Այս էջը հաստատված է

ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ Սեդրակի, Արցախի հերոս (1999), տես Հավելված 1-2.1։

ՕՀԱՆՅԱՆ Սեյրան Մուշեղի (ծ, 1.07.1962, Շուշի), Արցախի հերոս (1999)։ ՀՀ գեն-գնդապետ (2007)։ ԼՂՀ (1999-2008) և ՀՀ (2008-ից) պաշտպանության նախարար։ 1992-ի մարտ-դեկտ-ին՝ Ստեփանակերտում կազմավորված առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, 1992-93-ին և 1994-98-ին՝ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ, 1993-94-ին՝ շտաբի պետ, 1993-99-ին՝ զորամիավորան հրամանատար։


Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է Ջանհասան-Քյոսալար ուղղության ռազմ․ գործողությունը, կազմակերպել Մարտակերտի շրշանի և Սարսանգի հիդրոհանգույցի պաշտպանությունը։ Վիրավորվել է, կորցրել ոտքը։

Պարգևատրվել է նաև ԼՂՀ և ՀՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Մանվել Սեկտորի [ծ. 14.07.1956, գ. Արշալույս (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)], Արցախի հերոս (2000)։ ՀՀ բանակի գեն-լեյտ. (2000)։ 2000-08-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ԵԿՄ վարչության նախագահ (1999-ից)։ 1989-92-ին եղել է Էջմիածնի և Հադրութի շրջանի մի շարք գյուղերի կամավոր․ ջոկատների, 1992-94-ին՝ 5-րդ բրիգադի գլխավոր հրամանատար։

1989-94-ին մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի, Մարտակերտի շրջաններում ծավալված մարտ․ գործողություններին, ղեկավարել է Հադրութի շրջանի ենթատարածքի (Էդիլու, Հախլու և այլ գյուղեր) պաշտպանությունը։

ԼՂՀ ԳԽ (1992-96) պատգամավոր։ Պարգևատրվել է նաև ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։

ԻՎԱՆՅԱՆ Քրիստափոր Իվանի (20.12.1920, Թիֆլիս-30.8.1999, Ս. Պետերբուրգ), Արցախի հերոս (2000, հետմահու)։ Խորհրդ. բանակի հրետանու գեն-մայոր (1970), ՀՀ բանակի գեն-լեյտ. (1993)։ Մասնակցել է Հայրեն․ մեծ պատերազմին (1941-45)։ 1992-93-ին՝ ԻՊԿ-ի նախագահի խորհրդական, 1993-ից՝ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ։ Զգալի ավանդ ունի ԼՂՀ բանակաշինության՝ հատկապես հրետանու կազմավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի ստեղծման գործում։ Ղեկավարել է հակառակորդի մի շարք կրակակետերի ճնշման ռազմագործողությունները։

Պարգևատրվել է ԽՍՀՄ Լենինի (1941 և 1943), Կարմիր դրոշի, Սուվորովի 3-րդ աստիճանի, Կարմիր աստղի (3), ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։ Իվանյանի անունով են կոչվել Ասկերանի շրշանի նախկին Խոջալու գյուղը, Ստեփանակերտի ուսումնառազմ. ուսումնարանը, որի բակում տեղադրված է նրա կիսանդրին։

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սամվել Ջամիլի (ծ. 11.09.1962, Ստեփանակերտ), Արցախի հերոս (2000)։ ԼՂՀ գեն-մայոր (2001)։ 1992-2000-ին՝ Կենտրոնական ՊՇ-ի հրամանատար, 2000-08-ին՝ ՊԲ-ի հրամանատարի տեղակալ, 2004-ից՝ նաև նախարարի տեղակալ։ 1989-ից մասնակցել է գրեթե բոլոր ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերին։ Պարգևատրվել է նաև ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։

ՂԵՎՈՆԴՅԱՆ Պետրոս Արշալույսի [Պետո, 30.01.1964, գ. Պռոշյան (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)-14.2.1994, Քելբաջար (Օմարի լ-անցք)], Արցախի հերոս (2000, հետմահու), ազատամարտիկ։ ՀՅԴ անդամ (1990)։ 1990-ից՝ ՀՀ Պռոշյան գյուղի կամավոր․ ջոկատի, ապա՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալ։ 1990-94-ին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ շրջանների ինքնապաշտպան. և ազատագր. մարտերին։ Աչքի է ընկել Մարտակերտի, Քելբաջարի, Օմարի լ-անցքի մարտերի ժամանակ։

Պարգևատրվել է նաև ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ Ազատի, Արցախի հերոս (2000), տես ՀՀ նախագահ հոդվածը։

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Վիտալի Միքայելի (ծ. 5.03.1959, Ասկերան), Արցախի հերոս (2002)։ ՊԲ-ի գեն-մայոր (2000)։ 1992-96-ին՝ Ասկերանի ՊՇ-ի, 1996-98-ին՝ զորամիավորման հրամանատար, 1998-99-ին՝ ՊԲ-ի հրամանատարի տեղակալ, 1999-2004-ին՝ Արցախի՝ պատերազմի վետերանների միության նախագահ։ 1989-94-ին մասնակցել է գրեթե բոլոր ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերին։

ԼՂՀ ԳԽ (1991-95), ԱԺ-ի (2005-10 և 2010-ից) պատգամավոր, «ՀՅԴ Շարժում-88» խմբակցության անդամ։ 2011-ից «Հավատք» բարեգործ. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ 2012-ին առաջադրվել է ԼՂՀ նախագահի թեկնածու, ստացել ընտրողների ձայների 32,5 %-ը։ Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի և ՀՀ Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշաններով։

ՀԱԿՈԲՅԱՆ Մովսես Հրանտի [ծ. 4.02.1965, գ. Ճարտար (ԼՂՀ Մարտունիի շրջան)], Արցախի հերոս (2002)։ ՊԲ-ի գեն-լեյտ. (2007)։ ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ-ի հրամանատար (2007-ից)։ 1993-99-ին՝ Մարտունիի ՊՇ-ի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար։ 1999-2000-ին՝ ՊԲ-ի հրամանատարի տեղակալ, հրամանատարի պաշտոնակատար, 2004-07-ին՝ ՊԲ-ի գլխավոր շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։ 1992-94-ին մասնակցել է գրեթե բոլոր ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերին։ Պարգևատրվել է նաև ԽՍՀՄ Կարմիր աստղի, ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի և ՀՀ Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշաններով։

ՊՈՂՈՍՅԱՆ Յուրի Վաղարշակի, Արցախի հերոս (2002, հետմահու), Հայաստանի ազգային հերոս (1996, հետմահու), տես Հավելված 1-6.1։

ԲԱԼԱՅԱՆ Զորի Հայկի (ծ. 10.02.1935, Ստեփանակերտ), Արցախի հերոս (2006)։ Գրող, հրապարակախոս, բժիշկ, հասարակական գործիչ, Ղարաբաղյան շարժման ղեկավարներից։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» (Մոսկվա) թերթի սեփական թղթակիցը Հայաստանում (1975-ից), «Բալկանյան շարժում» միջազգային էկոլոգ. կազմակերպության համանախագահը (1978-ից)։ Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարեգիրներից է։

Ղարաբաղյան շարժման մասին առաջին գիրքը՝ «Հայկաշենը», գրել է 1988-ին։ Արցախի ազգ-ազատագր. պատերազմի հերոսների մասին է «Դժոխք և դրախտ» (1995) գիրքը։ 1988-91-ին ԽՍՀՄ ղեկավարության՝ Միխայիլ Գորբաչովի, Ալեքսանդր Յակովլևի և այլ բարձրաստիճան գործիչների հետ հանդիպումների (առաջին անգամ՝ Սիլվա Կապուտիկյանի հետ) ժամանակ, ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարներում և Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախի հիմնախնդիրը, 1990-ի սեպտ. 9-29-ին Մոսկվայի «Մոսկվա» հյուրանոցում Վիկտոր Համբարձումյանի, Սոս Սարգսյանի, Սեմյոն Բաբայանի ու Վաչագան Գրիգորյանի հետ հացադուլ է հայտարարել՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Գորբաչովի անգործության դեմ»։

Բազմաթիվ երկրներում նախաձեռնել և կազմակերպել է օգնություն Արցախին (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի առաքելությունը)։ 2009-11-ին «Արմենիա» առագաստանավով կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։

ԽՍՀՄ ժողպատգամավոր (1989-92) և ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1992-95)։ ՀԽՍՀ Պետական (1988), ԽՍՀՄ լրագրողների միության, Ն. Օստրովսկու անվան համամիութ. (1977) գրական և այլ մրց-ներ։

ԳԱՍՊԱՐՅԱՆ Ժորա Ասահակի [Գրադի Ժորա, ծ. 7.07.1942, գ. Զարդախաչ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)], Արցախի հերոս (2006)։ ՊԲ-ի գեն-մայոր (1996) ։ 1992-ին կազմակերպել է կամավոր․ ջոկատների հրետանավորների ուսուցման աշխատանքները, սեպտ-ին նշանակվել հրետանու պետ։ 1999-2000-ին՝ ՊԲ-ի հրամանատարի 1-ին տեղակալ, 2000-02-ին՝ հրետանու պետ։

Պարգևատրվել է նաև ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

ՂԱՐԱՄՅԱՆ Արշավիր Սուրենի [ծ. 22.07.1965, գ. Ակնաղբյուր (ԼՂՀ Ասկերանի շրջան)], Արցախի հերոս (2006)։ ՊԲ-ի գեն-մայոր (2007)։ 1991-ին կազմավորել է կամավոր․ ջոկատ, 1992-94-ին՝ Ասկերանի շրջանի տարբեր գյուղերի վաշտերի հիմքի վրա կազմավորված գումար: