Այս էջը հաստատված է

ՔՈՉԻՆՅԱՆ Անտոն Երվանդի (12(25).10.1913, գ. Շահալի (այժմ՝ գ. Վահագնի՝ ՀՀ Լոռու մարզում)-1.12.1990, Երևան], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1966-74-ին։ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1952-66-ին։ ԽՄԿԿ անդամ՝ 1938-ից։ Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մոսկվայի կուս. բարձրագույն դպրոցը (1959, հեռակա)։ 1946-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1966-ին ԽՄԿԿ ԿԿ է ուղարկել 40 հազար ստորագրությամբ նամակ՝ ԼՂ-ն ՀԽՍՀ-ին միացնելու խնդրանքով, կայացվել է հարցը քննարկելու կենտկոմի քարտուղարության որոշում, որը, սակայն, 1967-ին Հ. Ալիևի ջանքերով կասեցվել է։ Յ. Զարոբյանի հետ նախաձեռնել է Հայաստանում ատոմակայան կառուցելու աշխատանքը։ Քոչինյանի օրոք սկսվել է Արփա-Սևան ջրատարի կառուցումը, Երևանում կառուցվել է Մեծ եղեռնի հուշարձանը։ ԽՍՀՄ (1950-75) և ՀԽՍՀ (1951-75) ԳԽ-ների պատգամավոր։

Հեղինակ է «Սովետական Հայաստանի 50 տարին» (1970), «Փաստաթղթեր, նամակներ, հուշեր» (2003) գրքերի։

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կարեն Սերոբի (17.04.1932, Երևան-27.11.1999, Երևան, թաղված ե Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1974-88-ին, ՀՀ ԱԺ-ի նախագահ՝ 1999-ին, Հայաստանի ազգային հերոս (1999, հետմահու)։ Ավարտել է ԵՊՀ մեխանիկամեքենաշին. ֆակ-ը (1954)։ 1966-71-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, 1971-72-ին՝ 2-րդ քարտուղար, 1972-74-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1991-99-ին՝ «Հայէլեկտրամեքենա» ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։

Դեմիրճյանը 1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։

1978-ին նրա ջանքերով ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ վերահաստատվել է հայ-ը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շին-ը, կառուցվել Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուս-ը (ՀԺԿ)։ 1999-ի ՀՀ խորհրդարան․ ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ-ի և ՀՀԿ-ի համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Վագգեն Սարգսանի հետ)։

Զոհվել է ՀՀ ԱԺ-ի դահլիճում՝ 1999-ի հոկտ. 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

ԽՍՀՄ (1974-89) և ՀԽՍՀ (1967-89) ԳԽ-ների պատգամավոր։ Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, նաև փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ 2004-ից Երևանում գործում է Դեմիրճյանի թանգարանը։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սուրեն Գուրգենի (ծ. 5.09.1939, Թբիլիսի), ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1988-90-ին։ Տեղեկատվ. տեխնոլոգիաների բնագավառի դ-ր (1998)։ Ավարտել է Երևանի անասնաբուժ. ինստ-ը (1961), ԽՍՀՄ դիվանագիտական ակադ-ը (1980)։ 1967-70-ին՝ ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար, 1970-78-ին՝ ՀամԼԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1978-86-ին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում։ 1986-88-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1990-ից անցել է դիվանագիտական աշխատանքի. 1999-2003-ին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելառոաում և ՀՀ ներկայացուցիչ ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում։ ՌԴ դիվանագիտական հիմնահարցերի և միջազգ. հարաբերությունների ակադ-ի անդամ (1991-ից)։ ՀԽՍՀ (1967-71, 1985-91) և ԽՍՀՄ (1989-91) ԳԽ-ների պատգամավոր։

ՄՈՎՍԻՍՅԱՆ Վլադիմիր Միհրանի (ծ. 12.11.1933, գ. Շենավան (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1990-ի մարտ-սեպտ-ին։ Գյուղատնտեսական գիտ․ դ-ր (2004), ՀԳԳԱ ակադ. (1997), պատվավոր պրոֆ. (2000)։ Ավարտել է ԵԱԱԻ-ն (1958)։ 1978-84-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1984-90-ին՝ առաջին տեղակալ, 1986-88-ին, միաժամանակ՝ ՀԽՍՀ պետագրոարդի նախագահ, 1988-90-ին՝ Գաղթականների գործերի հանրապետական հանձնաժողովի նախագահ, 1990-ի հունվ-ից՝ Արտակարգ իրադրության օպերատիվ շտաբի պետ, 1991-96-ին՝ ՀՀ փախստականների հարցերով պետական վարչության պետ, 1996-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, 1996-99-ին՝ ՀՀ գյուղնախարար, 1999-2004-ին՝ ՀՀ վարչապետի խորհրդական, 2004-ից՝ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն։ 2008-ից՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, 2009-ից՝ Հանրային խորհրդի անդամ։ 1990-ին Մովսիսյանի ջանքերով 14 հազար հա տարածք է վերադարձվել Ադրբեջանից և VII դ-ի եկեղեցի՝ Ոսկեպար գյուղի մոտ։ 1993-94-ին Արցախում կազմակերպել է 3700 բնակշենքի վերականգնման և մոտ 40 հազար փախստականների վերաբնակեցման աշխատանքները։ Հեղինակ է «Հողի ճակատագրով։ Մտորումներ տքնության» (2-րդ լրց. և վերամշկ. հրտ., 2001) գրքի։

Պարգևատրվել է ԽՍՀՄ Պատվո նշան (1966), ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1999) և ԼՂՀ Սբ Գրիգոր Լուսավորչի (2002) շքանշաններով, ԽՍՀՄ ԺՏՆՑ 5 ոսկե մեդալով (1966, 1977, 1978, 1979, 1980), Շուշիի (1994), Երևանի (2001), Սպիտակի (2003) պատվավոր քաղաքացի է։

ՊՈՂՈՍՅԱՆ Ստեփան Կարապետի [ծ. 1.01.1932, գ. Ահագչի (այժմ՝ գ. Զովասար՝ ՀՀ Արագածոտնի մարզում)-17.05.2012, Երևան], ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1990 սեպտ-1991-ի մայիսին։ ԽՄԿԿ անդամ՝ 1956-ից։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակ-ը (1955)։ 1970-88-ին՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահ, 1988-90-ին՝ Արմենպրեսի տնօրեն, 1990-ին՝ Հայաստանի մամուլի և հրատարակչությունների պետկոմի նախագահ։ 1991-ին հիմնադրել է Հայկական հարցի ոաումնասիրության գիտական կենտրոն։ 1991-92-ին՝ «Երկիր ավետյաց» թերթի գլխավոր խմբագիր։ 1995-ից դասախոսել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում։

Աշխատությունները վերաբերում են Հայկական հարցին, Հայոց ցեղասպանության և ազգ-ազատագր. շարժումների պատմությանը [«Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն», հ. 1-3, 2000-03 (համահեղ․), «Հայացք անցյալին, հանուն այսօրվա ու վաղվա», 2002, «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմություն. Նահատակներ հավերժության», 2005, և այլն]։

ՍԱՐԳՍՅԱՆ Արամ Գասպարի (ծ. 14.08.1949, Երևան), ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար՝ 1991-ի մայիս-նոյեմբ-ին։ ՀԴԿ հիմնադիր-նախագահ (1991), Համաշխ. հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահը (2007-ից)։ Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստ-ը (1972)։ Եղել է հանրապետական և միութ. թերթերի սեփ. թղթակից, 1998-99-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական՝ արտաքին քաղաքականության հարցերով։ 1996-ին ընդդիմադիր մի շարք կուս-ների ղեկավարների հետ ստեղծել է «Ազգային համաձայնություն» դաշինքը, 1998-ի նախագահ․ ընտրություններին առաջադրվել է նախագահի թեկնածու։ 1996-ին գլխավորել է ՀԴԿ-ի նախաձեռնած և մոտ 25 հաս-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից ձևավորված «Ի պաշտպանություն ԼՂՀ-ին» կազմկոմիտեն։ «Քաղաքակրթությունների երկխոսություն» ազգային կենտրոն հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (2005)։ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր (2003-07)։