ազատությունը։ Այնուհետև Վահան Մամիկոնյանը Տիզբոնում վերահաստատել է Նվարսակի պայմանագիրը, հաստատվել Հայոց սպարապետ ու տանուտեր, նշանակվել նաև Հայաստանի մարզպան։ 505-ին նրան փոխարինել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը Մարզպան. Հայաստանում պահպանվել է մինչև 570-ական թթ.։
Բյուզ. կայսրությանը ենթակա Արևմտյան Հայաստանն ընդգրկել է Փոքր Հայք, Ներքին Հայք և Նախարար. (Սատրապ.) Հայք վարչամիավորները։ IV դ-ի վերջին Հոոմ. կայսրությունը Փոքր Հայքը տրոհել էր Առաջին Հայք (Սեբաստիա կենտրոնով) և Երկրորդ Հայք (Մելիտենե կենտրոնով) նահանգների։ Նույն ժամանակամիջոցում Ներքին Հայքը, որն ընդգրկել է հիմնականում Բարձր Հայքը, նույնպես վերածվել է կայսեր, նահանգի՝ կոմեսի գլխավորությամբ։ Նախարար. Հայքն ընդգրկել է Մեծ Ծոփք, Փոքր Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Հաշտյանք և Բալահովիտ գավառները։ Մինչև Հոատինիանոս I կայսեր գահակալումը (527-565) Արևմտյան Հայաստանի վերոհիշյալ նահանգներում հայ նախարարները պահպանել են իրենց ժառանգ, հողատիրույթները, սեփական ռազմ, ուժերը, ավանդ, իրավունքներն ու արտոնությունները, որոնք խոչընդոտել են կայսրության վարած ուծացման (ասիմիլյացիա) քաղաքականությունը։
Չհանդուրժելով նման իրավիճակը՝ Հուտինիանոս 1-ը 529-ին վերացրել է հայ նախարարների՝ սեփական զորամասեր ունենալու իրավունքը և նրանց զրկել իրենց ռազմ, հզորությունից։ Բյուզանդացի ստրատեգոսի (նահանգապետ) գլխավորությամբ կայսրությանը ենթակա բոլոր հողերը միավորվել են առանձին ռազմ, շրջանի (ստրատեգիա) մեջ, որի կենտրոնը Կարին քաղաքն էր։ 536-ին Արմ. Հայաստանը բաժանվել է Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք նահանգների։
Հայ նախարարների տնտեսական հզորությունն ու ինքնուրույնությունը պայմանավորվել են նրանց հայրենատիրույթներով, որոնք հորից (պատրոն) անտրոհելիորեն փոխանցվել են ավագ որդուն։ 536-ի հրովարտակով նախարարների կրտսեր որդիներին ու դուստրերին և մանր ու միջին ազնվականներին նույնպես իրավունք է վերապահվել հավասար հիմունքներով կալվածքներ ստանալ իրենց պատրոններից, փոշիացվել է հայ նախարարների տնտեսական հզորությունը՝ տեղիք տալով խիստ դժգոհության՝ երբեմն ուղեկցվելով արյունալի բախումներով։ Այդ պատճառով կայսրությանը չի հաջողվել հիմնովին իրագործել իր մտադրություններն Արևմտյան Հայաստանում։
Հայաստանի մարզպան, կարգավիճակը վերստին վտանգվել է 560-570-ական թթ-ին՝ պարսկա-բյուզ. հարաբերությունների լարման և քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ Սասանյանների ծավալած բռնությունների ու զավթող. ծրագրի պատճառով։ Հայաստանի պարսիկ մարզպանական Սուրենը (564-571), օգտվելով Դվինում տեղակայված պարսկ. 15-հզ-արանոց զորաբանակի ներկայությունից, ծանրացրել է հարկերը, սաստկացրել կամայականություններն ու բռնությունները, բորբոքել կրոն, հալածանքներ, որոնք ի վերջո հանգեցրել են ազգազատագր. պատերազմի։ Այն գլխավորել է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյան Կրտսերը (Վասակի որդին՝ մարզպան Վարդ Մամիկոնյանի թոռը)։ 571-ի վաղ գարնանը հայկական բանակը գրավել է Դվինը, ոչնչացրել պարսկ. զորքերը և սպանել մարզպանին։ Հայաստան ներխուժած պարսից զորավար