Այս էջը հաստատված է

վանքերը, գույքը, դպրոցները ևն։ Թեմական դպրոցներ են բացվել Երևանում (1837) և Շուշիում (1838)։

1836-ին Հայկ․ մարզի պետ Վ. Բեհբութովը մշակել է մուլքադարների, թիուլդարների, աղաների ու բեկերի իրավունքները սահմանող կանոնադրություն։ 1846-ի դեկտ. 6-ի օրենքով՝ խաների, բեկերի, մելիքների ժառանգ. սեփականություն են ճանաչվել այն հողերը, որոնք նրանք օգտագործում էին երկրամասը Ռուսաստանին միացվելու ժամանակ։

Մինչև 1834-ը Հայկ․ մարզում տուրքերը գանձվել են պարսկ. տիրապետության ժամանակ գանձվող տուրքերի չափով, իսկ ներգաղթածները մինչև 1836-ն ազատվել են տուրքերից։ 1834-ին եկամուտների և պետ․ տուրքերի վարչության ստեղծումից հետո ամենուրեք գանձել են գյուղատնտ․ արդյունքների 1/5-րդը. հաստատվել են նաև դրամական տուրքեր։ 1836-42-ին կիրառված հարկային-կապալային կամ գույքային համակարգը փոխարինվել է դրամականով, որը մեծ դժգոհություն է առաջացրել։ Ռուսաստանի ֆինանսների նախարար կոմս Կանկրինը Նիկոլայ l-ին ներկայացրած մի զեկուցագրում Անդրկովկասն անվանել է կայսրության գաղութ։ 1840-ին ցարին ներկայացված մեկ այլ զեկուցագրում նշվել է, որ Անդրկովկասի ժողո-վուրդներին հարկավոր չեն համալսարաններ, ֆաբրիկաներ ու գործարաններ։ Ցարիզմի գաղութային քաղաքանության շրջանակներում Արլ․ Հայաստանում բնակեցվել են նաև ռուս աղանդավոր գաղթականներ (դուխոբորներ, իկոնոբորներ, մոլոկաններ)։ 1844-ից Լոռու, Սևանի, Ձանգեզուրի շրջաններում, Ջավախքում, Արցախում հիմնվել են տասնյակ գյուղեր, նրանց տրամադրվել են լավորակ հողեր և տրվել զանազան արտոնություններ։

1837-ի հոկտ-ին, երբ Նիկոլայ l-ն այցելել է Հայկ․ մարզ, տեղի են ունեցել հայ գյուղացիության զանգվածային բողոքներ ու ելույթներ, որի հետևանքով կայսրը ներգաղթածների արտոնաժամկետը երկարացրել է մինչև 1838-ը։

Այդուհանդերձ, Ռուսաստանին միանալուց հետո Արլ․ Հայաստանի սոցիալ-տնտ․ ու մշակութ․ կյանքը նկատելիորեն զարգացել է։ Ընդարձակվել են ցորենի, գարու, բամբակի ցանքատարածությունները։ Զարգացել է շերամապահությունը։ 1860-ական թվականներին փորձեր են արվել ստեղծելու վարձակալ․ ֆերմերային տնտեսություններ, սկսվել է տեխ. բույսերի մշակությունը։ Երկիրն աստիճանաբար ներգրավվել է կապիտալիզմի զարգացման ոլորտ։ Նպաստավոր պայմաններ են ստեղծվել արհեստների, արդյունաբերության, առևտրի զարգացման համար։ Թիֆլիսի համքարությունները, որոնց անդամների ճնշող մեծամասնությունը հայեր էին, եռանդուն դիմադրություն են ցույց տվել ռուս․ արդ․ արտադրանքի տարածմանը։ Այդ պատճառով 1865-ի ապրիլի 5-ի կանոնադրությամբ՝ Թիֆլիսի 80 համքարություններից պահպանվել են միայն 17-ը և դրվել ոստիկան․ հսկողության տակ։ Չնայած հակահամքար. միջոցառումների դեմ 1865-ին Թիֆլիսում ընդվզում է տեղի ունեցել, սակայն կապիտալիզմի զարգացման պայմաններում համքարությունները դատապարտված էին քայքայման։

Արևելյան Հայաստանում հատկապես զարգացած էր լեռնարդ․-ը։ Ցար. կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել Ալավերդու և Ձանգեզուրի հանքարդ-յանը։

1850-ական թթ-ին մտցվել է ազատ վարձու աշխատանքի համակարգ։ Պղնձահանքերը կապալով տրվել են հայ, հույն, գերմանացի արդյունաբերողներին։ Աղի արտադրության հիմն․ կենտրոններ էին Կողբի, մասամբ՝ Նախիջևանի աղահանքերը։ Մինչև 1870-ի գյուղաց. ռեֆորմը աղահանքերը շահագործվել են մասնավոր կապալառուների կամ կառավարման մարմինների միջոցով։ 1868-ից այստեղ նույնպես կիրառվել է ազատ վարձու աշխատանքը։ Կապալային համակարգը լայնորեն օգտագործվել է զորքերի կարիքները հոգալու և պետ․ հիմնարկների համար շինություններ կառուցելու համար։ Փոխարքա Մ. Վորոնցովն անձամբ նշել է, որ հայերն Անդրկովկասում կառավարության գլխավոր ուժերն են կապալառության և վարձակալությունների կազմակերպման խնդրում։ Հաճախ կապալով են տրվել գանձվող տուրքերը, արդ-յան որոշ ճյուղեր ևն։ Առևտրի զարգացումը մեծապես խթանել են ներքին մաքսային պատնեշների վերացումը, բնամթերային հարկման փոխարինումը դրամականով, տեխ. մշակաբույսերի ցանքատարածությունների ընդարձակումը ևն։