Այս էջը հաստատված է

1986 Ալեքսանդրյան Ռաֆայել Արամի՝ «Պտտվող հեղուկի որակական տեսության մաթեմատիկական հետազոտություններ» աշխատանքների շարքի համար (համահեղ․)

Պարիս Հերունի Միսակի՝ ռադիոֆիզիկա, ռադիոինժեներություն, ռադիոաստղագիտություն

Շահգիլդյան Վահան Վահանի՝ «Փողային համաժամանակացման տեսությունը ռադիոտեխնիկայում և կապում» աշխատությունների շարքի (1964-83) համար (աշխատանքի ղեկ.)

Մամիկոնյանց Լևոն Հրազդանի՝ էլեկտրաէներգետիկ. համակարգի ռեժիմների կառավարման մեթոդներ մշակելու համար (համահեղ․)

Գասպարյան Լեո Ալֆրեդի՝ էլեկտրոնային սարքերի թաղանթային տարրերի լազերային մշակման տեխնոլոգիայի գիտական հիմունքների մշակման աշխատանքների համար (համահեղ․)

Բալայան Գալինա Գրիգորի՝ լեռնահանք․ բարդ պայմաններում նավթաբազային պաշարների յուրացման արդյունավետությունն ապահովող գիտատեխ. լուծումներ մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

Բադալյան Լևոն Հովհաննեսի՝ «Մանկական նյարդաբանություն» (1984) գրքի համար

Ղազարյան Նասետ Բաբկենի՝ աշխատանքային ակնառու նվաճումների, շին. արտադրության ներքին ռեսուրսների որոնման և օգտագործման գործում անձն․ մեծ ներդրում ունենալու համար

Հակոբյան Հակոբ Տիգրանի՝ «Իմ հայրենիքը» նկարաշարի համար

1987 Մինասյան Միքայել Գարեգինի, հակահրթիռային պաշտպանության բնագավառում կատարած աշխատանքների համար

Մուշեղյան Գուրգեն Ներսեսի, Հակոբյան Կորյուն Հարությունի, Պողոսյան Հրաչիկ Գրիգորի, Թարխանյան Արթուր Արտավագդի, Խաչիկյան Սպարտակ Երեմի՝ ճարտ-ներ, Ազիզյան Գրիգոր Ստեփանի, Ծատուրյան Իգոր Գուրգենի՝ կոնստրուկտորներ, Ղազարյան Սպարտակ Վիրաբի՝ շինարար, Երևանում Մարզահամերգային համալիր ճարտ-յան համար

Բալայան Ռոման Գուրգենի՝ «Թռիչքներ երազում և արթմնի» (1982) գեղարվեստական ֆիլմի համար (ռեժ., համահեղ․)

Հովհաննիսյան Հովհաննես Վարդանի՝ ձեռնաթաթի ֆունկցիաների վերականգնման եղանակի մշակման համար (համահեղ․)

Մխիթարյան Նորիկ Վաղարշակի, Մանուկյան Ավետիք Ավետիքի, Հովհաննիսյան Յուրիկ Մանուկի, Ստեփանյան Սոսիկ Ապետնակի, Գասպարյան Գոհար Գրիգորի, Խաչատրյան Օլգա Սիսակի, Բեկյան Թամարա Ալեքսեյի, աշխատանքային ակնառու նվաճումների համար

1988 Բունիաթյան Արմեն Արտավագդի՝ սրտի իշեմիկ հիվանդության վիրաբուժ. բուժման եղանակի մշակման և կլինիկ․ պրակտիկայում ներդրման համար

Դեմիրճյան Կամո Սերոբի՝ «Գերհաղորդիչ համակարգերի կայունացման» (1964, 1986) աշխատանքների շարքի համար

Միրզոյան Յուրի Դավթի՝ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ուղղաձիգ սեյսմիկ պրոֆիլավորման մեթոդի մշակման համար

Դշխունյան Վալերի Լեոնիդի, 32-րդ կարգի միկրոպրոցեսորների լրակազմի մշակման համար

Ղարիբով Հենրիխ Սարգսի՝ նոր հրապինդ համաձուլվածքների ստեղծման համար

Իսրայելյան Հովնան Արսենի, աշխատանքում ձեռք բերած ակնառու նվաճումների համար

Ղազարյան Սուրեն Լիպարիտի՝ աշխատանքում ձեռք բերած ակնառու նվաճումների համար

1989 Դանիելյան Ստանիսլավ Արտաշեսի՝ կապի ավտոմատացված ծովային գլոբալ կենտրոնի ստեղծման համար (համահեղինակ)

Կիրակոսյան Հրաչիկ Հարությունի՝ ագրոարդ արտադրության արդյունավետության բարձրացման և աշխատանքի որակի բարելավման մեջ ունեցած մեծ ներդրման համար

Բաղդասարյան Ռաֆիկ Գրիգորի՝ ժողովրդական սպառման ապրանքների որակի բարձրացման մեջ ունեցած մեծ անձնական ներդրման համար

1-8.3. ՀամԼԿԵՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

1967 Քարամյան Սարգիս Արշավիրի՝ ծանր իոնների հետ ռեակցիաներում գերծանր միջուկների առաջացման ու քայքայման որոշ առանձնահատկությունների ուսումնասիրության համար (համահեղ․)

1968 Քյոսայան Էդմոնդ Գարեգինի՝ «Անորսալի վրիժառուները», «Անորսալիների նոր արկածները» կինոնկարների համար

1970 Առաքելյան Նորայր Հունանի՝ ֆունկցիաների տեսության բնագավառում կատարած ուսումնասիրությունների շարքի համար

Գրիգորյանց Ալեքսանդր Գրիգորի՝ զոդելու գործընթացում դեֆորմացիաներն ու լարվածությունները որոշելու և վերացնելու մեթոդներ մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

1971 Մուրադյան Հենրիկ Վահանի՝ S և P նեյտրոններով գրգռվող միջուկային մակարդակների նույնացման և A 100 ատոմային կշիռների տիրույթում միջուկների նեյտրոնային ուժային ֆունկցիաներն ուսումնասիրելու համար (համահեղ․)

Քեյմետլյան Հակոբ Ասատուրի՝ ցամաքուրդային խողովակների արտադրության մեքենայացման ու ավտոմատացման և «Ազերի» տեսակի բեռնարկղերով փոխադրման առաջավոր տեխնոլոգիա մշակելու և ներդնելու համար (համահեղ․)

1972 Ազատյան Վանիկ Գեղամի, Ասլանյան Հենրիկ Շահենի, Գյոլեցյան Արամ Գրիգորի, Գոնչոյան Վահան Հրաչի, Գյանջողյան Էդուարդ Լևոնի, Երմակով Իգոր Նիկոլաևիչ, Կարապետյան Լեոնիդ Վահրամի, Օհանյան Գերման Արտաշեսի, Նեմցով Վլադիմիր Բորիսովիչ՝ «Նաիրի-3» համապիտանի ԷՀՄ-ի մշակման և սերիական արտադրության մեջ ներդնելու համար

1973 Սիսակյան Ալեքսեյ Նորայրի՝ մեծ էներգիաների ֆիզիկայում դաշտի քվանտային տեսության մոտավոր մեթոդներով աշխատանքների շարքի համար (համահեղ․)

1974 Հարությունյան Ջոնիկ Սուրենի՝ անտենաների պարամետրերի մոդելավորման և չափման հոլոգրաֆիական մեթոդների ու սարքավորումների ուսումնասիրման և մշակման համար

Հակոբյան Արծրուն Սուրենի՝ 9-րդ հնգամյակի հանդիպական պլանների կատարման համար դրսևորած նախաձեռնության և բարձրորակ աշխատանքի համար

1976 Բիլյան Մելիք Մուշեղի, Չալյան Համասփյուռ Սահակի՝ սոց. մրցման ակնառու նվաճումների, առաջադիմական տեխնոլոգիա ներդնելու, սարքավորումներն արդյունավետ օգտագործելու հիման վրա արտադրանքի թողարկումն ավելացնելու և որակը բարելավելու համար

Նաջարյան Վերա Լեոնիդի՝ սոց. մրցման ակնառու նվաճումների, գազային հանքավայրերի զարգացման ու լրակառուցման, տրանսպորտային մայրուղիների և օբյեկտների բարձրորակ շին-յան համար