Այս էջը հաստատված է

Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վալլային տարբերակի՝ միջազգային երաշխիքների և Հայաստանի կարևոր դերակատարության ապահովմամբ ԼՂ փաստացի անկախութունն ու անվտանգությունը պահպանելու, Հայաստանի հետ ցամաքային կապ ստեղծելու, տնտեսական շրջափակումը վերացնելու, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը ապագային թողնելու օգտին (մամուլի ասուլիս՝ 26. 09. 1997, հոդված՝ «Պատերազմ, թե՞ խաղաղություն, սթափության պահը»՝ 1.11. 1997)։ Գաղափարական ընդդիմությունը, սակայն, այդ մոտեցումը համարել է պարտվողական, որի ճնշումներին տեղի տալով՝ նա 1998-ի փետր. 3-ին հրաժարական է տվել:

2008-ին մասնակցել է ՀՀ նախագահ․ ընտրություններին, ստացել ընտրողների 21,50 %-ի ձայնը, որի հրապարակային բողոքարկման ժամանակ (2008-ի մարտի 1) ոստիկանության հետ ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 10 մարդ։ 2008-ի մայիսին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքը, ընտրվել է նրա առաջնորդը և ծավալում է ակտիվ քաղաքական գործունեություն։

ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ Սեդրակի (ծ. 31.08.1954, Ստեփանակերտ), ՀՀ նախագահ՝ 1998-2008-ին, ԼՂՀ առաջին նախագահը (1994-97), ՀՀ վարչապետ (1997-98), Արցախի հերոս (1999)։ Ավարտել է ԵՊԻ էլեկտրատեխ. ֆակ-ը (1982)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Ստեփանակերտում, աշխատել ԼՂԻՄ-ի կոմերիտ,․ և կուսակցական մարմիններում։

1988-ի փետր-ին սկիզբ առած Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից է, «Կռունկ» կոմիտեի ղեկավարներից, «Միացում» կազմակերպության հիմնադիր-ղեկավարը։ 1992-ին՝ ԼՂՀ ՊՊԿ-ի նախագահը։

1998-ին՝ որպես ՀՀ նախագահ, առաջին անգամ ՄԱԿ-ի ամբիոնից արծարծել է Հայոց ցեղասպանության միջազգ. ճանաչման հարցը։ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում որպես նախապայման պաշտպանել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Քոչարյանին հաջողվել է հաղթահարել 1999-ի ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։ Նրա օրոք հանրապետությունում սկսվել է տնտեսական զարգացում, հրավիրվել Հայրենիք-Սփյուռք 3 համաժողով (1999, 2002, 2006), կազմակերպվել են համահայկական մարզ․ խաղերը։ ՀԽՍՀ (1989-91), ՀՀ (1991-95), ԼՂՀ (1991-94) ԳԽ պատգամավոր։

Պարգևատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանով, ՀՀ, ԼՂՀ և մի շարք երկրների պետական շքանշաններով ու մեդալներով։

ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ Ազատի, ՀՀ նախագահ՝ 2008-ից, տես ՀՀ նախագահ հոդվածը։

1-2.1.1. ՀՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գագիկ Գարուշի [ծ. 23.03.1948, գ. Գեղաշեն (ՀՀ Կոտայքի մարզ)], ՀՀ փոխնախագահ՝ 1991-96-ին, միաժամանակ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար (1991-ի դեկտ-1992-ի հուլիս), 1992-ից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ, 1996-ից՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ։ Իրավաբ. գիտ․ դ-ր (1999), պրոֆ. (2004)։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակ-ը (1970)։ Ունի դատավորի որակավորման բարձրագույն դաս (1998)։ 1987-90-ին՝ ՀԿԿ ԿԿ-ի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, 1990-91-ին՝ ՀՀ ԳԽ փոխնախագահ։ Հեղինակ է «Սահմանադրական մշակույթ» (2005), «Սահմանադրական իրավունք. Հանրագիտարանային բառարան» (համահեղ., ռուս․, 2006), «Սահմանադրություն, դասեր, մարտահրավերներ, երաշխիքներ» (Ելույթների ընտրանի, ռուս․, 2011) աշխատությունների, «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք» (համահեղ․, 2008, գլուխ 7) և «Սահմանադրական վերահսկողություն» (2008) բուհ. ուսումնական ձեռնարկների։

Տեղեկատվայնացման միջազգային ակադ-ի (1997), Եվրախորհրդի ժողովրդավարություն իրավունքի միջոցով հանձնաժողովի (1997), Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության (1998) անդամ։ ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-91)։

Պարգևատրվել է ԼՂՀ Սբ Գրիգոր Լուսավորչի շքանշանով (2001)։

1-2.2. ՀՀ ԱԺ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

ՀՀ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը միապալատ ԱԺ-ն է։ Ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից (1918-ի մայիսի 28) հետո։ Խորհրդային տարիներին (1920-91) հանրապետության օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը ՀԽՍՀ ԳԽ-ն էր։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Լևոն, ՀՀ ԳԽ առաջին նախագահը՝ 1990-91-ին։ Տես Հավելված 1-2.1։

ԱՐԱՐՔՑՅԱՆ Բաբկեն Գուրգենի (ծ. 16.09.1944, Երևան), ՀՀ ԳԽ (1991-95) և ԱԺ-ի (1995-98) նախագահ։ Ավարտել է ՄՊՀ ֆիզմաթ ֆակ-ը (1966)։ «Ղարաբաղ» կոմիտեի (1988-ի մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989-ի նոյեմբ-2000-ին՝ վարչության անդամ)։ 1988-ի դեկտ. 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի տակ։ 1990-ի օգոստ-ին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ղեկավարել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովը։ 1998-ի փետր. 4-ին Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական խմբի հետ հրաժարական է տվել։ 1999-ից ժողովրդավարության և քաղաքաց. հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավարն է։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խոսրով Մելիքի (ծ. 30.05.1948, Երևան), ՀՀ ԱԺ-ի նախագահ (1998-99)։ Ավարտել է ԵՊԻ-ի մեխանիկամեքենաշին. ֆակ-ը (1972)։ 1992-93-ին՝ ՀՀ վարչապետ։ 1996-98-ին՝ ՀՀ վարչապետի խորհրդական, 1999-2000-ին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2000-02-ին՝ ՀՀ Նախագահի խորհրդական, միաժամանակ՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի փոխնախագահ։ Քրիստոնեադեմոկրատ. միություն կուս-յան հիմնադիր-նախագահ (2002-ից)։ 2009-ից՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ ՀՀ ԳԽ (1990-92, 1993-95), ԱԺ-ի (1995-99 և 2012-ից) պատգամավոր։

Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով (2002)։

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կարեն Սերոբի, ՀՀ ԱԺ-ի նախագահ (1999-ի մայիս-հոկտ. 27)։ Տես Հավելված 1-2.5։

ԽԱՉԱՏՐՅԱՆ Արմեն Ավագի (ծ. 13.08.1957, Երևան), ՀՀ ԱԺ-ի նախագահ (1999-2003)։ Ավարտել է ՀՊՄԻ բանասիր. ֆակ-ը (1978)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ 1991-99-ին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի (հիմնադիր-անդամ) պրոռեկտոր։ 2003-10-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ուկրաինայում, 2010-ից՝ Բելառուսում։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Արթուր Վահանի (ծ. 8.11.1968, Երևան), ՀՀ ԱԺ-ի նախագահ (2003-06), «Օրինաց երկիր» կուս-յան հիմնադիր-նախագահ (1997-ից)։ իրավաբ. գիտ․ դ-ր (1997)։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտական ֆակ-ը (1992) և ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադ-ը (1997)։

ՀՀ ԱԺ-ի պատգամավոր (1995-2008)։ 1998-99-ին՝ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտ. հանձնաժողովի նախագահ, 1999-2003-ին՝ ՀՀ ԱԺ-ի «Օրինաց երկիր» կուս-յան խմբակցության ղեկավար։ 2008-ից՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։