Այս էջը հաստատված է

Ալոյան Պետրոս Գևորգի, Մակարյան Ռոբերտ Գուրգենի, Մուրադյան Ջուլիետտա Նահապետի, Պետրոսյան Նունե Գագիկի, Սարգսյան Նարեկ Ալբերտի, Սարդարյան Սարգիս Ռուբիկի, Սողոմոնյան Պետրոս Միքայելի՝ «2002 թվականի ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքի համար (ճարտ. և քաղաքաշինություն)

2005 Էդոյան Հենրիկ Անտոնի՝ «Երեք օր առանց ժամանակի» գրքի համար (գրականություն և հրապարակախոսություն)

Մելիքյան Հրաչյա Սուրենի՝ «Եռակոնցերտ» ստեղծագործության համար (երաժշտություն)

Բաղդասարյան Գետիկ Հովհաննեսի՝ «Համո Սահյան» հուշարձանի համար (կերպարվեստ)

2007 Հովհաննես Դավիթ Հրաչյայի՝ «Նոր քրոնիկոն» գրքի համար (գրականություն և հրապարակախոսություն)

Սարգսյան Ռուբեն Սուրենի՝ «Ինչ, որ մնաց», «Դեր Զորը վերապրածի խոստովանքը», «Ի շրջանս յուր», «Պատարագ ուրվականի համար» նվագախմբային ստեղծագործությունների համար (երաժշտություն)

Միրզոյան Փարավոն Միքայելի՝ գեղանկարչական շարքի (Հայաստանին նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ֆիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար (կերպարվեստ)

Թորոսյան Ջիմ Պետրոսի, Մարտիրոսյան Ռոլանդ Մարտիրոսի, Հակոբյան Հենզել Անդրանիկի, Գալստյան Գագիկ Շահաբեկի, Սերգոյան Արծրուն Արմենակի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի համար (ճարտ. և քաղաքաշինություն)

2009 Գրիգորյան Վահագն Վահանի՝ «Ժամանակի գետը» գրքի համար (գրականություն և հրապարակախոսություն)

Երկանյան Երվանդ Վահանի՝ «Քրոնիկոն» ստեղծագործության համար (երաժշտություն)

Աղասյան Արարատ Վլադիմիրի, Հակոբյան Հրավարդ Հրաչի, Հասրաթյան Մուրադ Մարգարի, Ղազարյան Վիգեն Հովհաննեսի՝ «Հայ արվեստի պատմություն» աշխատության համար (կերպարվեստ)

Ազիզյան Գրիգոր Ստեփանի, Լազարյան Ստեփան Իվանի, Խրիստաֆորյան Լևոն Շմավոնի, Այվազյան Հայկ Գուրգենի, Երեղյան Վահանդուխտ Վահանի, Հովսեփյան Գրիման Մանուկի, Հայրապետյան Ալբերտ Սուրենի՝ Երևանում ՀՀ ՊՆ վարչական նոր համալիրի համար (ճարտ. և քաղաքաշինություն)

2011 Գրիգորյան Հովհաննես Երվանդի՝ «Երբեք չմեռնես-ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար (գրականություն և հրապարակախոսություն)

Ամիրխանյան Ռոբերտ Բաբկենի՝ «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար (երաժշտություն)

Խանդիկյան Արմեն Սամվելի, Գրիգորյան Կարեն Արտոյի, Գաբրիելյան Գրիգոր Բաղդասարի, Ութմազյան Արթուր (Հարություն) Հայկարամի, Հարությունյան Հրաչյա Կամսարի՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկ․ թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար (թատերարվեստ և կինոարվեստ)

Ղազարյան Էդուարդ Մուշեղի, Սարգսյան Հայկ Արայի, Դվոյան Կարեն Գևորգի՝ «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար (ճշգրիտ և բնական գիտություններ)


1-7.2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

2000 Ավետիսյան Տիգրան Մուշեղի՝ «Հայոց ազգանունների բառարանի» համար (մարդկային և հասարակական արժեքներ, այդ թվում՝ հումանիտար գիտություններ)

Կարապետյան Մերուժան Մկրտչի, Կիզողյան Հովհաննես Սերգեյի՝ «Ե-ԺԸ դարերի հայ դասական մատենագրության թվային գրադարան»-ի համար (տեղեկատվական տեխնոլոգիաներ)

ՀՀ ԳԱԱ բժշկ. գենետիկայի կենտրոն՝ «Բժշկական գենետիկայի և մոլեկուլային ախտորոշման զարգացումը Հայաստանում» աշխատանքի համար (առողջապահություն)

Ներսիսյան Հրաչյա Բաղդասարի՝ «Իոնային և իոնա-կլաստերային փնջերի արգելակումը ջերմամիջուկային պլազմայում» գիտական հոդվածաշարի համար (բնական և տեխ. գիտություններ)

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործ․ հիմնադրամ՝ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ստեղծում և HLA տիպավորում» աշխատանքի համար (առողջապահություն)

2001 Ադամյան Հայկ Հովնաթանի, Կրյուչկյան Գագիկ Յուրիի, Մանվելյան Սուրեն Բաղդասարի և Մուրադյան Նաիրա Տիգրանի՝ «Հետազոտություններ քվանտային տեխնոլոգիաների ուղղությամբ» գիտական հոդվածաշարի համար (բնական գիտություններ)

Այվազյան Աղասի Սիմոնի՝ «Մանչերը» բեմական վեպի համար (արվեստ և գրականություն)

Բարսեղյան Հովհաննես Խաչատուրի, Հակոբյան Թադևոս Խաչատուրի (հետմահու) և Մելիք-Բախշյան Ստեփան Տիգրանի (հետմահու)՝ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» համար (մարդկային և հասարակական արժեքներ, այդ թվում՝ հումանիտար գիտություններ)

Շուքուրյան Արթուր Կիմի՝ «Կոնդուկտիվ ծանրալսությամբ տառապող հիվանդների վիրաբուժական ռեաբիլիտացիան» մենագրության համար (առողջապահություն)

«Ավիաինֆոտել» և «Էլբրուս-2000» ՓԲԸ-ներ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ՊՓԲԸ-ի համար «Փոխադրում» տեղեկատվ. համակարգի ստեղծման համար (տեխ. գիտություններ և տեղեկատվ. տեխնոլոգիաներ)

2002 Ավետիսյան Համլետ Կարոյի, Մկրտչյան Գառնիկ Ֆելիքսի՝ «Ռենտգենյան լազերների և լազերային արագացման ոչ գծային մեխանիզմներ» գիտական հոդվածաշարի համար (բնական գիտություններ)

Բադալյան Ալեքսանդր Արտեմի՝ Սպիտակ քաղաքի «Կենտրոն» թաղամասի ճարտ-յան համար (արվեստ և գրականություն, ճարտ.)

Բաղրամյան Կարինե Ալբերտի, Թռչունյան Արմեն Համբարձումի, Մարգարյան Շիրազ Ալեքսանդրի՝ «Բջջային թաղանթների տեղափոխիչ և ֆերմենտային ակտիվությունն ու նրանց փոխազդեցությունը ծծումբ պարունակող օրգանական միացությունների հետ» գիտական հոդվածաշարի համար (բնական գիտություններ)

Քուչուկյան Արման Թագվորի, Մարգարյան Վալերիկ Արարատի, Տեր-Գրիգորյան Արա Աշոտի, Ղազանջյան Միշիկ Մկրտչի և Անտոնյան Կարլեն Գևորգի (ԵՄՄԳՀԻ)՝ «ՀՀ պետական հիմնարկների էլեկտրոնային կառավարման համալիրի բժշկական հաստատությունների «Միդաս» համակարգ» աշխատանքի համար (տեխ. գիտություններ և տեղեկատվ. տեխնոլոգիաներ)

Հակոբյան Վիլեն Պարույրի՝ «Հիպոկինեզիա և ուղեղային արյան շրջանառություն» անգլ. մենագրության համար (առողջապահություն)

Մադոյան Նիկոլայ Ալեքսանդրի՝ «17-20-րդ դարերի ականավոր կոմպոզիտորների ջութակի 15 մանրանվագների» կատարման համար (արվեստ և գրականություն, երաժշտություն)