սերմնափորձակայան է ստեղծվել Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում, որը ֆինանսավորել ու կառավարել է Հայաստանի համապատասխան փորձակայանը. ներկայումս գործում է Ստեփանակերտում։

ԼՂՀ կրթության և գիտության նախարարության համակարգում 2008-ից գործում է նաև Արցախի գիտ․ կենտրոնը (նախագահ՝ Սեմյոն Բաբայան), որը մշակում է հանրապետության համար կարևոր գիտաարտադր․ ռազմավար, և տարածքային ծրագրեր, աջակցում ավարտված մշակումների ներդրմանը, արտասահմ. կազմակերպությունների հետ կնքում պայմանագրեր և այլն։