Այս էջը հաստատված է
ՄՇԱԿՈՒՅԹ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի գրական կյանքում եղել են նույն վերելքներն ու վայրէջքները, որը բնորոշ է հայ գրակ-յանն ընդհանրապես։ Մեզ է հասել Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» մատյանում պահպանված VII դ-ի բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք ի մահուան Ջեւանշիրի մեծի իշխանի» դամբանական ողբը, որն աշխարհիկ թեմայով գրված հնագույն ստեղծագործությունն է հայ քնարերգության մեջ։

Արցախի Գտիչ ամրոցի տեր Եսայի Աբու-Մուսե հզոր իշխանը (IX դ.) եղել է ճարտասան ու բանաստեղծ։ Արաբ զորավար Բուղա Շարաբին գրած նրա «Թուղթը» (պահպանվել է Թովմա Արծրունու «Պատմութիւն տանն Արծրունեաց» մատյանում) արցախահայության ազատասիր. ոգին փառաբանող բանաստեղծական կոչ է։

Խաչենցի եպս. Տեր-Իսրայելը (XIII դ.) խմբագրել և ազգապահպանման պահանջներին է հարմարեցրել «Հայսմավուրքը». այն հարստացրել է հայ իրականության արտացոլումով, հայ գործիչների սրբախոսական պատմություններով։

Ուշ միջնադարում գրականություն ստեղծվել է նաև Արցախի բարբառով։ XVII դ-ում մեծ ժողովրդականություն է վայելել զվարճախոս-առակախոս Պըլը Պուղին, որի հորինած զվարճալի զրույցներն ու առակները, տարածվելով ժողովրդի մեջ, լրացվել և նրա անունով հասել են մինչև մեր օրերը։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին Տմբլաչի Խաչանը (Մելիք-Շահնազարյան Կոստանդին) հրատարակել է ֆելիետոններ («Տնգլբազ եւ Զուռնայ-Տմբլայ», 1900, «Զուռնայ-Տմբլայ», 1901, ժող-ներ), երգիծ. գործեր («Ղըլըցէ կնանոց պընըփեշակը», 1882, «Շոշուա ղալին խերն ու շառը», 1887)։

Այդ ժամանակաշրջանում Շուշին դարձել է հայ գրական կյանքի նշանավոր կենտրոններից։ Այստեղ են իրենց գրական առաջին քայլերն արել Մուրացանը, Լեոն և ուրիշներ։

Խորհրդայնացումից հետո Արցախում գրակ-յան զարգացման օրինաչափ ընթացքը խախտվել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով։ Ձերբակալվել ու հալածանքի է ենթարկվել հայ մտավորականությունը։ Խիստ գրաքննություն է սահմանվել և վերահսկվել է հրատարակչությունների գործունեությունը։

1930-ական թթ-ին տպագրվել են Իսրայել Պետրոսյանի, Վերդի Վերխաչյանի, Բոգդան Ջանյանի, Աշոտ Գրաշու բանաստեղծությունները։

Հետպատերազմյան առաջին տարիների գրական շարժման ու ստեղծգործ. վերելքի համար մեծ նշանակություն է ունեցել 1947-ին Ավետիք Իսահակյանի այցը ԼՂ։ Այդ փաստն օգտագործելով՝ Ադրբեջանի իշխանությունները նոր հալածանքներ են սկսել հայ գրողների նկատմամբ։ Ձերբակալվել է Բ. Ջանյանը, ադրբ. մամուլում զրպարտչական հոդվածներ են տպագրվել «հայ ազգայնամոլ մտավորականության» մասին։

1950-ական թթ-ին և 1960-ական թթ-ի սկզբներին հրատարակվել են Ի. Պետրոսյանի («Առակներ», 1955), Բ. Ջանյանի («Ճամփաներ», 1957, «Խաղաղ եզերքներ», 1963, «Ես մենակ չեմ», 1964, «Ճանապարհը շարունակվում է», 1965), Սերո Աբրահամյանի («Ներշնչանք», 1960), Գուրգեն Գաբրիելյանի («Ճուտիկներ», 1960, «Մեր գյուղի առավոտը», 1961), Վազգեն Օվյանի («Լուսաբաց», 1961), Հրաչյա Բեգլարյանի («Կամուրջ», 1961, «Լեռնային վտակ», 1963) բանաստեղծությունների ժող-ները, Սարգիս Աբրահամյանի («Սերունդների հետ», հ. 1-2, 1957-58, «Մեր քաղաքը», 1963, «Ոլորաններում», 1967), Բագրատ Ուլուբաբյանի («Հայրենի հող», 1959, «Այգեստան», 1960, «Մարդը», «Թարթառ», երկուսն էլ՝ 1963), Իսահակ