Բեկնազարյան Համո Հովհաննեսի, Ներսիսյան Հրաչյա Ներսեսի, Ավետիսյան Ավետ Մարկոսի՝ «Զանգեզուր» (1938) կինոնկարի համար
Սիմոնով Վասիլի Լևի՝ քանդակագործ (նաև՝ 1943, 1950)
Հալաբյան Կարո Սիմոնի՝ քանդակագործ-ճարտարապետ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ
Ուիմկով Զաքար Ներսեսի՝ անդրաձայնային կապի սարք ստեղծելու համար
1942 Դավիդով Ռուբեն Բաղդասարի՝ արյան պլազմայի երկարատև պահպանման եղանակ մշակելու համար
Իոանիսյան Ռոլեն Արսենի՝ խոր նավթահորեր փորելու բազմաստիճանավոր հիդրավլիկ տուրբինի գյուտարարության համար (համահեղ․)
Թամանյան Ալեքսանդր Հովհաննեսի՝ Հայկական ԽՍՀ Կառավարական տան ճարտ. նախագծի համար
Մելիք-Փաշաև Ալեքսանդր Շամիլի՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնում Պյոտր Չայկովսկու «Չերեվիչկի» ներկայացման համար (համահեղ․)
1943 Գրիգորյան Մովսես Մանուկի՝ «Փիլիսոփայության պատմություն» աշխատության առաջին 2 հատորի համար (համահեղ․)
Ավտոմյան Արտաշես Երվանդի՝ հատուկ տեխնիկայի բնագավառում կատարած աշխատանքների համար (համահեղ․)
Օվանեսով Գուրգեն Պավելի, Մելիքով Իվան Արտեմի, Չախմախչև Ալեքսանդր Հայկի, Մելիք-Փաշաև Վռամ Սամսոնի՝ նավթաբեր նոր հանքավայրեր հետազոտելու և յուրացնելու համար (համահեղ-ներ)
Զատիկյան Արշակ Ավետիսի՝ սուլֆիդային հանքերից կոբալտի ստացման տեխնոլոգիա մշակելու և արտադրությունը կազմակերպելու համար (համահեղ․)
Կնունյանց Իվան (Հովհաննես) Լուդվիգի՝ բժշկ. նոր պատրաստուկ մշակելու համար
Խաչատրյան Արամ Եղիայի՝ «Գայանե» բալետի երաժշտության համար
Սիմոնով Ռուբեն Նիկոլայի՝ Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում «Օլեկո Դունդիչ» պիեսում՝ Օլեկո Դունդիչի, «Սիրանո դը Բերժըրակ» պիեսում Սիրանոյի դերերը կատարելու համար
Մելիք-Փաշաև Ալեքսանդր Շամիլի՝ ԽՍՀՄ Մեծ թատրոնում «Վիլհելմ Տել» օպերայի բեմադրության համար (համահեղ․)
1946 Համբարձումյան Վիկտոր Համազասպի՝ պղտոր միջավայրում լույսի ցրման նոր տեսություն ստեղծելու համար
Գևորկով Անդրեյ Օսիպի՝ տեխնիկայի նոր տեսակ ստեղծելու համար
Գասպարյան Արծրունի Մարտիրոսի՝ աղաթթվի ստացման ադիաբադ. եղանակի մշակման համար (համահեղ․)
Գաբրիելյան Դավիթ Հովհաննեսի՝ սինթետիկ կաուչուկի արտադրության և արհեստական հեղուկ վառելիքի նոր հումք մշակելու համար (համահեղ․)
Ցոլյան Համո Սերգեյի՝ հրանոթների հոսքային արտադրության կազմակերպման եղանակների արմատական կատարելագործման համար
Մուսինյանց Գուրգեն Մկրտչի՝ ինքնաթիռների աերոդինամիկ․ փորձարկումների նոր սարքեր ստեղծելու համար
Տեր-Մարգարյան Հարություն Մկրտչի՝ ինքնաթիռների կոնստրուկցիաների զոդման տեխնոլոգիայի արմատական կատարելագործման համար (համահեղ․)
Բաղդասարով Անդրեյ Արկադիի՝ արյան պահածոյացման նոր մեթոդներ մշակելու և արյան չոր շիճուկ ստանալու համար (համահեղ․)
Մազլումով Ավետիք Ղուկասի՝ բարձր շաքարայնությամբ «Ռամոնյան-1537» ճակնդեղի բարձր բերքատու սորտ ստանալու համար
Գազազյան Լևոն Մկրտչի՝ ձուլման հատուկ մեքենաներ ստեղծելու համար, որոնք ապահովել են ավիացիոն շարժիչների մասերի թողարկման աճն ու որակի բարելավումը (համահեղ․)
Խաչատրյան Արամ Եղիայի՝ Երկրորդ սիմֆոնիայի համար
Մուրադելի Վանո (Հովհաննես) Եղիայի՝ Երկրորդ սիմֆոնիայի համար
Ասլամազյան Սերգեյ Զաքարի, Բալաբանյան Նիկիտա Կարապետի, Գաբրիելյան Ավետ Կարապետի, Տերյան Միքայել Նիկիտի (Կոմիտասի անվան լարային քառյակ)՝ կատարող․ բարձր արվ-ի համար
Դանիելյան Հայկանուշ Բաղդասարի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված «Իվան Սուսանին» օպերայում՝ Անտոնիդայի, «Հուգենոտներ» օպերայում Մարգարիտ Կալուայի դերերի կատարման համար
Մալխասյանց Ստեփան Սարգսի՝ «Հայերեն բացատրական բառարանի» (հ. 1-4, 1944-45) համար
Պրոտրովսկի Բորիս Բորիսովիչ՝ «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» աշխատության համար
Իսահակյան Ավետիք Սահակի՝ Հայրեն․ մեծ պատերազմին նվիրված ստեղծագործությունների շարքի համար
Գուլակյան Արմեն Կարապետի, Թավրիզյան Միքայել Արսենի՝ «Արշակ Բ» ներկայացման համար
Տալյան Շարա Մկրտչի՝ վերջին տարիների համերգային ծրագրերի համար (նաև 1965-ին)
Նալբանդյան Դմիտրի Արշակի՝ Իոսիֆ Ստալինի դիմանկարի համար
Վահանովա Ագրեպինա Յակովի, բալետի պարուհի
Մարգուլյան Առևոլդ Էվադիի՝ Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերային բեմադրությունը ղեկավարելու (դիրիժոր) համար
1947 Կոշտոյանց Խաչատուր Սեդրակի՝ «Ուրվագծեր Ռուսաստանի ֆիզիոլոգիայի պատմության» (1946) աշխատության համար
Իոանիսյան Ռոլեն Արսենի՝ նավթահորերի անընդհատ շեղընթաց հորատման մեթոդ մշակելու և արմատավորելու համար (համահեղ․, նաև՝ 1952)
Կայսարյանց Սերգեյ Արմենակի՝ «ԶԻՍ-150» բեռնատար ավտոմոբիլի շարժիչի բլոկների մշակման հաստոցների բարձր արտադրողականության ավտոմատ գծի կոնստրուկցիա մշակելու և ներդնելու համար (համահեղ․)
Գրիգորյան Նորայր Գրիգորի՝ սպառազինության նոր տեսակ ստեղծելու համար (համահեղ․)
Ենգիբարյան Համլիկ Ավետի՝ ավիացիոն սպառազինության նոր կոնստրուկցիա մշակելու համար (համահեղ․)
Կլորիկյան Սուրեն Խորենի՝ քերակավոր փոխադրիչների արմատական կատարելագործման և Դոնբասի ածխահանքերի լավաներից ածխի փոխադրման եղանակի համար (համահեղ․)
Ճուղուրյան Լիպարիտ Սմբատի՝ հրետանային սպառազինության փորձարկման սարքեր ստեղծելու համար
Սիմոնով Ռուբեն Նիկոլայի՝ «Ծովակալ Նախիմով» կինոնկարի համար (համահեղ․)
1948 Ալիխանով Աբրահամ Իսահակի, Ալիխանյան Արտեմ Իսահակի՝ տիեզ. ճառագայթների բնագավառում կատարած հետազոտությունների համար
Շահումյան Գրիգոր Հարությունի՝ ավտոմատ հաստոցների նախագծման տես. հիմունքների մշակման համար
Կնունյանց Իվան (Հովհաննես) Լյուդվիգի՝ օրգ. քիմիայի բնագավառում կատարած հետազոտությունների համար
Բաբաջանյան Մարիա Առաքելի, Մինասյան Վալենտին Սպիրիդոնի, Էնտելիս Ֆեոդոր Սեմյոնովիչ՝ ապակու էլեկտրաջերմային եփման մեթոդի և վառարանի նոր կոնստրուկցիա մշակելու համար