հետո, մինչև խորհրդ․ իշխանության հաստատվելը, ընդգրկվել է Ջիվանշիր գավառի կազմի մեջ, իսկ 1918-20-ին, ԼՂ այլ շրջանների թվում, փաստորեն ինքնուրույն էր և կառավարվում էր տեղի Հայոց ազգային խորհրդի կողմից։
1920-ի մարտ-ապրիլին ենթարկվել է օսմանյան թուրքերի և մուսավաթականների հարձակումներին։
Շահումյանը, ինչպես նաև Գյուլիստանը և Հյուսիսային Արցախի շրջանները չի ներառվել 1923-ի հուլիսին կազմավորված ԼՂԻՄ-ի կազմում։
1989-ին Շահումյանի շրջխորհուրդը ԼՂԻՄ-ի հետ միավորվելուց հետո որոշում է ընդունել գյուղերում ստեղծել ինքնապաշտպան. ջոկատներ (ընդհանուր հրամանատար՝ Շահեն Մեղրյան)։
Շրջանում գործել են նաև «Արաբո» (հրամանատար՝ Մանվել Եղիազարյան), «Մեծն Տիգրան» (Արմենակ Արմենակյան), ջավախքահայերի, ՀՅԴ և այլ ջոկատներ, «Հատուկ գնդի» առանձին ստորաբաժանումներ։ Ազգ-ազատագր. պայքարը գլխավորելու և շրջանի ներքին գործերը կառավարելու համար ձևավորվել է ազգային խորհուրդ (նախագահ՝ Վլադիմիր Բաղյան)։
1992-ի հունիսի 13-14-ին ադրբեջանցիները, օգտագործելով Անդրկովկասյան զինվորական օկրուգի 4-րդ բանակի տեխնիկան և սպառազինությունը, զավթել են ողջ շրջանը։ Անհայտ կորել և զոհվել են 324 խաղաղ բնակիչներ, 75 աշխարհազորային և ազատամարտիկ։ Ողջ մնացածները (մոտ 17 հազար) ապաստանել են ԼՂՀ-ում, ՀՀ-ում, ՌԴ տարբեր մարզերում, մասամբ՝ նորաստեղծ շրջանում և այլուր։
Պատմաճարտ. հուշարձաններից հայտնի են Դադիվանքի վանական համալիրը (V-XVIII դդ.), Շահումյանի Սբ Աստվածածին (XVII դ.), Բուզլուխի Սբ Մինաս (XVII-XIX դդ.), Վերին Շենի Սբ Աստվածածին (XVIII դ.), Հայ Պարիսի և Կարաչինարի Սբ Հովհաննես (երկուսն էլ՝ XIX-XX դդ.) եկեղեցիները, Գյուլիստանի բերդը (XVIII դ.) և այլն։
Դադիվանքը գտնվում է Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին՝ անտառապատ լեռան լանջին՝ Քարվաճառից հվ-արլ.։ Ըստ ավանդության՝ հիմնադրվել է մ. թ. I դ-ում՝ Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադի գերեզմանի տեղում։ Պատմ. աղբյուրներում հիշատակվում է IX դ-ի 1-ին կեսից։ XII-XIII դդ-ում եղել է եպիսկոպոսանիստ և Վերին Խաչենի իշխանության հոգևոր ու մշակութային կենտրոնը։ 1145-ին վանքն ավերել են սելջուկները, 1170-ին նորոգվել է։
Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտ. համալիրներից է. առանձնանում է հատկապես եկեղեց. ու աշխարհիկ կառույցների բազմազանությամբ և հարդարանքի ինքնատիպությամբ (Կաթողիկե եկեղեցու որմնանկարները)։
Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ և այլն), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք։ XIX դ-ում այդ կալվածքները հաշվվում էին մինչև 200 հազար հա, XX դ-ի սկզբին՝ 50 հազար հա։ 1921-ին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո վանքը
Շահումյանի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ
Համայնք | Թվաքանակը | |
---|---|---|
1. | Քարվաճառ | 650 |
2. | Ակնաբերդ | 528 |
3. | Դադիվանք | 101 |
4. | Եղեգնուտ | 183 |
5. | Զուար | 76 |
6. | Խարխափուտ | 107 |
7. | Շար | 58 |
8. | Հավսաթաղ | 71 |
9. | Նոր Բրաջուր | 203 |
16. | Նոր Գետաշեն | 216 |
11. | Նոր Էրքեջ | 120 |
12. | Նոր Կարաչինար | 86 |
13. | Նոր Մանաշիդ | 79 |
14. | Նոր Վերին շեն | 255 |
15. | Չարեքտար | 196 |
16. | Քնարական | 71 |