Այս էջը հաստատված է

ճնշող մեծամասնությունը հայեր էին։ Գոյություն են ունեցել 100-ից ավելի արհեստներ, գործել են կապալով տրվող կաշեգործարաններ, ներկատներ։ Երևանում եղել են ապակու, վառոդի և թնդանոթաձուլ. արհեստանոցներ։ Քաղաքը, որը խանության, Հայկ․ մարզի, հետագայում Երևանի նահանգի վարչ․ կենտրոն էր, 1830-ական թթ-ին ուներ 11,5 հգ. բնակիչ, 1850-ին՝ 12,6 հազար։ Հայ ժողովրդի քաղաքային բնակչության զգալի մասը Այսրկովկասի առևտրաարդ. խոշոր կենտրոններում էր։ Խանական վարչությունը հատուկ ուշադրություն է դարձրել Կողբի աղի հանույթին, որն արտահանվել է Թուրքիա, Վրաստան, հարևան խանություններ և պատկառելի եկամուտ բերել գանձարանին։ Արլ․ Հայաստանի հս. գավառները Ռուսաստանին միացվելուց (1801) հետո ցար․․ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել Ալավերդու պղնձահանքերին ու պղնձաձուլությանը, որոնք 1816-ից անցել են մասնավոր արդյունաբերողների ձեռքը։

Միևնույն մասնագիտությամբ արհեստավորները միավորվել են համքարություններում, որոնք ունեցել են իրենց կանոնադրությունը, դրոշը, զինանշանը, փոխօգնության գանձարանը։ Հայ համքարությունների կանոնադրությունը հաստատում էր Ամենայն հայոց կաթողիկոսը (այսինքն՝ Սբ էջմիածնին էին վերապահվում պետ․ իշխանության որոշ գործառույթներ)։ Համքարության գլուխ կանգնած էր վարպետաց վարպետը (ուստաբաշին), որին (նաև նրա օգնականին) ընտրում էր համքարության ընդհանուր ժողովը։ Առևտրի կարևոր կենտրոններ էին Երևանը և Շուշին, որոնք կապված էին Թավրիգի, Թիֆլիսի, Բաքվի, Կարսի, Կարինի ու Բայազետի հետ և, առևտրի տարանցիկ կենտրոն լինելուց բացի, իրենք էլ էին արտահանում տեղ․ արտադրության մթերքներ՝ մետաքս․ չորացրած մրգեր, կաշեգործ․ իրեր, բուս․ յուղ, բամբակ, աղ, բրինձ, ձիեր և այլն։ Գյուլիստանի ռուս-պարսկ. հաշտության պայմանագրով (1813) սահմանված 5 % մաքսն զգալիորեն ընդլայնել է առևտր. շրջանառությունը 2 երկրների միջև։ Հայ վաճառական, կապիտալը, չնայած ավատատիր. անիշխանության և բռնակալների հարուցած խոչընդոտներին, առաջատար դեր է խաղացել Այսրկովկասում։ Երկրի ավատատիր. մասնատվածության հետևանքով հարկային համակարգը խայտաբղետ էր. հարկերը գանձվել են դրամով և բնամթերքով։

Հայաստանի հս. շրջաններում արքունի գյուղացիներից գանձվել է բնամթերային բահրա և դրամ․ հարկ։ Վերջինս գանձվել է նաև քաղաքացիներից։ Ռուսաստանի տիրապետության սկզբն. շրջանում այս համակարգը մնացել է անփոփոխ։

Ղարաբաղի խանությունում նստակյաց բնակչությունը (ի տարբերություն վաչկատուն ցեղերի) հարկեր է վճարել նաև խանական պաշտոնյաների, ծառաների և զորքի վարձատրության համար։

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը (1801-29)

XIX դ-ի սկզբին հիմնովին փոխվել էր Անդրկովկասի քաղ․ իրադրությունը։ Ռուս․ կառավարությունը, ելնելով իր տնտ․ ու քաղ․ շահերից, ջանում էր գրավել և կայսրությանը միացնել Անդրկովկասը։ Անգլիան ու Ֆրանսիան, վախենալով իրենց մրցակից Ռուսաստանի ազդեցության ուժեղացումից, Պարսկաստանին և Թուրքիային հրահրում էին նրա դեմ։ 1801-ին Արևելյան Վրաստանը միացվել է Ռուսաստանին, որի հետ վերջինիս տիրապետության տակ են անցել Հյուսիսային Հայաստանի մի շարք գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Իջևանը։ 1804-ի հունվ. սկզբին Վրաստանում ռուս․ զորքերի գլխ․ հրամանատար գեն. Պավել Ցիցիանովը (Ցիցիաշվիլի) գրավել է Գանձակի (Գյանջա) խանությունը, շարժվել դեպի Երևանի խանություն։ 1804-ի մայիսի 23-ին պարսկ. կառավարությունը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով Անդրկովկասից դուրս բերել ռուս, զորքերը։ Վերջնագիրը մերժվել է. սկսվել է ռուսպարսկ. պատերազմը (1804-13)։ Պարսից 30-հազարանոց բանակը գլխ․ հրամանատար, թագաժառանգ Աբբաս Միրզայի (1789-1833) ղեկավարությամբ կենտրոնացվել է Երևանի խանությունում։

Հունիսի 10-ին Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ գեն. Սերգեյ Տուչկովի առաջապահ զորաջոկատը պարտության է