Այս էջը հաստատված է

10,6 %, ծառայությունները՝ 7,8 %։

Ավտոճանապարհներով կապված է Ստեփանակերտի, Մարտակերտի, Հադրութի հետ։

Գործում են 38 հանրակրթական, 1 երաժշտ. դպրոցներ, 10 նախադպրոց․ հիմնարկներ, 2 հիվանդանոց, 32 բուժկետ, «Մարտական փառքի» թանգարան (Բերդաշեն), խորհրդային գեն. Միքայել Պարսեղովի (գ. Կոլխոզաշեն), հասարակական քաղաքական գործիչ Բոգդան Կնունյանցի տուն-թանգարանները։

Պատմաճարտարապետական հուշարձաններից (մոտ 353) հնագույնն Ամարասի վանքն է (IV դ-ի սկիզբ), որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է նահանգի առաջին դպրոցը։ Վանքում է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի դամբարանը։

Նշանավոր են Բռի եղցի համալիրը (XII-XIII դդ.), Ղևոնդաց անապատը և Մավասի եկեղեցին (երկուսն էլ՝ XIII դ.), Կարմիր եղցի համալիրը (Մելիք-Փաշայանների դամբարանով, XIII դ.), Ճարտարի Եղիշեի (XVII դ.), Աշանի Սբ Աստվածածին, Կաղարծիի Սբ Թարգմանչաց, Ննգիի Սբ Աստվածածին եկեղեցիները (երեքն էլ՝ XIX դ.), Բերդաշենի ամրոցները, բազմաթիվ խաչքարեր (XIII-XVI դդ.) և այլն։

Սխտորաշեն գյուղի շրջակայքում է 2017 տարեկան սոսին (տնջրի), որը դարձել է սրբավայր և ուխտատեղի։

Շրջանի ամենամեծ գյուղը Ճարտարն է (հիմնադրվել է մինչև IV դ.). բաղկացած է 4 թաղամասից՝ Գյունե (հարավահայաց) Ճարտար, Ղուզե (հյուսիսահայաց) Ճարտար, Գյունե կալեր և Ղուզե կալեր։

Մարտունի (նախկինում՝ Խոնաշեն, 1926-ից՝ Մարտունի, ք.՝ 1991-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 41 կմ արլ.՝ 400 մ բարձր․ վրա՝ Խոնաշեն գետի ձախ ափին։ Անվանվել է Ալեքսանդր Մյասնիկյանի «Մարտունի» ծածկանունով։ Տարածքը՝ 4,7 կմ² է, բն.՝ 5,4 հազար (2010)։ Զարգացած է մշակող արդ-ը։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ և հացահատիկային բույսերի մշակությամբ։

Մարտունիի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Մարտունի՝ 5352
գ. Քաջավան՝ 77
5429
2. Աշան 653
3. Ավդուռ 133
4. Բերդաշեն 1558
5. Գիշի 1556
6. Եմիշճան 170
7. Զարդանաշեն 93
6. Թաղավարդ 1286
9. Խերխան 136
10. Խնուշինակ 655
11. Ծովատեղ 161
12. Կաղարծի 546
13. Կարմիր շուկա
գ. Կարմիր շուկա՝ 1010,
գ. Սխտորաշեն՝ 36
1046
14. Կոլխոզաշեն 270
15. Հաղորտի 176
16. Հացի 535
17. Հերհեր 655
18. Կավահան 82
19. Ղուզե Ճարտար 1802
20. Ճարտար 5315
21. Մաճկալաշեն 665
25. Մյուրիշեն 155
23. Մսմնա 84
24. Մուշկապատ 368
25. Ննգի 322
26. Նոր շեն 338
27. Շեխեր 363
28. Պառավաթումբ 122
29. Սարգսաշեն 256
30. Սոս 1055
31. Սպիտակաշեն 341
32. Քարահունջ 167
33. Քերթ 551
34. Ջիվանի 158
35. Վարանդա 99
36. Վազգենաշեն 263