Այս էջը հաստատված է

Երևանի երկաթուղայինների մշակույթի պալատի ժողովրդական «Հայաստան» պարի անսամբլ՝ բազմամյա ստեղծագործ․ ակտիվ գործունեության համար

Ներսիսյան Անահիտ Սերգեյի՝ 1984-85-ի համերգային (դաշնամուր) ծրագրի համար

Պրոֆտեխ. կրթության համակարգի մշակույթի տան Երկանդ Սահառունու անվ. երգի-պարի անսամբլ՝ մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակության գործում բազմամյա և բեղմնավոր աշխատանքի համար

«Հաղթանակ» հեռուստատեսային հաղորդաշարի ստեղծագործ․ խմբին (Մարտիրոսյան Ռաֆայել Երվանդի, Բաղդասարյան Մուշեղ Վահանի, Մայիլյան Մելիք Սոսի, Մինասյան Արեգ Հայկի, Ավետիսյան Արշակ Ասատուրի)՝ Հայրեն․ մեծ պատերազմին նվիրված ռազմահայրենասիրական հաղորդաշարի համար

1986 Գաբայան Գրիգոր Սարգսի, Թոքմաջյան Հովհաննես Վահեի, Մարկոսյան Մհեր Վարդգեսի, Համբարձումյան Պետրոս Վարդգեսի, Փիլիպոսյան Ռուբեն Բորիսի՝ «Հայկական ՍՍՀ ջրամբարների օգտագործման արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները» աշխատանքների շարքի համար

Մադոյան Ռաֆայել Սուրենի, Կարապետյան Հարություն Արշալույսի, Ավագյան Արմեն Բորիսի՝ «Սեգնետաէլեկտրիկների բարակ ժապավենավոր կառուցվածքները», «5-ֆտորուռացիալ հակաուռուցքային հակամետարոլիտի և հակաուռուցքային պրոսմիդիվ պատրաստուկի ածանցյալների ռենտգենակառուցվածքային հետազոտությունը» և «Միջավայրի գործոնների ազդեցությունը մշակովի բույսերի ֆոտոսինթեզի սկզբնական փոխազդեցությունների վրա» աշխատանքների շարքի համար

«Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման կոմերիտական-երիտասարդական բրիգադ՝ գերազանց որակի արտադրանք թողարկելու, արտադրական առաջադրանքները ժամկետից շուտ կատարելու, բարձր վարպետություն ձեռք բերելու, հասարակական ակտիվ գործունեության համար

«Լույս» արտադրական միավորման Կիրովականի լուսատեխ. գործարան (Հակոբյան Արկադի Հրաչիկի, Կոծինյան Սիմակ Վազգենի, Սարդարյան Վարդանուշ Գրիգորի, Առաքելյան Արա Վիլենի, Թովմասյան Գրիշա Արարատի)՝ նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի մշակման ու յուրացման, նյութերի խնայողության և աշխատածախսերի կրճատման, հասարակական ակտիվ գործունեության համար

Մնացականյան Ալբերտ Արմենակի, Կարապետյան Սամվել Հովհաննեսի, Բադալյան Ավետիք Եսայու, Իգիթյան Արմիկ Մարտինի՝ սոց. մրցությունում նվաճած բարձր ցուցանիշների, անհատական պլանային առաջադրանքները գերակատարելու և հասարակական ակտիվ գործունեության համար

Մխիթարյան Ջոնիկ Սարիբեկի, Մուրադյան Հասմիկ Հովսեփի՝ գյուղատնտեսական բույսերի բարձր բերքատվության հասնելու, անասնապահության մթերատվության բարձրացման և հասարակական ակտիվ գործունեության համար

Մինասյան Ռաֆիկ Մուրադի, Կուրղինյան Համբարձում Ալավերդու, Մովսիսյան Ռուդիկ Հովսեփի՝ աշխատանքի բարձր արտադրողականության հասնելու, աշխատանքի կազմակերպման կատարելագործման և հասարակական ակտիվ գործունեության համար

ՀԱՎԵԼՎԱԾ 1-8. ԽՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
1-8.1. ԼԵՆԻՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

1957 Իոանիսյան Բագրատ Կոնստանտինի՝ աստղագիտական գործիքների կոնստրուկցիա մշակելու համար

Թյուրքյան Րաֆֆի Արմենակի՝ ածխահորերի ուղղահայաց մայրուղիների հորատանցման մեթոդները կատարելագործելու համար (համահեղ.)

Աղաջանյան Պավել Արտեմի (Սերգեյ Կորոլյովի և Մստիսլավ Կելդիշի հետ)՝ հրթիռաշինության բնագավառում կատարած աշխատանքների համար

Մանուկյան Էդուարդ Միհրանի, ռադիոտեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար

1959 Էթմեքջյան Աշոտ Հարությունի՝ Մոսկվա քաղաքի Լուժնիկիի շրջանի արագ վերակառուցման ու բարեկարգման քաղաքաշին. խոշորամասշտաբ խնդրի լուծման և Վլադիմիր Լենինի անվան կենտրտ մարզադաշտի սպորտային շինությունների համալիրի ստեղծման համար (համահեղ.)

Գրիգորյան Ռուբեն Արամայիսի՝ ֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար

Խաչատրյան Արամ Եղիայի՝ «Սպարտակ» բալետի երաժշտության համար

1960 Կոստանդով Լեոնիդ Արկադիի՝ քիմիական արդ-յան բնագավառում ակնառու աշխատանքների համար

Համբարձումյան Ռուբեն Սերգեյի, մետաղագիտության բնագավառում կատարած աշխատանքների համար

1961 Մելիք-Թանգիև Ջավեն Իվանի՝ Ադրբ. ԽՍՀ նավթի ծովային հանքավայրերի կոմպլեքսային յուրացման համար (համահեղ.)

Մկրտումյան Արմեն Կարապետի՝ արդյունաբերական և քաղաքաց. շին-յան համար նախալարված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանի ձգման (էլեկտրատաքացման միջոցով) նոր տեխնոլոգիա մշակելու և արտադրության մեջ արմատավորելու համար (համահեղ.)

Միքայելյան Անդրեյ Լևոնի՝ լուսատարներում ինքնակիզակետման երևույթը հայտնագործելու համար

Աղաբալյանց Գևորգ Գերասիմի, Մերժանյան Արտեմի Հարությունի՝ տեխնոլոգ․ պրոցեսի ավտոմատացմամբ անընդհատ հոսքով շամպայնի արտադրության կենսաքիմիական և ֆիզիկաքիմիական մեթոդ մշակելու և արդ-յան մեջ արմատավորելու համար (համահեղ.)

Սարյան Մարտիրոս Սարգսի՝ «Իմ հայրենիքը» նկարաշարի (1952-58) համար

Քոչարյանց Սամվել Գրիգորի՝ ատոմագիտության բնագավառում կատարած աշխատանքների համար

1962 Միկոյան Արտեմ Հովհաննեսի՝ ինքնաթիռաշինության հրթիռակիր համակարգերի բնագավառում կատարած աշխատանքների համար

Գևորգյան Գուրգեն Մնացականի՝ Անդրկովկասյան մետալուրգ․ գործարանի խողովակագլոցման «400» ագրեգատի մեքենայացման և ավտոմատացման համար (համահեղ.)

Ռոկոտյան Սերգեյ Սերգեյի՝ 500 կՎտ լարման էլեկտրահաղորդման գծեր ստեղծելու համար (համահեղ.)

Հակոբյան Արտավազդ Արմենակի՝ 500 կՎտ լարման փոփոխական հոսանքի բարձրավոլտ սարքերի համալիր ստեղծելու համար (համահեղ.)

Գալամքարով Վարդան Ալեքսանդրի՝ նավթի հանքավայրերի մշակման նոր համակարգի համար (համահեղ.)

Ադամյան Արամ Պողոսի՝ սիլիկատաբետոնային (անցեմենտ) հավաքովի մանրամասերի ու կոնստրուկցիաների մշակման և դրանք շին-յան մեջ արմատավորելու համար (համահեղ.)

Շահխաթունի Ելիզավետա Ավետի՝ տուրբոպլաստիկային շարժիչներով ինքնաթիռների պլաներների կայունության վերաբերյալ աշխատանքների համար (համահեղ)

Մնդոյանց Աշոտ Աշոտի՝ Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատի նախագծման և կառուցման (1959-60) համար (համահեղ.)