Այս էջը հաստատված է

հաջողություններին, պարթև Արշակունիներին չի փրկել։ Արտաշիր I Սասանյանի (226-240) առաջին ներխուժումը Հայաստան (228) ավարտվել է պարտությամբ։ Որդին՝ Շապուհ I-ը (241-272), Հոոմ. կայսրության թուլացման ժամանակաշրջանում (III դ-ի կեսեր) հարձակվել է Տրդատ Բ-ի թագավորության վրա՝ ստիպելով նրան հեռանալ կայսրության սահմանները (252)։ Առժամանակ գահակալած Արտավագդից հետո Հայոց գահն անցել է Խոսրով Բ-ին։

260-ական թթ-ի կեսերից օտար գահակալների ժամանակների խառնաշփոթը Մովսես Խորենացին բնութագրել է որպես «ժամանակ անիշխանության»։ Գահը զավթած Շապուհ I-ի որդու՝ Որմիզդ-Արտաշիրի (հետագայում՝ սասանյան արքա) իշխանության տարիներին պետական կրոն հռչակված մազդեականությունը (զրադաշտականություն) պարտադրելու նպատակով կործանել են հայոց հեթանոս. պաշտամունքի մի շարք սրբություններ։ Ըստ ավանդության՝ Խոսրով Բ-ին դավադրաբար սպանող Անակ պարթևի ընտանիքից փրկված 2 գավակներից կրտսերին՝ Գրիգորին (ապագա Գրիգոր Լուսավորիչը), դայակները փախցրել են Մաժակ-Կեսարիա, իսկ Խոսրով Բ-ի որդուն՝ Տրդատին՝ կայսեր արքունիք։

Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմ. կայսրություն՝ ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին։ Տրդատը կրթվել ու դաստիարակվել է հռոմ. արքունիքում, տիրապետել է լատ-ին ու հուն-ին։ Վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը։ Հաղթել է օլիմպ. խաղերում, աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, կայսրության մղած պատերազմներում։

Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթ. արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արմ. Հայաստանի թագավոր (274-276)։ 287-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատին ճանաչել է Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330)։ Վերջինս հռոմ. զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։ Նախապես հս-ից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց Աշխադար թագավորի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերագմել է Սասանյան Պարսկաստանի դեմ։ 298-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկ. 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն ստիպված հրաժարվել են «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը։

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկ. տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները», անցկացրել նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը և այլն։ Գահակալման առաջին տարիներին Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին։ Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկ. ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն։ Հրավիրելով հայ ավագանու ժողով՝ Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր, իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը։

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում հաղթականորեն ճակատամարտել հս. ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու արմատավորվող քրիստոնեությունը։ Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական