Այս էջը հաստատված է

1-2.4. ՀԽՍՀ ԳԽ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

ՀԽՍՀ ԿԳԿ նախագահներ

ՀԽՍՀ ԳԽ-Ն՝ որպես երկրի օրենսդիր իշխանության բարձրագույն մարմին, ստեղծվել է 1936-ի դեկտ. 5-ի սահմանադրության համաձայն։ Մինչ այդ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը Խորհուրդների համագումարն էր, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում՝ Կենտր., գործադիր կոմիտեն (ԿԳԿ)։

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սարգիս (Սաքո) Իսահակի (1880, Շուշի-1944, Մոսկվա), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1922-24-ին, ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1925-28-ին, առողջապահ-յան նախարար՝ 1921-ին։ Ավարտել է ՄՊՀ բժշկ. ֆակ-ը (1909)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1903-ից։ 1904-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1905-ին Մոսկվայում մասնակցել է Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1910-17-ին Շուշիում զբաղվել է բժշկությամբ և քարոզչական գործունեություն ծավալել կայազորում ու բնակչության շրջանում։ 1929-44-ին աշխատել է Մոսկվայում։

ԿԱՐԻՆՅԱՆ (Գաբրիելյան) Արտաշես Բալասիի (24.11.1886, Բաքու-29.05.1982, Երևան), ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1924-28-ին։ Բանասիր. գիտ․ դ-ր (1953)։ ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1956)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ. գործիչ (1961)։ Սոց. աշխատանքի հերոս (1976)։ Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակ-ը (1910)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1907-ից։ 1918-ին՝ Բաքվի կոմունայի արդարադատության կոմիսար, 1921-ին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, 1933-34-ին՝ լուսժողկոմի տեղակալ, 1960-63-ին՝ ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադ. քարտուղար, 1963-65-ին՝ ԳԱ փոխնախագահի պաշտոնակատար։

1921-22-ին ՀԿԿ ԿԿ-ի և ԺԿԽ-ի հանձնարարությամբ հայ գաղթավայրերին ծանոթանալու նպատակով եղել է Թուրքիայում և ԱՄՆ-ում։

Զբաղվել է 1860-ական թթ-ի հայ գրակ-հասարակական մտքի հետազոտությամբ («Միքայել Նալբանդյանը և XIX դ. 60-ական թթ. ռուս առաջավոր գործիչները», 1949), հայ պարբ. մամուլի («Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության», հ. 1-2, 1956-60), հայ քաղաքական կուս-ների գործունեության, Հայկական հարցի պատմությամբ։

ԿԱՍՅԱՆ (Տեր-Գասպարյան) Սարգիս Իսահակի, ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1928-31-ին։ Տես Հավելված 1-2.5։

ԱՆԱՆՅԱՆ Արմեն Արտեմի [1896, գ. Շամախյան (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)-18.12.1958, Երևան], ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1931-33-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1919-ից։ 1921-ից աշխատել է հանրապետության Գավկոմներում, 1928-29-ին՝ Լենինականի գավգործկոմի նախագահ, 1930-31-ին՝ ՀԿ(բ)Կ Լենինականի, 1933-34-ին՝ Երևանի քաղկոմի քարտուղար։ Անհիմն բռնադատվել է, աքսորվել (1937-55), հետագայում արդարացվել է։

ՄԱՐՏԻԿՅԱՆ Սերգեյ (Սերգո) Նիկոլայի (1874, Թիֆլիս-3.05.1957, Երևան), ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ ԿԳԿ-ների նախագահ՝ 1933-36-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1904-ից։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1880-ական թթ.)։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1920-33-ին՝ կուս-յան Երևանի քաղկոմի քարտուղար, Հայաստանի ժողտնտխորհի նախագահ, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՀԱՆԵՍՕՂԼՅԱՆ Գևորգ Սարիբեկի [8(20). 11.1891, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)- 1937], ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1936-37-ին, ԺՏԽ նախագահ՝ 1930-31-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1917-ից։ 1932-33-ին՝ ՀԽՍՀ ֆինանսների ժողկոմ, 1933-34-ին՝ ՀԱՄԽ-ի նախագահ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

ՊԱՊՅԱՆ Մացակ Պետրոսի [1901, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)-1962, Երևան], ՀԽՍՀ ԿԳԿ նախագահ՝ 1937-38-ին, ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1938-54-ին„ միաժամանակ՝ ԽՍՀՄ ԿԳԿ և ԳԽ Նախագահության նախագահների տեղակալ։ ՀամԿ(բ)Կ անդամ՝ 1929-ից։ Ավարտել է Երևանի բարձրագույն կոմունիստական գյուղատնտեսության դպրոցը (1937)։ ԽՍՀՄ (1937-58) և ՀԽՍՀ (1938-55) ԳԽ-ների պատգամավոր։

ՀԽՍՀ ԳԽ նախագահության նախագահներ

ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Շմավոն Մինասի [2(15).01.1903, գ. Մինքենդ (այժմ Հակ՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում)-25. 01. 1982, Երևան], ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1954-63-ին, ՀամԿ(բ)Կ անդամ՝ 1926-ից։ Ավարտել է Մոսկվայի Սվերդլովի անվան բարձրագույն գյուղատնտեսական կոմունիստական համալսարանը (1935)։ 1937-38-ին՝ ՀԽՍՀ հողժողկոմ, 1938-46-ին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1948-53-ին՝ ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար, 1953-54-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։

ԽՍՀՄ (1937-50, 1954-66) և ՀԽՍՀ (1947-67) ԳԽ-ների պատգամավոր։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նագուշ Խաչատուրի [10(23).11.1912, Երևան-18. 01. 1993, Մոսկվա], ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1963-75-ին։ Տեխ. գիտ․ դ-ր (1950), պրոֆ. (1950), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1950)։ ՀԽՍՀ գիտ-յան վաստ. գործիչ (1961)։ Ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներ. ակադ-ը (1936)։ 1960-61-ին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1961-63-ին՝ ԵՊՀ ռեկտոր։ 1975-93-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստ-ի առաձգամածուցիկության տեսության բաժնի գիտական ղեկավար, 1977-88-ին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ Մեխանիկայի հիմնախնդիրների ինստ-ի բաժանմունքի վարիչ։ Ժամանակակից մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից է։ Մշակել է ծերացող նյութերի մաթեմատիկական տեսությունը, որը հայտնի է Մասլով-Հարությունյանի տեսություն անվամբ։ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր. Մեխանիկա» ամսագրի պատասխանատու խմբագիր (1952-86)։ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր (1962-79)։

ՍԱՐԿԻՍՈՎ Բաբկեն Եսայու (8.12.1913, Շուշի-2.02.1999, Երևան), ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1975-85-ին։ Ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստ-ը (1938), ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուս. բարձրագույն դպրոցը (Մոսկվա, 1944)։ 1955-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1966-70-իև՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարար, 1970-75-ին՝ Նախարարների խորհրդի Գների պետական կոմիտեի նախագահ, 1977-85-ին՝ նաև ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահի տեղակալ։ ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1981-85), ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամ (1955-61 և 1975-85)։ ՀԽՍՀ (1959-85) և ԽՍՀՄ ԿԿ (1974-89) ԳԽ-ների պատգամավոր։

ՈՍԿԱՆՅԱՆ Հրանտ Մուշեղի [15.05.1924, գ. Առաջաձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)-20.10.2005, Երևան], ՀԽՍՀ ԳԽ Նախագահության նախագահ՝ 1985-90-ին։ Ավարտել է ԵՊՄԻ-ն (1953, հեռակա), ԽՍՀՄ Պետպլանին առընթեր բարձրագույն տնտեսագիտական դասընթացները (1968)։ 1967-73-ին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ-ում, 1975-85-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար։

ԽՍՀՄ (1966-70, 1984-91) և ՀԽՍՀ (1971-90) ԳԽ-ների, ՀՀ ԱԺ-ի (1999-2003) պատգամավոր։ Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի 4 և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով։