Այս էջը հաստատված է

Ներկայումս քաղաքում գործում են 1-ական հանրակրթական և երաժշտ. դպրոցներ, վարժարան, տեխնիկում, ոչ պետական համալսարանի մասնաճյուղ, պատմահայրենագիտական և ձեռագործ գորգերի թանգարաններ, պատկերասրահ, «Նարեկ» մշակութ. կենտրոնի մասնաճյուղ և այլն։

«Քիրս» ֆուտբոլի թիմը (հիմն.՝ 2004) մասնակցում է հանրապետական առաջնությանը։

Պատմաճարտարապետական հուշարձանները։ Շուշին կառուցված է սարահարթի վրա և շրջապատված է 6-8 մ բարձր․ պարիսպներով (պահպանվել են հս. պարսպի մի մասն ու աշտարակով դարպասը)։ Շուշիի հայաբնակ հին թաղամասը տարածվում էր քաղաքի բարձրադիր մասում և բաղկացած էր մի քանի թաղերից՝ Ղազանչեցոց, Ագուլեցոց, Մեղրեցոց և այլն։

Քաղաքի 1-ին գլխավոր հատակագիծը կազմել են ռուս զինվ. ճարտ-ները 1820-ական թթ-ին (վերակազմվել է 1837, 1844 և 1855-ին)։ Կառուցապատվել են հայկական թաղամասերը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր կենտրոնն ու եկեղեցին։ Կառուցվել են քաղաքատիպ բնակելի ու հասարակական շենքեր՝ տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, գրադարաններ, խանութներ, հյուրանոցներ և այլն։ 2-3-հարկանի բնակելի տները՝ կառուցված կոպիտ տաշված կրաքարից (հարդարանքի տարրերը՝ սրբատաշ), XIX դ-ի հայկական ժողովրդական ճարտ-յան արժեքավոր նմուշներից են։

Սրբատաշ կրաքարով են կառուցվել Կուսանաց անապատի միանավ, եռահարկ զանգակատնով Սբ Աստվածածին (1816, չի պահպանվել), Նոր կամ Վերին թաղի խաչաձև գմբեթավոր, արմ. կողմում՝ զանգակատնով Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց ժամ, 1848) եկեղեցիները, Ագուլեցոց Սբ Աստվածածին (1822) և Մեղրեցոց Սբ Աստվածածին (1838) բազիլիկները (չեն պահպանվել), Սբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր տաճարը (1868-77, նորոգվել է 1981-97-ին, 1996-ից Արցախի թեմի առաջնորդանիստն է)։

Մահմեդ. հուշարձաններից ուշագրավ է զույգ մինարեթով Մեծ մզկիթը (1883)։

Շուշիի մուտքի մոտ տեղադրվել են «Տանկ-հուշարձանը» և զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Ամենափրկիչ» կոթողը, իսկ քաղաքում՝ Նելսոն Ստեփանյանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանները։

Ըստ քաղաքի նոր՝ 2007-ի հատակագծի (ճարտ.՝ Սերգեյ Ամիրաղյան և ուրիշներ)՝ նախատեսվում է մինչև 2020-ը հիմնովին վերականգնել Շուշին։ Այդ նպատակով 2006-ին Երևանում ստեղծվել է նաև «Շուշի, վերածնունդ» հիմնադրամը՝ կից մասնագիտական խորհրդատվ. և քաղաքաշին. խորհուրդներով։ Հիմնադրամը խնդիր է դրել Շուշիի վերածնունդը հռչակել որպես համազգային ծրագիր, քաղաքը վերականգնել որպես հայկական պատմ. բերդաքաղաք, կրթամշակութ., գիտական և զբոսաշրջ. կենտրոն։

Հիմնադրամի Շուշիի գրասենյակը գործում է քաղաքի Արվ-ի, արհեստի և զբոսաշրջության տեղեկատվ. կենտրոնում (բացվել է 2008-ի մայիսի 8-ին)։

Ծնունդով շուշեցիներ են բազմաթիվ անվանի հայորդիներ՝ պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, դերասաններ Վաղարշ Վաղարշյանը, Եղիշե Հարութը, ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը, քիմիկոս-օրգանիկներ Վաչե Իսագուլյանցը,

Շուշիի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Շուշի 3880
2. Եղցահող
գ. Եղցահող՝ 138,
գ. Կանաչ թալա՝ 12,
գ. Տասը Վերստ՝ 6
156
3. Լիսագոր 128
4. Հին շեն 164
5. Մեծ շեն 106
6. Քարին տակ 629
7. Քիրսավան 63