Այս էջը հաստատված է

պարսկ.) դպրոցներով ու գրերով զարգացնել ազգային կրթությունը, գիտությունը և մշակույթը, Վրամռապուհը և Առավան հազարապետն աջակցել են Սահակ Ա Պարթևին ու Մեսրոպ Մաշտոցին՝ ստեղծելու հայոց նոր գրեր և բացելու ագգ. դպրոցներ։

Վռամշապուհի մահից հետո նրա որդու՝ Արտաշեսի մանկահասակության պատճառով հայ նախարարների պահանջով 414-ին կրկին թագավորել է բանտարկությունից ազատված Խոսրով Դ-ն, որն 8 ամիս անց մահացել է։ Օգտվելով պատեհ առիթից՝ Պարսից Հազկերտ I արքան, հայ նախարարների կամքին հակառակ, 416-ին Հայոց գահը հանձնել է իր որդի Շապուհին։ 419-ին Տիզբոնում Շապուհի և հոր սպանվելուց հետո Սասանյան Վռամ V Գոռ (421-439) արքան Վռամշապուհի որդի Արտաշես Գ (Արտաշիր) Արշակունուն հարկադրված ճանաչել է Հայոց թագավոր (422-428), իսկ սպարապետ Համազասպ Մամիկոնյանի որդի Վարդան Մամիկոնյանին՝ սպարապետ (422-451)։ Միևնույն ժամանակ Վռամ V Գոռը պարսկասեր նախարարներին հրահրել է Արտաշես Գ-ի դեմ, նրանց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428-ին տապալել է նրան և Արևելյան Հայաստանը դարձրել Պարսից տերության վարչաքաղաքական միավոր՝ մարզպանություն։

ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐ. IV ԴԱՐ-IX ԴԱՐԻ ԿԵՍԵՐ

Հայաստանի քաղաքական կացությունը V-VII դարերում

Մարզպան. Հայաստանը, որը ենթակա էր Սասանյանների գերիշխանությանը, հիմնականում ընդգրկել է Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկք և Տայք նահանգները, հաճախ՝ նաև Արցախը։ Այն առանձնահատուկ, ինքնավար վարչաքաղաքական միավոր էր, որի փաստացի տերերը հայ նախարարներն էին. հայկական զորաբանակը մնացել է Հայոց սպարապետի տնօրինության ներքո, ճանաչվել են եկեղեցու իրավունքներն ու արտոնությունները։ Կառավարել է մարզպանը՝ արքայից արքայի տեղապահը։ Մինչև V դ-ի կեսը մարզպանի գահանիստը Արտաշատն էր, այնուհետև՝ Դվինը։

Սակայն Պարսից արքունիքը երկար չհանդուրժեց Արևելյան Հայաստանի ինքնավար կարգավիճակը, և առաջին մարզպան Վեհմիրշապուհից (428-443) հետո Հազկերտ II-ը (439-457) թեև մարզպան նշանակեց հայ ազդեցիկ իշխան Վասակ Սյունուն (443-451), սակայն 440-ական թթ-ին Սասանյանները որդեգրեցին մարզպան. Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և այն պարսկ. նահանգի վերածելու քաղաքականություն։ Այդ ծրագիրն իրագործելու համար 442-ին հայոց այրուձին սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ քուշանների դեմ պատերագմելու։ 447-ին, աշխարհագիր անցկացնելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ավելացրել է Հայաստանից գանձվող հարկերը, սահմանափակել եկեղեցու ազատությունը, խարդախությամբ ու բանսարկությամբ պառակտել հայ նախարարների միասնությունը, հայրենասեր նախարարներին գրկել իրենց ժառանգ, պաշտոններից ու արտոնություններից, խրախուսել չարաշահումներն ու կամայականությունները, ոտնահարել հայ ժողովրդի ագգ. ու կրոն, զգացումները։ 449-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհն արքունի