Այս էջը հաստատված է

Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 998-ին Ատրպատականի ամիր Մամլանը Խորասանի ամիրի հետ արշավել է Հայաստան։ Գագիկ Ա-ն դաշնակից բանակների օգնությամբ Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտության է մատնել թշնամուն։ Զորավարներից հատկապես աչքի է ընկել սպարապետ Վահրամ Պահլավունին։ 1000-ին՝ Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել՝ «փոքրություն համարեց իր գնալը»։ 1001-ին Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ. վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է «Անհողին» մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է վերադարձրել։

Գագիկ Ա-ի օրոք զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթ․ արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անի մայրաքաղաքը, Դվին և Կարս քաղաքները։ Գագիկ Ա-ի կինը՝ Կատրանիդե թագուհին, 1001-ին ավարտել է Անիի Մայր տաճարի շինը (ճարտ.՝ Տրդատ)։ Անին համալրվել է նոր կառույցներով։ Քաղաքի պեղումների ժամանակ (1905-06) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը՝ 2,26 մ բարձրությամբ։

Պատմագիր Արիստակես Լաստիվերցին (1002-1080) Գագիկ Ա-ին բնութագրել է որպես հզոր և պատերազմներում հաղթող այր, որը խաղաղության մեջ պահեց Հայոց աշխարհը։

Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես Սմբատի ու Աշոտի միջև, կայսրության միջամտությամբ, գահակալ. վեճ է սկսվել, որը լուծվել է Պահլավունի և Բագրատունի իշխանների ու Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի միջնորդությամբ։ Հովհաննես-Սմբատն ավագության իրավունքով գահակալել է երկրի կենտ., իսկ Աշոտ Դ-ն՝ եգերական տիրույթներում։ Հովհաննես-Սմբատի մահից հետո Աշոտին էին անցնելու նրա տիրույթները, և նա էր լինելու Անի Շիրկի թագավորը։ Սակայն Հովհաննես-Սմբատը Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ 1022-ի հունվ-ին Տրապի- զոնում բյուգանդամետ Պետրոս Ա Գետադարձը Վասիլ II կայսրին է հանձնել թագավորի «կտակը», ըստ որի՝ Հովհաննես-Սմբատի մահից հետո Անին և երկիրն անցնելու էին Բյուզ. կայսրությանը։

1040-ին՝ Աշոտ Դ-ի, և 1041-ին Հովհաննես-Սմբատի մահից (թերևս բյուգ. արքունիքի կազմակերպած դավով) հետո բյուզ. մեծաքանակ զորքերը ներխուժել են Շիրակ և պաշարել Անին։ Սակայն քաղաքի բնակչությունը և հայկական զորքերը սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ զավթիչներին դուրս են շպրտել երկրից և նրա նախաձեռնությամբ 1042-ին Հայոց թագավոր են հռչակել Աշոտ Դ-ի 18 ամյա որդուն՝ Գագիկ Բ-ին, 1044-ին ևս 2 անգամ հաղթել Անին պաշարած բյուզ. զորաբանակներին և պահպանել թագավորության անկախությունը։ Սակայն Կոստանդին IX Մոնոմախ կայսրը, հաշտության պայմանագիր կնքելու կեղծ խոստումներով ու երդումներով, 1045-ին Գագիկ Բ-ին հրավիրել է Կոստանդնուպոլիս և բանտարկել, իսկ բյուզ. զորքերը և Դվինի մահմեդ. ամիրության ուժերը համառ կռիվներով զավթել են Անին և Բագրատունյաց թագավորության կենտրոնական տիրույթները։ Շուտով Գագիկ Բ-ն ազատվել է բանտարկությունից, ստացել տիրույթներ՝ Կապադովկիայի ու Լեռնային Կիլիկիայի սահմանագլխի Պիզու և Կալոն Պեղատ բերդերով, որտեղ իշխել է մինչև 1079-ը։

1045-ից հետո Հայաստանի մեծագույն մասն անցել է Բյուզ. կայսրությանը։ Իր կարճատև տիրապետության տարիներին կայսր․ արքունիքը վարել է հայերի զանգվածային արտագաղթի, նրանց 127 քաղաքական և ռազմ․ զորության թուլացման, տնտեսական ճնշման և քաղկեդոնականություն պարտադրելու քաղաքականություն։