Այս էջը հաստատված է

Գանձասարի վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա։ Հիմնադրվել է X դ-ում։ Արցախի Խաչենի իշխանաց իշխան Հասան-Ջալալ Դոլան 1216-38-ին կառուցել է վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ վանքի գավիթը հիմնադրել է նրա կինը՝ Մամքանը՝ 1261-ին, ավարտել է նրանց որդին՝ Աթաբեկ-Իվանեն՝ 1266-ին։ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի օրոք վանքը դարձել է Արցախի նաև քաղաքական ու ռազմ․ կենտրոն։

XIV դ-ի վերջին եղել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի 16-նիստանի թմբուկի գեղարվեստական հարդարանքը եզակի է հայկական ճարտ-յան մեջ։ Ունեցել է դպրանոց և հարուստ ձեռագրատուն։ Ռուս հնագետ, արվեստաբան Անատոլի Յակոբսոնը (1906-1984) վանքի մասին ասել է. «Գանձասարը XIII դարի հայկական ճարտարապետության հանրագիտարան է»։ 1921-ին ԼՂ-ն Ադրբեջանին բռնակցելուց հետո դադարել է գործելուց։ Վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988-ին։ 1992-ին ադրբ. զորքերի հրետակոծությունից ավերվել են Գանձասարի վանքի արլ. կողմի շինությունները, որոնք նորոգվել են 1993-98-ին։

ՄԱՐՏՈՒՆԻԻ ՇՐՋԱՆ

Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (1923-39-ին՝ Վարանդայի) հիմքի վրա։ Տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ, ավելի ուշ՝ կազմել Վարանդայի մելիքության տիրույթը։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ասկերանի, հարավում՝ Հադրութի, հյուսիսում՝ Աղդամի, արևելքում՝ Ֆիզուլիի շրջաններին։

Մի հատված Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Գտնվում է ԼՂՀ հարավ-արևելքում՝ 400 մ բարձր․ վրա։ Տարածքի զգալի մասը հարթավայրային է, իսկ արմ. կեսն ունի նախալեռն., թույլ թեքության մակերևույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լ-ճյուղերի գագաթները (բարձրություն՝ 1200-1500 մ)։ Շրջանին բնորոշ են նախալեռնատափաստանային և անտառային լանդշաֆտները։

Ընդերքը հարուստ է կրաքարի, բազալտի, գրանիտի, կավի պաշարներով։

Տարածքով հոսում են Վարանդա՝ Ամարաս վտակով, և Խոնաշեն գետերը։

Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են հացահատիկային բույսերի մշակությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, անասնաբուծությունը։ Հանրապետության հացահատիկային մշակաբույսերի 24,2 %-ը, խաղողի համախառն բերքի 58,9 %-ն արտադրվում է Մարտունիի շրջանում։ 2002-ից գործում է «Լուսակերտ» թռչնաբուծ. ֆաբրիկան (ՍՊԸ)։

Խորհրդային տարիներին շրջանն ադրբ. մշակող ձեռնարկություններին մատակարարել է հացահատիկ, խաղող, միրգ, բոժոժ, բուրդ, կաթ և այլն։

2009-ին շրջանի տնտեսության հիմն․ հատվածների տեսակարար կշիռը հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում արդ-ը 3,3 % էր, գյուղատնտեսությունը՝ 25,3 %, շին-ը՝ 13,1 %, կապը՝ 6,4 %, մանրածախ ապրանքաշրջանառությունը