Այս էջը հաստատված է

ՊՈՂՈՍՅԱՆ Յուրի Վաղարշակի [8.04.1961, ք. Կոտովո (այժմ՝ ՌԴ Վոլգոգրադի մարզում)-12.06.1992, Ասկերան-Նախիջևանիկ ճակատային գիծ (ԼՂՀ)], Հայաստանի Ազգային հերոս (1996, հետմահու), Արցախի հերոս (2002, հետմահու), ազատամարտիկ։ 1983-ին Ստեփանակերտում հիմնել է արհեստանոց, որտեղ 1989-ից զբաղվել է զինագործությամբ։ 1990-91-ին եղել է Խանձաձորի (ԼՂՀ Հադրութի շրջան) կամավորական ջոկատի, 1991-92-ին՝ 4-րդ վաշտի, ապա՝ ԼՂՀ ՊԲ-ի զորամասի հետևակի մարտական մեքենայի զրահաջոկատի հրամանատար։ Մասնակցել է Քարինտակի, Շուշիի, Ասկերանի, Մարտունիի ինքնապաշտպանական և ազատագր. մարտերին։

Պարգևատրվել է նաև ՀՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի (1994, հետմահու) շքանշանով։

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կարեն Սերոբի, Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու)։ Տես Հավելված 1-2,5։

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի, Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու), Արցախի հերոս (1998)։ Տես ՀՀ զինված ուժեր հոդվածը։

ԱԶՆԱՎՈՒՐ Շառլ (Ազնավուրյան Վաղինակ) Միքայելի (ծ. 22.05.1924, Փարիզ), Հայաստանի Ազգային հերոս (2004), երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան։ Փարիզում հիմնադրել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության՝ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, գրել է «Քեզ համար, Հայաստան» (Ժորժ Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի։ 1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, իսկ 2011-ին՝ նրա տուն-թանգարանը։

ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան է (1995-ից), ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում (2009-ից)։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտ. պատվիրակ՝ ՀՀ-ում (1989-ից)։ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի (1997), ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի (1998), Բելգիայի Լեոպոլդ II-ի (2004) շքանշանների ասպետ։ Ազնավուրի անունով են կոչվել հրապարակներ Երևանում և Գյումրիում (տեղադրված է նաև նրա արձանը, 2000, քանդ․՝ Սամվել Պետրոսյան)։ Ազնավուրի մոմե արձանը 2004-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում։

ՔԸՐՔՈՐՅԱՆ Քըրք [Գրիգորյան Գրիգոր Ահարոնի, ծ. 6.06.1917, Ֆրեզնո (ԱՄՆ)], Հայաստանի ազգային հերոս (2004), գործարար, բարերար։ Սերում 1890-ին Խարբերդից (Արևմտյան Հայաստան) ԱՄՆ գաղթած Գրիգորյանների ընտանիքից։ Մասնակցել է Երկրորդ համաշխ. պատերազմին (1939-45), որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի և բաժնետոմսերի առք ու վաճառքով, հյուրանոցային ձեռնարկատիր. գործունեությամբ [կառուցել է Լաս Վեգասի (ԱՄՆ) «Ֆլամենգո», «Էմ Ջի Էմ Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ], 1968-ից կինոարտադրության բնագավառում «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմն․ փայատերն է, եղել է «Քրայսլեր Քորփորեյշն» ավտոմոբիլային ընկերության 13,7 %-ի փայատերը և այլն։

Սպիտակի երկրաշարժից (1988-ի դեկտ.) հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին մեծապես օգնել է Հայաստանին և Արցախին։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը (2008-11) ավելի քան 200 մլն դոլար արժողության ծրագրեր է իրականացրել (հիմնականում՝ ճանապարհաշին.) ՀՀ-ում։ 1998-ին և 2005-ին այցելել է Հայաստան։

ՌԻԺԿՈՎ Նիկոլայ Իվանովիչ [ծ. 28.09.1929, գ. Դիլեևկա (Ուկրաինայի Արտյոմովկայի շրջան)], Հայաստանի Ազգային հերոս (2008, շնորհվել է հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար՝ 1988-ի աղետալի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ), ռուս պետական, քաղաքական գործիչ։ 1982-85-ին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90-ին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ:

ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ, 1995-2003-ին՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, 2003-ից՝ Դաշնության խորհրդի անդամ։

1988-90-ին եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման համամիութ. կազմկոմիտեի համակարգողը։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով (2002), Սպիտակում՝ կիսանդրին (1998, երկուսն էլ՝ Ֆրիդրիխ Սողոյան)։

ԽՍՀՄ Պետական մրցանակ (1969, 1979)։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով։

ՀԱՎԵԼՎԱԾ 1-6.2. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՀԵՐՈՍՆԵՐ

Աղամիրով Գոգա Գրիգորի (1944)

Ամատունի Աշոտ Հաբեթի (1945)

Այանյան Էդուարդ Մելիքի (1946)

Անտինյան Ավագ Վարդանի (1944)

Առաքելյան Սուրեն Սմբատի (1943)

Առուստամով Գեորգի Արկադիի (1945)

Ասլամազաշվիլի (Ասլամազյան) Սուրեն Արտեմի (1944)

Ասրյան Աշոտ Մինասի (1944)

Ավագյան Հրանտ Արսենի (1946)

Ավագյան Ղազարոս Ավետիսի (1945)

Ավետիսյան Հունան Մկրտչի (1944)

Ավթանդիլյան Թեմիկ Հովհաննեսի (1945)

Արզումանյան Գուրգեն Միրզոյի (1944)

Բաբայան Աղվան Նահապետի (1945)

Բաբայան Հմայակ Գրիգորի (1945)

Բաբայան Հրանտ Գևորգի (1946)

Բաբաջանյան Համազասպ Խաչատուրի (1944)

Բալայան Գարեգին Շեկոյի (1943)

Բաղդասարյան Սիմոն Կարապետի (1945)

Բաղիրով (Բաղիրյան) Ռուբեն Քրիստափորի (1944)

Բադյան Գրիգոր Կարապետի (1945)

Բաղրամյան Հովհաննես Քրիստափորի (կրկնակի՝ 1944, 1977)

Բոնդարև Իվան Իվանովիչ (1945, ռուս․)

Բոստանջյան Միհրան Միհրանի (1944)

Բուռնազյան Սերգեյ Ավդեյի (1944)

Գաբրիելյան (Կապրիելյան) Ռաֆայել Հովնանի (1975)

Գալստյան (Կալուստով) Գրիգոր Շահումի (1943)

Գալուստաշվիլի (Գալստյան) Սոկրատ Ալեքսեյի (1944)

Գարանյան Երվանդ Գևորգի (1944)

Գրիգորյան Սերգեյ Վարդանի (1943)

Դանիելյանց Երեմ Իվանի (1944)

Դարբինյան Լևոն Խնկանոսի (1944)

Դարբինյան Նշան Ավագի (1945)

Եղիազարյան Թադևոս Արշավի (1945)

Զաքարյան Վաղինակ Սիմոնի (1945)

Իսակով Հովհաննես Ստեփանի (1965)

Իսրայելյան Լիպարիտ Միրզոյի (1944)

Լևոնյան Վաչիկ Հմայակի (1945)

Խաչատրյան Խորեն Արմենակի (1945)

Խաջիև Կոնստանտին Իլյայի (1945, հույն)

Կալյան Լեոնիդ Պետրոսի (1943)

Կասպարով Աշոտ Ջումշուդի (1944)

Կարապետյան Ասքանազ Գևորգի (1943)

Կարապետյան Գուրգեն Ռուբենի (1991)

Կոնստանյան Գարուշ Սերգեյի (1945)

Հակոբյան Ռուբեն Ղազարի (1944)

Հակոբյանց Գևորգ Թամրազի (1944)

Հայրապետյան Գուրգեն (Գրիգոր) Միքայելի (1940)

Հայրյան Արմեն Թևանի (1944)

Հարությունյան Այդին Ղուկասի (1945)

Հարությունյան Մուշեղ Աղաթելի (1944)

Հովհաննիսյան (Իոնիսյան) Վլադիմիր Աբրահամի (1943)

Ղազարյան Անդրանիկ Աբրահամի (1943)

Ղազարյան Աշխարհբեկ Սարգսի (1945)

Ղազարյան Աշոտ Վաղարշակի (1945)

Ղազարյան Հմայակ Լևոնի (1944)

Մադոյան Ղուկաս Կարապետի (1943)

Մանասյան Իսահակ Մարկոսի (1940)