Լեռնագր. միավորներից են Դիզափայտի, Իշխանասարի, Տումիի լեռները։ Լ-գագաթներից են նաև Հարոսը (2335 մ), Թեքսարը (1912 մ), Տողը (1471 մ) և այլն։ Ընդերքը հարուստ է գրանիտի, կրաքարի, կավի պաշարներով։ Հայտնաբերվել են նաև պղնձի (Մեծ Թաղեր), երկաթի (Քարինգ) և այլ հանքավայրեր։
Շրջանին բնորոշ են լ-անտառային, նոսրանտառային, չոր տափաստանային, մերձալպյան լանդշաֆտները։
Տարածքով հոսում են Իշխանագետը, Զինգյանակապը, Ճղպորագետը, Իրանի հետ սահմանով՝ Արաքս գետը։
Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որը մեծապես տուժել է պատերազմի տարիներին։ Վերականգնվել է «Հայաստան» հիմնադրամի միջոցներով. Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված շուրջ 14 մլն ԱՄՆ-ի դոլարով վերակառուցվել են շրջանի ջրագծերը, անցկացվել է 18-կմ-անոց գազատար, վերանորոգվել ու կահավորվել է հիվանդանոցը, կառուցվել դպրոցներ, բարեկարգվել ճանապարհներն ու ոռոգման ցանցը։
2010-ին շրջանի տնտեսության տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան հատվածների ընդհանուր ծավալում՝ արդ-ը 2,2 % էր, գյուղատնտեսությունը՝ 12,9 %, շին-ը՝ 5,6 %, կապը՝ 5 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը՝ 4,8 %, ծառայությունները՝ 4,4 %։
Զարգացած են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը և հացահատիկային բույսերի մշակությունը։
Գործում են 28 հանրակրթական, 1 երաժշտ. դպրոցներ, Արմենակ Խամփերյանցի տուն-թանգարանը (գ. Մեծ Թաղեր), հիվանդանոց, 4 գյուղ․ ամբուլատորիաներ և 25 բուժկետ։
Շրջանի հվ. սահմանով անցնում է Երևան-Բաքու չգործող երկաթգծի Միջնավան-Հորադիզ հատվածը։ Ավտոխճուղով կապված է Ստեփանակերտի հետ։
Տարածքում է հնագույն Որվան-Ազոխ քարանձավային համալիրը, որտեղ հայտնաբերվել են քարի դարի հարուստ մշակութային շերտեր, նախամարդու ծնոտի մաս, կնոջ արձան՝ գրկին երեխա (նեանդերթալյան մարդատիպ), որոնք ունեն 300 հզ. տարվա հնություն և պատկանում են աշելյան ժամանակաշրջանին, ինչպես նաև քարայր-կացարաններ, արտադրական կառույցներ և այլն։
Պատմաճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կատարո վանքը
Հադրութի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ
Համայնք | Թվաքանակը | |
---|---|---|
1. | Հադրութ՝ 3259 գ. Տյաք՝ 62, գ. Վանք՝ 123 |
3444 |
2. | Ազոխ | 788 |
3. | Ակնաղբյուր | 302 |
4. | Այգեստան գ. Այգեստան՝ 328, գ. Մելիքաշեն՝ 11 |
339 |
5. | Առաքել գ. Առաքել՝ 131, գ. Ձորագյուղ՝ 38, գ. Սարալանջ՝ 35 |
204 |
6. | Առաջամուղ | 83 |
7. | Արևշատ | 179 |
8. | Բանաձոր գ. Բանաձոր՝ 148, գ. Ցոր՝ 25 |
173 |
9. | Դրախտիկ | 397 |
10. | Թաղասեռ | 501 |
11. | Թաղուտ | 199 |
12. | Խանձաձոր գ. Խանձաձոր՝ 107, գ. Հայկավան՝ 61 |
168 |
13. | Խծաբերդ գ. Խծաբերդ՝ 132, գ. Սպիտակաշեն՝ 11, գ. Արփագետիկ՝ 17 |
160 |
14. | Ծակուռի | 101 |
15. | Ծամձոր գ. Ծամձոր՝ 42, գ. Սարինշեն՝ 14 |
56 |
16. | Հարթաշեն | 103 |
17. | Հակակու | 150 |
18. | Հին Թաղեր | 115 |
19. | Մարիամաձոր | 222 |
20. | Մեծ Թաղեր | 1518 |
21. | Մոխրենես | 192 |
22. | Նորաշեն | 159 |
23. | Պլեթանց գ. Պլեթանց՝ 68, գ. Ծաղկավանք՝ 17 |
85 |
24. | Ջրակուս | 241 |
25. | Վարդաշատ | 191 |
26. | Տող | 718 |
27. | Տումի | 797 |
28. | Ուխտաձոր | 360 |
29. | Քյուրաթաղ | 304 |
30. | Կարմրակուճ | 124 |