Այս էջը հաստատված է
Քաղաքները

Բերձոր (մինչև 1992-ը՝ Լաչին, ք.՝ 1994-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 60 կմ հարավ-արլ.՝ Հագարի գետի ձախ ափին՝ Ղարաբաղի լեռնաշղթայի հարավ-արմ. թփուտածածկ լանջին։ Բն.՝ 1656 (2010)։ Քաղաքն ազգ-ազատագր. պատերազմից խիստ տուժել է, բարեկարգվում է 1994-ից։

Գործում են հանրակրթական 2 դպրոց, պատմաերկրագիտական թանգարան-պատկերասրահ, մշակույթի և առողջապահ․ հիմնարկներ։

Կովսականը (մինչև 1993-ը՝ Զանգելան, ք.՝ 1967-ից) գտնվում է Բերձորից 110 կմ հվ-արմ.՝ Ողջի գետի ձախ ափին։ Բն.՝ 407 (2010)։ Տնտեսության հիմն․ ճյուղը գյուղատնտեսությունն է։

Գործում են հանրակրթական դպրոց (Թաթուլ Կրպեյանի անվան), մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց։

Միջնականը (մինչև 1993-ը՝ Մինջևան, ք.՝ 1967-ից) գտնվում է Բերձորից 120 կմ հարավ-արմ՝ Արաքս գետի ձախ ափին։ Բն.՝ 324 (2010)։

Երկթղ. կայարան է, որը պատերազմից հետո չի գործում։

Ունի հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ։

Քաշաթաղի շրջանի համայնքները և մշտական բնակչության թվաքանակը 1.01.2010-ի դրությամբ

Համայնք Թվաքանակը
1. Բերձոր 1656
2. Կովսական՝ 407
գ. Դիցմայրի՝ 55,
գ. Կերեն՝ 47,
գ. Քարատակ՝ 12
521
3. Միջնական 324
4. Ալաշկերտ 104
5. Աղաձոր 101
6. Աղանուս
գ. Աղանուս՝ 37,
գ. Ապարան՝ 20,
գ. Մեղվաձոր՝ 8
65
7. Աղավնատուն
գ. Աղավնատուն՝ 23,
գ. Խաչգետիկ՝ 27,
գ. Հարար՝ 17
67
8. Աղավնո 128
9. Այգեհովիտ
գ. Այգեհովիտ՝ 135,
գ. Լճաշեն՝ 13
148
10. Այգեկ 85
11. Արախիշ
գ. Արախիշ՝ 26,
գ. Գահանիստ՝ 2,
գ. Հայթաղ՝ 7,
գ. Մովսեսաշեն՝ 17,
գ. Վազգենաշեն՝ 7,
գ. Քարաբակ՝4
63
12. Արծվաշեն
գ. Արծվաշեն՝ 92,
գ. Մխանց՝ 73
165
13. Արտաշավի 84
14. Գանձա
գ. Գանձա՝ 40,
գ. Բազմատուս՝ 4
44
15. Գետամեջ 79
16. Գետափ 101
17. Գողթանիկ 79
18. Դրախտաձոր 36
19. Եզնագոմեր
գ. Եզնագոմեր՝ 49,
գ. Շրվական՝ 27,
գ Սպիտակաջուր՝ 28
104
20. Երիցվանք
գ. Երիցվանք՝ 175,
գ. Կրմեն՝ 23
198
21. Իշխանաձոր 155
22. Ծաղկաբերդ
գ. Ծաղկաբերդ՝ 211,
գ. Մարաթուկ՝ 14
225
23. Ծիծեռնավանք
գ. Ծիծեռնավանք՝ 111,
գ. Մելիքաշեն՝ 49,
գ. Տանձուտ՝ 81
241
24. Ծոբաձոր
գ. Ծոբաձոր՝ 18,
գ. Որդուակ՝ 24
42
25. Կումայրի
գ. Կումայրի՝ 52,
գ. Շիրակ՝ 49
101
26. Հակ 46
27. Հագարի 104
28. Հայկազյան
գ. Հայկազյան՝ 78,
գ. Ջանֆիդա՝ 41
119
29. Հոչանց 56
30. Ձորափ 80
31. Ղազարապատ 64
32. Մամարք
գ. Մամարք՝ 63,
գ. Հալե՝ 38
101
33. Մարտունաշեն 54
34. Միրիկ 144
35. Մշենի
գ. Մշենի՝ 78,
գ. Արվական՝ 42
120
36. Մոշաթաղ
գ. Մոշաթաղ՝ 183,
գ. Հերիկ՝ 11,
գ. Բերդիկ՝ 26
220
37. Մուշ 78
38. Նորաշենիկ 93
39. Շալուա
գ. Շալուա՝ 29,
գ. Հիմնաշեն՝ 33,
գ. Վերին շեն՝ 12,
գ. Քարուտ՝ 5
79
40. Սարատակ 103
41. Սոնասար
գ. Սոնասար՝ 74,
գ. Մարգիս՝ 8
82
42. Ներքին Սուս
գ. Սուս՝ 30,
գ. Գիհուտ՝ 45,
գ. Ուրմիա՝ 6,
գ. Ներքին Սուս՝ 92
173
43. Վակումիս
գ. Վակումիս՝ 44,
գ. Խաչին Տափ՝ 3
47
44. Վարազին
գ. Վարազին՝ 51,
գ. Մարտիրոս՝ 1
52
45. Վան 119
46. Վարդաբաց
գ. Վարդաբաց՝ 70,
գ. Քարոտան՝ 49
119
47. Վուրգավան 131
48. Տիգրանավան 153
49. Ուռեկան 148
50. Փակահան 125
51. Քաշունիք
գ. Քաշունիք՝ 52,
գ. Մորաջուր՝ 5,
գ. Վերին Քաշունիք՝ 20
77
52. Քարեգահ 185