Ալավերդյանի («Իմ սաները», 1964) պատմվածքները, վիպակներն ու վեպերը։
1960-ական թթ-ի վերջերին Ադրբեջանի կուս. ղեկավար մարմինները ջլատել են Արցախի գրական բաժանմունքի աշխատանքները, ազգամոլության համար կրկին մեղադրել են Բ. Ուլուբաբյանին, Բ. Ջանյանին և ուրիշներ։
1970-80-ական թթ-ին այնուամենայնիվ գրական կյանքը շարունակվել է։ Տպագրվել են Սոկրատ Խանյանի («Լեռների երգը», 1972, «Լեռնային ղողանջներ», 1978, «Քո անունից», 1980), Գևորգ Աղաջանյանի («Օջախ և ծուխ», 1977, «Եզերք», 1981), Նվարդ Ավագյանի («Երկրորդ շնչառություն», 1978), Արմեն Հովհաննիսյանի («Հեռաստանների կանչը», 1978, «Հայրենիք և սեր», 1980, «Չհորինված մեղեդիներ», 1984), Վարդան Հակոբյանի («Անմարելի-անմեռնելի», 1981, «Մի կռունկ անցավ», 1983) չափածո գործերի ժող-ները, Մաքսիմ Հովհաննիսյանի («Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շիկացած քարեր», 1985) պատմվածքների ժող-ները։
1988-ի Ղարաբաղյան ազգ-ազատագր. շարժման շնորհիվ գրական կյանքը Արցախում վերելք է ապրել։ Ստեփանակերտում հիմնվել են հրատարակչություն և «Արցախ» գրակ-գեղարվեստական, հաս-քաղաքական հանդեսը։ Սերտացել է կապը Հայաստանի գրողների միության հետ։
1939-ին ստեղծված ԼՂ գրողների մարզային բաժանմունքը 1990-ին միացել է Հայաստանի ԳՄ-ին, 1991-ից դարձել է ինքնուրույն կառույց։
ԼՂՀ գրողների բաժանմունքի քարտուղարներ են եղել Ի. Պետրոսյանը (1939-41 և 1954-55), Բ. Ջանյանը (1941, 1945-48), Միքայել Հարությունյանը (1942-44), Բ. Ուլուբաբյանը (1949-67), Գ. Աղաջանյանը (1967-74), Ա. Հովհաննիսյանը (1974-83), Վ. Հակոբյանը (1983ից, 1990-ին՝ նաև ՀԳՄ քարտուղար, 2010-ին արժանացել է ՀՀ Պետական մրց-ի)։
Ղարաբաղում հայ գրակ-ը զարգացման նոր փուլ է թևակոխել զինադադարից հետո։ Գրակ-յան մեջ նորից առաջնային է դարձել հերոսության և սխրանքի գովերգումն ու հայրենի հողին վերատիրման գաղափարը։ Այս առումով առաջատար դեր է ունեցել պոեզիան։
Հրատարակվել են Վ. Հակոբյանի («Ամարասի զանգերը», «Արցախա ծուխ», երկուսն էլ՝ 1989, «Տաճարն Աստծո», 1993, «Քրիստոսի ծաղիկները», 2001, «Թևերի հեռուն», 2003), Կոմիտաս Դանիելյանի («Երաշտ տարի», 1989, «Ճիչ», 2005, «Պորտալար», 2007), Ս. Խանյանի («Կարոտի երգեր», 1990, «Արցախյան ղողանջներ», 1991, «Արցախի արծիվը», 1995), Հ. Բեգլարյանի («Հրա՜շք երկիր, ի՜մ Ղարաբաղ», 1990, «Արցախն Ավարայր», 1992), Ռոբերտ Եսայանի («Տարածություն և հոգի», «Նժար», երկուսն էլ՝ 1992, «Ելք», 2002), Գեղամ Աղաջանյանի («Կանչ», «Արցախն իմ տունն է», երկուսն էլ՝ 1993, «Արևածագ», 1996), Հասմիկ Ղարայանի («Ցավի ծաղիկ», 1993, «Շիկացած արցունքներ», 1997, «Ժպիտս խաչից էլ է ծանր», 1998, «Ճակատագրեր», 2003), Գ. Գաբրիելյանի («Անդրանիկ», 1994, «Քարի փոքրն է, որ չի մեծանում», 1997), Դավիթ Միքայելյանի («Մեղրագետ», 1996, «Ցավից ու սիրուց ծնված», 1999), Ն. Ավագյանի («Մատյան հառներգության», 1997), Արկադի Թովմասյանի («Զգո՜ւյշ քայլեք, մարդի՜կ», 1999) չափածո ժող-ները, որտեղ հեղինակները փառաբանել են հայրենիքի համար անձնվիրաբար զոհված հայորդիների սխրանքը։
Արձակում առաջատար է դարձել պատերազմ. տարիների ռազմաճակատի և թիկունքի առօրյան պատկերող նկարագրպատմող. գրակ-ը (Զորի Բալայան, «Դժոխք և Դրախտ», 1995, «Պատերազմի հետքը երկար է մնում», 1999, Արցախ Բունիաթյան, «Արյունոտ օրեր. Մարտակերտ, 1992», գիրք 1-3, 2000-03), կենսագր., փաստավավերագր., մարտ․ գործողությունները ներկայացնող գործերը, ակնարկաշարերը (Սեդրակ Նանագուլյան, «Արծիվները բարձունքներ են տենչում», գիրք 1-3, 1992-93, Վարդգես Բաղրյան, «Ավո», 1993, Գագիկ Բեգլարյան, «Պսակ», 1996, Համլետ Գևորգյան, «Պետո», 2000, Կ. Դանիելյան, «Արցախ՝ չսանձած նժույգ», 2001, Ռ. Եսայան, «Ոգու ճանապարհը», 2002, Թորգոմ Նալբանդյան, «Յոթը քսան հազարից», 2002, «Աստվածների կանչը», 2004, և այլն)։
ԼՂՀ Կառավարությունը սահմանել է (1992) «Եղիշե» գրական մրց-ը (2008-ից տրվում է նաև կինեմատոգրաֆիայի, հումանիտար գիտությունների և հեռուստատես. ֆիլմերի համար)։