Այս էջը հաստատված է

1981 Միլիտոնյան Էդվարդ Գևորգի՝ «Լուսինեն հայելու մեջ» և «Ամպե որսորդը» մանկ․ բանաստեղծությունների ժող-ների համար

Գասպարյան Դավիթ Վազգենի՝ «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» մենագրության և «Բանաստեղծության ոգին» հոդվածների ժող-ի համար

Առաքելյան Ֆերդինանդ Եգորի՝ «26 կոմիսարների գնդակահարությունը» հարթաքանդակի (Ստեփան Շահումյանի հուշահամալիրը Ստեփանավանում) համար

Արամյան Վաղարշակ Գարեգինի՝ «Մեծ կյանքի խրոնիկա» կտավի համար

Սաթյան Արամ Արամի՝ 1977-80-ին ստեղծած երգաշարի համար

Ալավերդյան Ռուզան Ռազմիկի, Ղալումյան Լևոն Մամիկոնի՝ Խնկո-Ապոր անվան հանրապետական մանկ․ գրադարանի շենքի նախագծի համար

Թալինի շրջանի «Աշնակ» ազգագր. պարի ինքնագործ անսամբլ՝ 1978-81-ի համերգային ծրագրերի համար

Երևանի № 17 մանկ․ ձայնի պահպանման հատուկ երաժշտ. մեծ երգչախումբ՝ 1978-81-ի համերգային ծրագրերի համար

Երևանի կամերային նվագախումբ՝ 1979-81-ի համերգային ծրագրերի համար

Աբրահամյան Հենրիկ Հայրիկի՝ «Ժամանակի երկու դեմքը» պատմահրապարակախոս. գրքի համար

Հակոբյան Գայանե Գառնիկի, Զաքարյան Աշոտ Հրաչի, Մկրտչյան Սամվել Լեռնիկի, Խաչատրյան Գեղամ Իշխանի՝ 11-րդ հնգամյակի առաջին տարվա առաջադրանքները և ՀԼԿԵՄ 60-ամյակի առթիվ ստանձնած սոց. պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու, աշխատանքի բարձր արդյունավետության և որակի, հասարակական ակտիվ գործունեության համար

Երևանի «Երազ» արտադրական միավորման կոմերիտական-երիտասարդական բրիգադ՝ սոց. պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու, աշխատանքի բարձր արդյունավետության և հասարակական ակտիվ գործունեության համար

1982 Կարապետյան Համբարձում Նիկոլայի՝ Հայաստանի կոմերիտմիության պատմությանը նվիրված աշխատանքների համար

Բարսեղյան Գրիգոր Արտաշեսի՝ «Մերոմորֆ ֆունկցիաների երկրաչափական տեսության հետազոտություններ» աշխատանքի համար

Դարբինյան Օնիկ Վանիկի, Կարայան Հակոբ Սարգսի՝ «Հեղուկ բյուրեղների կողմնորոշային օպտիկական ոչ գծայնությունը» աշխատանքի համար

Մանասարյան Գրիգոր Հենրիկի՝ «Պտղատու այգիներում խոր հարկային և աստիճանական պարարտացման տեխնոլոգիական պրոցեսների հետազոտությունը և համապատասխան հարմարանքների պարամետրերի հիմնավորումը» աշխատանքի համար

Բաղդասարյան Ստեփան Իշխանի, Մադոյան Սերգեյ Հայրապետի, Կարապետյան Կարեն Սուրենի, Զագորոդնի Սերգեյ Վիկտորովիչ, Կալինչիկ Վասիլի Պրոկոֆևիչ՝ միկրոէլեկտրոնային հաշվող․ մեքենաների բազայի վրա արդյունաբերական ձեռնարկությունների էներգիայի սպառման, հաշվառման, վերահսկման, կանխատեսման և կառավարման ինֆորմացիոն տրամաբանական 32-ալիքային ավտոմատացված համակարգերի ստեղծման համար

1983 Երկանյան Երվանդ Վահանի՝ «Ձոն Հայաստանին» ստեղծագործության և «Հաղթանակ» սիմֆոնիկ պոեմի համար

Մկրտչյան Կարո Սուրենի՝ «Երաժիշտներ» և «Դիմանկարներ» գեղանկարչական ստեղծագործությունների համար

Պողոսյան Սերվետ Ստեփանի՝ «Ստ. Շահումյանի հուշահամալիրը Ստեփանավանում» կառույցի համար

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն՝ «Ես մարդ եմ» ներկայացման համար (դերակատարներ՝ Աբրահամյան Զավեն Դավթի, Մկրտչյան Գայանե Նշանի, Տեր-Կարապետյան Հասմիկ Զարեհի, Խաչիկյան Պետրոս Խաչիկի) Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սովետահայ երգի երգչախումբ՝ 1981-82-ի համերգային ծրագրերի և ֆոնդային ձայնագրությունների համար

Լուսիկ Լիսինյանի անվան տեքստիլ-գալանտերեայի ֆաբրիկայի «Բերդ» ժողովրդական անսամբլ՝ 1981-82-ի համերգային ծրագրերի համար

Առաքելյան Ազատ Ավետիքի, Կիրակոսյան Հեղինե Վոլոդյայի, Հակոբյան Հայկ Սուրիկի, Խաչատրյան Էվելինա Խաչիկի, Մամյան Նարինե Ռաֆիկի՝ սոց. մրցությունում ձեռք բերած հաջողությունների, գյուղատնտեսական բույսերի կայուն բարձր բերք ստանալու և հասարակական ակտիվ գործունեության համար

Եսայան Հենրի Լենիկի, Թերզյան Ջիվան Անդրանիկի, Հովհաննիսյան Սամվել Վիդոգի, Մարտիրոսյան Սամվել Արտյուշի, Սմբատյան Սմբատ Կարապետի՝ սոց. մրցությունում ձեռք բերած լավագույն ցուցանիշների հասնելու, աշխատանքի բարձր տեմպեր ապահովելու, հասարակական ակտիվ գործունեության համար

Բեժանյան Համլետ Գառնիկի, Եղիկյան Թամարա Ժորայի, Կարապետյան Հռիփսիմե Արմենակի, Հովակիմյան Սարգիս Երջանիկի, Ռևազյան Ռուբիկ Ռաֆիկի՝ սոց. մրցությունում ձեռք բերած մեծ հաջողությունների, արտադրական լավագույն ցուցանիշների և հասարակական ակտիվ գործունեության համար

1984 Ահարոնյան Ֆելիքս Ալբերտի, Համբարձումյան Արմեն Սերգեյի, Աթոյան Արմեն Մանուկի՝ «Տիեզերական, ռենտգենյան և գամմա ճառագայթների գեներացիայի մեխանիզմի ուսումնասիրությունը» աշխատանքի համար

Առաքելյան Իգոր Արամի, Բաբայան Կարեն Սուրենի, Մեցոյան Գենադի Ռուբիկի, Սոաանյան Արամայիս Վռամի, Մկրտչյան Զարուհի Գրիգորի՝ «Հաստոցների և մեքենաների վիբրադիագնոստիկայի մեթոդների ու միջոցների մշակումն ու ներդրումը» աշխատանքի համար

Սարգսյան Թամարա Ֆադեյի, Զալինյան Գայանե Գևորգի՝ «Մարդու քրոմոսոմների վրա որոշ հակաուռուցքային պրեպարատների ազդեցության մոդիֆիկացիան» աշխատանքի համար

Ազիզբեկյան Ռուբեն Լենդրուշի՝ «Սովետական Հայաստանի բանվոր դասակարգի կուլտուր-տեխնիկական մակարդակի աճը զարգացած սոցիալիզմի պայմաններում» մենագրության համար

Ալիև Խասադ Մուհամեդի (խմբի ղեկ.), Իսրայելյան Արտաշես Աշոտի, Շահխաթունի Անաիդա Վարդանի, Տերյան Արմեն Սերգեյի՝ «Արտադրության համակարգում արդյունաբերական պսիխոֆիզիոլոգիայի մեթոդները մարդ-օպերատոր ֆունկցիոնալ վիճակի օպտիմալացման և աշխատունակության բարձրացման համար» աշխատանքի համար

1985 Գրիգորյան Վարդան Վահանի՝ «Դար կորստյան» (1985) պատմավեպի համար

Համբարձումյան Սամվել Համբարձումի՝ «Հուշարձանների բացումը» և «Խաղ» գրաֆիկ․ աշխատանքների համար

Պետրոսյան Սամվել Գարեգինի՝ քանդակագործ․ կոմպոզիցիաների և ժամանակակից երիտասարդների դիմաքանդակների շարքի համար

Խաչատրյան Համլետ Արմենակի՝ Գլաձորի ճարտ. համալիրի բարեկարգման, համալսարանի պատմության թանգարանի ինտերիերի նախագծերի համար

Մկրտչյան Աշոտ Ավետիքի՝ Աբովյան քաղաքի ավտոկայանի նախագծի համար

Դարբինյան Էդվարդ Մելիքի՝ 1984-85-ի երգացանկի բարձրարվեստ կատարման համար