Այս էջը հաստատված է

անդամ։ 1998-ին առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, եղել է ՀՀ նախագահին կից Քաղ․ խորհրդի գործադիր քարտուղար։ ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ-ի (1999-2007) պատգամավոր։

ԾԱՌՈՒԿՅԱՆ Գագիկ Նիկոլայի [ծ. 25.11.1956, գ. Առինջ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)], ԲՀԿ-ի հիմնադիր-նախագահ (2007-ից), արդյունաբերող։ Ավարտել է ՖԿՀՊԻ-ն (1989)։ Միջազգ. կարգի սպորտի վարպետ (1998)։ Գերծանր քաշային կարգում բազկամարտի Եվրոպայի չեմպիոն (1998), աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր (1996, 1998)։ 1990-92-ին՝ «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն։ 1992-ին Առինջում ստեղծել է կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն, 1995-ին հիմնադրել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնը, որը ներառում է (2012) 30-ից ավելի ձեռնարկություն՝ «Կոտայք» գարեջրի գործարանը, Երևանի քիմիադեղագործ. ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Արարատ-Ցեմենտ» գործարանը, «Ավիասերվիս», «Մուլտի Ստոուն» քարի արդյունաբերական մշակման և «Մուլտի Սիթի Հաուս» ընկերությունները և այլն։ Ծառուկյանի ջանքերով վերակառուցվել է «Արարատ» կոնյակի, գինու-օղու կոմբինատը։ 2000-04-ին՝ ՀԱՕԿ-ի փոխնախագահ, 2004-ից՝ նախագահ։ Հիմնադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ծավալում ակտիվ բարեգործական գործունեություն։

ՀՀ ԱԺ-ի պատգմավոր (2003-ից), 2007-ից՝ ՀՀ ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտ. հանձնաժողովի անդամ։

Պարգևատրվել է ՀՀ և այլ երկրների պետական և մարզ․ մի շարք շքանշաններով ու մեդալներով։

ՀԱՅՐԻԿՅԱՆ Պարույր Արշավիրի [ծ. 5.07.1949, գ. Նուբարաշեն (այժմ՝ Երևանի վարչական շրջանում)], ԱԻՄ-ի հիմնադիր-նախագահը (1987- ից)։ Սովորել է ԵՊԻ-ում։ 1966-ից անդամագրվել է ընդհատակյա Ազգային միացյալ կուս-յանը։ 4 անգամ դատապարտվել է և խորհրդային բանտերում ու ճամբարներում անցկացրել շուրջ 18 տարի։ 1977-ին ընտրվել է կուս-յան քարտուղար, դարձել Ազգերի ինքնորոշման իրավունքի շարժման հիմնադիրը ԽՍՀՄ-ում։ 1988-90-ին՝ վտարանդի, այդ շրջանում ընտրվել է «Ժողովրդավարություն և անկախություն» միջազգային կազմակերպության նախագահ։

1992-ին նշանակվել է Գորիսի և հարակից շրջանների պարետ, ձեռնարկել Քաշաթաղի (Լաչին) շրջանի ազատագրված տարածքների վերաբնակեցումը։ 1998-99-ին գլխավորել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։

ՀՀ ԳԽ-ի (1990-95) և ԱԺ-ի (1995-99) պատգամավոր, 1998-2002-ին՝ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հեղինակ է մի շարք գրքերի, երգերի։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան Էդուարդի (ծ. 16.08.1956, Երևան), ՀՅԴ Բյուրոյի անդամ (1992-ից)։ Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը (1978)։ Մասնակցել է Արցախի ազատագր. պայքարին։ 1995-98-ին բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով։ 1998-99-ին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ։

ՀՀ ԱԺ-ի պատգամավոր՝ 1999-ից, 1999-2003-ին՝ ՀՀ ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտ. հանձնաժողովի նախագահ, 2003-08-ին՝ ԱԺ-ի փոխնախագահ, 2008-12-ին՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, 2012-ից՝ առողջապահ-յան, մայրության և մանկության հարցերի ու պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտ. հանձնաժողովների անդամ։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Րաֆֆի Ռիչարդի [ծ. 20.11.1959, Ֆրեզնո (ԱՄՆ)], «Ժառանգություն» կուս-յան հիմնադիր-նախագահը (2005-ից)։ Իրավագիտության դ-ր (1985)։ Ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (1980), Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր (1982) ինստ-ը։ 1989-ին հիմնադրել է Ամերիկայի հայ փաստաբանների միությունը։ 1990-ին՝ Հայաստանում Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակի տնօրեն։ 1991-92-ին՝ ՀՀ ԱԳ-ի նախարար։ 1994-ից ղեկավարում է իր հիմնադրած Ռազմավար․ և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (Երևան)։

Գիտական աշխատությունները վերաբերում են ՀՀ (1918-20) արտաքին քաղաքականությանը, 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական խնդիրներին։ 2000-ին հիմնադրել է «Օրրան» բարեգործ. ՀԿ-ն։ ՀՀ ԱԺ-ի պատգամավոր (2007-ից)։

ՄԱՐԳԱՐՅԱՆ Հրանտ Հովսեփի (ծ. 23.06.1958, Սպահան (ԻԻՀ)], ՀՅԴ բյուրոյի անդամ-ներկայացուցիչ (2000-ից)։ ՀՅԴ կուս-յան անդամ (1977-ից)։ Ավարտել է Սպահանի համալսարանը (1986)։ 1983-86-ին՝ ՀՅԴ կենտկոմի (Իրան) անդամ, 1987-90-ին՝ ՀՅԴ կենտրոնական գրասենյակի (Հունաստան) տեղեկատվ. բաժնի պատասխանատու։ 1990-ին տեղափոխվել է ՀՀ։ 1998-2000-ին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ Արցախյան ազատագր. պատերազմի տարիներին եղել է ՀՅԴ-ի ղարաբաղյան գործունեության պատասխանատուն, ռազմական գործի կազմակերպիչը։ ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալ (2000)։

ՄԱՐՈՒԽՅԱՆ Հրայր Թորգոմի [19.12.1928, ք. Քերմանշահ (Պարսկաստան)-21. 12. 1998, Աթենք, թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում], հաս-քաղաքական գործիչ։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-94)։ ՀՅԴ կուս-յան անդամ՝ 1950-ից, ՀՀԴ Բյուրոյի անդամ՝ 1963-ից։ Ավարտել է Իրանի պետական համալսարանը (Թեհրան, 1952)։ Եղել է Թեհրանի «Արարատ» մարզ․ միության հիմնադիրներից և նախագահը։ 1964-ից բնակվել և գործել է Լիբանանում, 1975-ից՝ Աթենքում։ 1963-ից աշխատանքները նպատակաուղդված են եղել Հայ դատի հետապնդմանը, հիմնախնդրի միջազգայնացմանը։ 1988-ից՝ ազգային ազատագր. շարժման վերելքի ժամանակ ղեկավարել է ՀՅԴ «Դեպի երկիր» ծրագրի իրականացման և հայրենիքում կուս-յան ներկայության բացահայտման գործունեությունը։ Կազմակերպել և ղեկավարել է կուս-յան՝ Հայաստանի նորանկախ պետականության կերտմանը, Արցախի ազատագր. պայքարին, միջազգային ասպարեզում հիմնահարցի քարոզչությանը և պաշտպանությանն ուղղված ՀՅԴ աշխատանքները։

1992-ի հունվ. 29-ին ՀՅԴ կուս-յան հետ քաղաքական անհամաձայնության պատճառով հայտարարվել է քաղաքական անցանկալի անձ և ՀՀ նախագահի հրամանագրով արտաքսվել Հայաստանից։

ՌՈՒՍՏԱՄՅԱՆ Արմեն Եզնակի [ծ. 1.03.1960, գ. Զանգակատուն (այժմ՝ Արարատի մարզում)], ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ՝ 1998-ից։ Ավարտել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը (1989)։ 1995-98-ին բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով։ ՀՀ ԱԺ-ի (1999-ից) պատգամավոր։ 1999-2003-ին և 2012-ից՝ ՀՀ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտ. հանձնաժողովի փոխնախագահ, 2003-12-ին՝ նույն հանձնաժողովի նախագահ, 2012-ից՝ Եվրոպ. ինտեգրման հարցերի մշտ. հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության ղեկավարն է։

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Աշոտ Ցոլակի (28. 03. 1950, Երևան-3. 11. 1997, Երևան), ՀԿԿ հիմնադիր-նախագահը՝ 1990-ից։ Ավարտել է ԵՊՀ-ն (1969)։ 1968-ից անդամակցել է ընդհատակյա ԱՄԿ-ին, որի համար խորհրդային իշխանությունները նրան դատապարտել են 12 տարվա ազատազրկման։ 1987-ին վերադարձել է կալանավայրից։ Հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության և Արցախի ազատագրության մարտերին։

ՀՀ ԳԽ (1990-95) և ԱԺ-ի (1995-97) պատգամավոր։