հրամանատար, 1996-97-ին՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար, 1997-99-ին՝ զորամասի հրամանատար, 1999-2007-ին՝ ԼՂՀ ՆԳ փոխնախարար, 2007-ից՝ գլխ. դատախազ։ 1991-94-ին մասնակցել է գրեթե բոլոր ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերին։
Պարգևատրվել է նաև ԼՂՀ Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով։
ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ Վահագն Վաղինակի [27.12.1966, Երևան-21.04. 1994, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրշան)], Արցախի հերոս (2006, հետմահու), ազատամարտիկ, գրոհայինների ջոկատի հրամանատար։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ տարբեր շրջանների ինքնապաշտպան․ և ազատագր. մարտերին։ Աչքի է ընկել Կարմիրավանի մոտ ցուցաբերած անձնազոհությամբ։
Պարգևատրվել է նաև ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։ ԼՂՀ ԱԺ-ի (1992) պատգամավոր։
Երևանի № 173 դպրոցը, որտեղ սովորել է Վարդևանյանը, 1998-ին կոչվել է նրա անունով, բակում տեղադրվել է կիսանդրին։
ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Արկադի Իվանի (Կոմանդոս, ծ. 22. 05. 1939, Թբիլիսի), Արցախի հերոս (2006)։ ՀՀ բանակի գեն-մայոր (1992)։ 1990-ին մտել է «Սասունցի Դավիթ» կամավոր․ ջոկատի մեջ, ապա ծառայել է ՀՀ ՊԿ-ում։ 1991-92-ին՝ Արցախի ԻՊՈՒ-ի հրամանատար։ Նրա ղեկավարությամբ ազատագրվել են Արցախի մի շարք բնակավայրեր, նախապատրաստել և 1992-ի մայիսի 8-9-ին ղեկավարել է Շուշիի ազատագրման ռազմագործողությունը։ 2002-ից ՀՀ պաշտպան․ մարզատեխ. ընկերության նախագահն է։
Պարգևատրվել է նաև ՀՀ և ԼՂՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշաններով։
ՂՈՒԿԱՍՅԱՆ Արկադի Արշավիրի, Արցախի հերոս (2008), տես Հավելված 2-2.1։
Ընդունվել է 1995 թ-ին՝ ԼՂՀ Կառավարության որոշմամբ՝ որպես ամենամյա մրցանակ Արցախյան շարժումն արտացոլող լավագույն ստեղծագործությունների համար։
1995 Ռոբերտ Եսայան՝ «Նժար» ժողովածուի համար (գրականություն)
Վալենտին Օսկոցկի՝ «Ղարաբաղյան օրագիր» հրապարակախոսության համար (գրականություն)
Կիմ Գաբրիելյան՝ «Երանելի օր» ակնարկի համար (գրականություն)
Լևոն Թոքմաջյան՝ «Ավո-Մոնթե Մելքոնյան» հուշարձանի համար (քանդ.)
Ռուբեն Գաբրիելյան՝ «Արցախի ցավը գույներում» նկարաշարի համար (նկարչություն)
Սենոր Հասրաթյան՝ «Գոյամարտ» հեռուստաֆիլմի (ռեժ.՝ Վարդգես Ուլուբաբյան) սցենարի համար (կինեմատոգրաֆիա)
Գալյա Առստամյան՝ «Սպասում» գրքի համար (գեղարվեստական պատմագիտություն)
Նարինե Ավետիսյան՝ դերակատարումների շարքի համար (թատերարվեստ)
1996 Կոմիտաս Դանիելյան՝ «Դեմհանդիման» ժող-ի համար (գրականություն)
Ռոբերտ Պետրոսյան՝ «Այան» քանդակի համար (քանդ.)
Լեոնիդ Հարությունյան՝ «Առլեկինը արքա» (Ղ. Ռիկարդո), «Ծառերը կանգնած են մահանում» (Ալեխանդրո Կասոնա), «Անդրոմաքե» (Եվրիպիդես) գործերի բեմադրության համար (թատերարվեստ)
Լավրենտ Ղալայան՝ «Արցախի զինանշան», «Պայքար», «Նվաճում», «Գեհեն» գործերի համար (գեղանկարչություն)
Արթուր Գրիգորյան՝ «Արցախ» երգաշարի համար (երաժշտություն)
Վահան Հարությունյան՝ «Իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում» գրքաշարի համար (պատմագրություն)
Գագիկ Բեգլարյան՝ «Պսակ» ժող-ի համար (պատմագրություն)
Շահեն Մկրտչյան և Շչորս Դավթյան՝ «Շուշի, ողբերգական ճակատագրի քաղաք» գրքի համար (արվեստագիտություն)
1999 Արկադի Թովմասյան՝ «Զգույշ քայլեք, մարդիկ» ժող-ի համար (գրականություն)
Համլետ Մարտիրոսյան՝ «Թողեք ապրեմ» ժող-ի համար (գրականություն)
Սերգեյ Սարինյան՝ «Հայ գաղափարաբանություն» (պատմաքննական տեսություն) գրքի համար (գիտություն)
Ժաննա Գալստյան՝ Անդրոմաքե (Եվրիպիդես, «Անդրոմաքե»), Կրուչինինա («Անմեղ մեղավորներ», Ալեքսանդր Օստրովսկի), Շուշանիկ («Սուրբ Շուշանիկ», Ռ. Աբրահամյան) դերերի մարմնավորումների համար (թատերարվեստ)
Ալբերտ Հարությունյան՝ Մուրացանի կիսանդրու, Բերդաշենի հուշահամալիրի և «Արմատ» գործերի համար (քանդ.)
2001 Ռոբերտ Եսայան՝ «Վերջին հենարան» ժող-ի համար (գրականություն)
Մկրտիչ Սարգսյան՝ «Դարեվերջի հայը» գրքի համար (գրականություն)
Գագիկ Հարությունյան՝ «Ոգու փորձություն» ժող-ի համար (պատմագրություն)
Լեոնիդ Հարությունյան՝ «Անդրոմաքե» (Եվրիպիդես), («Անմեղ մեղավորներ», Ալեքսանդր Օստրովսկի), «Սուրբ Շուշանիկ» (Ռազմիկ Աբրահամյան), «Սուրբ Զատիկ» (Լեոնիդ Հարության) գործերի բեմադրության համար (թատերարվեստ)
Սերգեյ Առստամյան՝ «Լքված սրբավայր», «Մայրություն» և «Հայեր, միացեք» գործերի համար (նկարչություն)
Ռոբերտ Ամիրխանյան (ՀՀ)՝ «Հայի աչքեր», «Հայաստան», «Արևոտ անձրև», «Այնպես ուզում եմ», «Հեյ, Արցախ» երգերի երաժշտության համար (երաժշտություն)
Գարիկ Գրիգորյան՝ Նորիկ Դանիելյանին նվիրված «Զինվորը» տեսաֆիլմի սցենարի համար (կինեմատոգրաֆիա)
Հրաչյա Բեգլարյան՝ «Արցախի քաջորդիները» ակնարկաշարի համար (հրապարակախոսություն)
Սվետլանա Խաչատրյան՝ «Ապրենք հաղթածի արժանապատվությամբ» հոդվածաշարի համար (հրապարակախոսություն)
2002 Գուրգեն Գաբրիելյան՝ «Աշնան հանդես» ժող-ի համար (գրականություն)
Արտաշես Ղահրիյան՝ «Գյուղամեջ», «Կենացդ, Բերդասար», «Անորոշություն», «Արտաշի մահը», «Նոռիկ, Նոռիկ ջան» պատմվածքների համար (գրականություն)
Նվարդ Ավագյան՝ «Պոեմ հայկական» ստեղծագործության համար (գրականություն)
Հրաչյա Բեգլարյան՝ «Արցախ-Նամե» ժող-ի (2 հատոր) համար (գրականություն)
Մանվել Առուշանյան՝ «Կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» (մանկական հեքիաթներ, առակներ) ժող-ների համար (գրականություն)
Հրանտ Աբրահամյան՝ «Ճակատագրին ընդառաջ» գրքի համար (գիտություն)