1963 Բախշյան Ցոլակ Արշավիրի՝ անբոց այրման՝ պանելային հրածորաններից կազմված ճառագայթող պատերով խողովակավոր վառարանների ստեղծման և արմատավորման համար (աշխատանքի ղեկ.)
Հարությունով Ալեքսեյ Հովհաննեսի՝ գազային և գազակոնդենսատային հանքավայրերի հորատման ու կոմպլեքսային լուծման համար
1964 Հարությունյան Սուրեն Միքայելի՝ Դոնբասի զառիթափ ածխաշերտերում ածխահանույթը մեքենայացնող կոմբայնների ստեղծման և արմատավորման համար (համահեղինակ)
1965 Կարապետյան Սուրեն Կարապետի՝ սուլֆիդային հանքաքարերից նիկելի և կոբալտի արտադրության պրոցեսների մեքենայացման և տեխնոլոգիայի կատարելագործման համար (համահեղ․)
Մազլումով Ավետիք Ղուկասի՝ շաքարի ճակնդեղի բարձրարդյունավետ սորտեր ստեղծելու և դրանք արտադրության մեջ ներդնելու համար (համահեղ․)
1966 Բուռնազյան Ավետիք Իգնատի՝ բժշկագիտության մեջ կատարած հետազոտությունների համար
Դոլուխանյան Զարուհի Աղասու՝ համերգային կատարող․ գործունեության (1963-65-ի ծրագրեր) համար
1967 Օգանեգով (Հովհաննիսյան) Գեորգի Օգանեզի (Հովհաննեսի)՝ թեյատերևի ընտրովի հավաքման պրոցեսի մեքենայացման «Սաքարթվելո» թեյահավաքման մեքենա ստեղծելու և արտադրության մեջ արմատավորման համար (համահեղ․)
Մանուչարով Անդրեյ Արսենի՝ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար
Սիմոնով Ռուբեն Նիկոլայի՝ Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմ. թատրոնում դաս. և խորհրդային դրամատուրգիայի պիեսների բեմադրության համար
1970 Ալիխանյան Արտեմ Իսահակի, Ասաթիանի Թինա Լևանի՝ «Հետքային կայծային խցիկների» ստեղծման համար (փոփոխական հոսանքի բարձրավոլտ սարքերի համալիր ստեղծելու համար (համահեղ-ներ)
Իոսիֆյան Անդրանիկ Ղևոնդի՝ օդերևութաբան․ տիեզ. համակարգի ստեղծման համար
Բարխուդարով Ստեփան Գրիգորի՝ «Ժամանակակից գրական ռուսաց լեզվի բառարանի» (հ. 1-17,1948-65) ստեղծման համար (համահեղ․)
1972 Կնունյանց Իվան (Հովհաննես) Լյուդվիգի՝ ալիֆատիկ շարքի ֆտորօրգ. միացություններում կատարած հետազոտությունների համար
Սարկիսով Հակոբ Աբրահամի՝ Սովյալ տափաստանի խոպան հողերի ոռոգման և կոմպլեքսային նախնական յուրացման առաջադիմական մեթոդ մշակելու և դրանք արմատավորելու համար (աշխատանքի ղեկ.)
Հակոբյան Իոսիֆ Գրիգորի՝ նոր հրթիռային զենքի ստեղծման համար
Շահինյան Մարիետա Սերգեյի՝ Վլադիմիր Լենինին նվիրված «Ուլյանովների ընտանիքը» (1957), «Առաջին համառուսականը» (1965), «Պատմության հարցատոմսը» (1970), «Չորս դաս Լենինից» (1970) գրքերի համար
Քեմուրջյան Ալեքսանդր Լևոնի՝ Լուսնագնացի ստեղծմանը մասնակցության համար
1974 Աբով Յուրի Գեորգիի՝ միջուկային էլեկտրամագնիս․ անցումներում տարածական զույգության խախտման փորձարար․ հայտնաբերման և հետազոտ․ աշխատանքների շարքին մասնակցելու համար
1976 Չարախչյան Աղասի Նազարեթի (աշխատանքի ղեկ.), Չարախչյան Տաիսիա Նիկանորի՝ Արեգակի վրա տիեզ. ճառագայթների բռնկումների և գալակտիկ․ տիեզ. ճառագայթների արեգակնային մոդուլման պրոցեսների ստրատոսֆերային հետազոտությունների համար (համահեղ)
Տեր-Ստեփանյան Անդրանիկ Սմբատի՝ զենիթային զենքի ստեղծման համար
1980 Ենիկոլոպյան (Ենիկոլոպով) Նիկողոս Սարգսի՝ պինդ ֆազում արտասովոր արագ պոլիմերացման հայտնաբերման ու հետազոտման համար (համահեղ․)
Քաթանյան Վասիլի Վասիլիի՝ 20 լիամետրաժ ֆիլմերից բաղկացած «Մեծ հայրենականը» վավերահրապարակախոս. կինոէպոպեայի համար (համահեղ․)
Աթոյան Ռոբերտ Վարդգեսի՝ հաշվող․ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար
1982 Նալբանդյան Դմիտրի Արշակի՝ Վլադիմիր Լենինին նվիրված նկարաշարի համար
Կուլիջանով Լև Ալեքսանդրի՝ «Կարլ Մարքս։ Երիտասարդական տարիներ» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի համար (սցենարի հեղ․ և ռեժ.)
1983 Քուչուկյան Արման Թագվորի՝ հաշվող․ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար
1984 Սողոյան Ֆրիդրիխ Մկրտչի՝ Կիևի «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի պատմության Ուկրաինայի պետական թանգարան» հուշահամալիրի (1981) համար (համահեղ․)
1986 Ավենյան Վլադիմիր Համբարձումի ՝ նոր կոնստրուկցիայի հրթիռի մշակման համար
1987 Բաբայան Բորիս Արտաշեսի՝ «Էլբրուս-2» գերհամակարգչի ստեղծման համար
1988 Ասկարյան Գուրգեն Աշոտի՝ ալիքային փնջերի ինքնակիզակետման էֆեկտի բացահայտման և հետազոտման համար (համահեղ․)
Մուրադյան Ռուդոլֆ Մուրադի՝ նոր քվանտային թիվ՝ գույն և տարրական մասնիկների ու ատոմային միջուկների քվանտային կառուցվածքում դինամիկ օրինաչափությունների հաստատման աշխատանքների համար
1-8.2. ԽՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
1941 Միկոյան Արտեմ Հովհաննեսի՝ ինքնաթիռի նոր կոնստրուկցիա մշակելու համար (Միխայիլ Գուրևիչի հետ, նաև՝ 1947, 1948, 1949, 1952, 1953)
Ալիխանով Աբրահամ Իսահակի, Ալիխանյան Արտեմ (նաև 1948-ին) Իսահակի՝ ռադիոակտիվության հետազոտման բնագավառում կատարած աշխատանքների համար
Գրիգորյան Մովսես Մանուկի (համահեղ․)՝ «Փիլիսոփայության պատմություն» (հ.1-3, 1940-42) գիտական աշխատանքի համար
Օրբելի Լևոն Աբգարի՝ «Դասախոսություններ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայից» աշխատության համար
Ավագյան Արտավազդ Արշակի՝ բույսերի կենսաբանության վերաբերյալ աշխատությունների շարքի համար
Խաչատրյան Արամ Եղիայի՝ Ջութակի և նվագախմբի կոնցերտի համար
Սարյան Մարտիրոս Սարգսի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ձևավորման համար
Վաղարշյան Վաղարշ Բոգդանի՝ թատերադրամատիկ. արվ-ի բնագավառում ձեռք բերած մեծ նվաճումների համար
Թամարա Խանում (Պետրոսյան)՝ ժողովրդական պարերի կատարման բարձր վարպետության համար