Այս էջը հաստատված է

Տնտեսությունը։ Գյուղատնտեսական շրջան է, առաջատար ճյուղերն են խաղողագործությունը, պտղաբուծությունը, հացահատիկային բույսերի մշակությունը և անասնապահությունը։ 2010-ին շրջանի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում՝ արդ-ը 21,3 % էր, գյուղատնտեսությունը՝ 21,3 %, շին-ը՝ 7,5 %, կապը՝ 6,5 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 7,5 %, ծառայությունները՝ 6,4 %։ Կան նաև սննդամթերքի, խմիչքների արտադրական ձեռնարկություններ։

Գործում են 39 հանրակրթական դպրոցներ, երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի կենտրոններ, պատմաերկրագիտական թանգարան, 19-րդ դ-ի վերջի և 20-րդ դ-ի սկզբի ազգ-ազատագր. շարժման գործիչ Նիկոլ Դումանի անվան թանգարանը (գ. Ծաղկաշատ), գրադարան, հիվանդանոց և 38 բուժկետ։

Պատմաճարտարապետական հուշարձանները։ Հայտնի են Ավետարանոցի Կուսանաց անապատը (V-XVII դդ.) և Սբ Աստվածածին եկեղեցին, Մոշխմհատի Ղևոնդյանց անապատը (V-VII դդ.), Խանցքի Սբ Ստեփանոս (XII դ.) եկեղեցին, Օխտը եղցի (XII-XIII դդ.), «Ծեր Նահատակ» (XIV դ.) վանքերը, Խաչմաչի Շոշկավանքը (XVII դ.), Բալուջայի Սբ Աստվածածին (1860) եկեղեցին, խաչքարեր (XII-XIII դդ.), Մայրաբերդը (XVIII դ.), Պադարայի, Քարագլխի բերդ-ամրոցները (821) Խանցքի Սբ Աստվածածին (1230) եկեղեցին, Խնձրիստանի մերձակայքում՝ ձիթհանը (1772), Նորագյուղ-Բալուջա հատվածի դամբարանները (մ. թ. ա. III հազարամյակ) և այլն։

Ասկերանի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Ասկերան՝ 2156
գ. Քյաթուկ՝ 22
2178
2. Ակնաղբյուր 645
3. Այգեստան 1083
4. Աստղաշեն 505
5. Ավետարանոց 1116
6. Արմենակավան 75
7. Բերքաձոր 178
8. Դահրավ 209
9. Դաշուշեն 111
10. հվանյան 1198
11. Լուսաձոր 179
12. Խանցք 237
13. Խաչեն 334
14. Խաչմաչ 200
15. Խնածախ 610
16. Խնապատ 1019
17. Խնձրիստան 825
18. Խրամորթ 511
19. Ծաղկաշատ 183
20. Կարմիր գյուղ 189
21. Հարավ 327
22. Հիլիս 161
23. Հովսեփավան 175
24. Մադաթաշեն 104
25. Մխիթարիշեն 85
26. Մոշխմհատ 52
27. Նախիջևանիկ 212
28. Նորագյուղ 1463
29. Ներքին Սզնեք 141
30. Շոշ 634
31. Պադարա 835
32. Ջրաղացներ 125
33. Ռև 105
34. Սառնաղբյուր
գ. Սառնաղբյուր՝ 120,
գ. Դահրազ՝ 8
128
35. Սարդարաշեն 142
36. Սարուշեն 371
37. Սղնախ 291
38. Վարդաձոր
գ. Վարդաձոր՝ 268,
գ. Վարազաբուն՝ 32
300
39. Վերին Սզնեք 33
40. Ուղտասար 191
41. Փառուխ 63
42. Քռասնի 209