Այս էջը հաստատված է

պատրիարքների ու ամիրաների առանձնաշնորհումները վերացնելու համար։ Թանիզմաթը նպաստել է Արմ․ն Հայաստանում և Կ. Պոլսում հայ հաս-քաղ․ կյանքի աշխուժացմանը։ 1844-ին Մատթեոս պատրիարքի արտոնագրով ստեղծվել է Ազգ ժողովը (Կ. Պոլսի հայկ․ համայնքի ներքին գործերը կարգավորող մարմին), 1847-ին՝ Ագգ. հոգևոր (կրոն․ գործերը տնօրինող, 14 հոգևորականից բաղկացած) և Գերագույն (կրթ․ ու մշակութ․ գործերը տնօրինող, 20 աշխարհականից կազմված) ժողովները, որոնց նպատակը պատրիարքի և ամիրաների գործունեությունը սահմանափակելն էր։ Արհեստավորներն իրավունք են ձեռք բերել մասնակցելու ազգային գործերի տնօրինմանը։ Այնուհետև, 1848-ի Ֆրանս․ հեղափոխության գաղափարների ազդեցությամբ մի խումբ հայ երիտասարդներ պայքար են ծավալել ազգ․ ներքին գործերի կառավարումը ժողովրդականացնելու ուղղությամբ։

1853-ին կազմված Ուս. խորհուրդը [Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Նիկողոս Պալյան, Սերովբե Վիչենյան (Սերվիչեն) և ուր․] մշակել է արևմտահայ կրոն., ազգ․, մշակութ․ և հաս․ կյանքի վերաբերյալ կանոնադրություն (1857), որի շուրջ պայքար է ծավալվել առաջադիմականների ու պահպանողականների միջև։ 1860-ի մայիսի 24-ին կանոնադրությունն ընդունվել է «Ազգային սահմանադրություն» անվամբ։ 1863-ի մարտի 17-ին սուլթան․ կառավարությունը վավերացրել է այն՝ 150 հոդվածից թողնելով 99-ը։ Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվել են Ազգ․ ժողով (օրենսդիր մարմին), Ազգ կենտր․ վարչություն (գործադիր մարմին), Ազգ․ կրոն․ ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), Քաղ․ժողով (աշխարհիկ գործերը տնօրինող մարմին)։ Ստեղծվել են նաև ուս․, տնտ․, դատաստան., վանքերի, թաղային և այլ խորհուրդներ։ Սահմանադրությամբ որոշվել են ընտրության կարգը, իրավունքներն ու պարտականությունները։ Ընտրելու իրավունք ունեցել են 25, ընտրվելու իրավունք՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ «Ազգային սահմանադրությունը», որը դրական դեր է կատարել արևմտահայ կյանքում, 1896-ին արգելվել է Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով։

XIX դ-ի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգ․ ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն։ Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պետ․ քաղաքականություն։ Մահմեդականացումն իրականացվել է և՛ ուղղակի, և՛ տնտ․ հարկադրանքով։ Թուրք․ կառավարությունը, չհանդուր- ժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, XIX դ-ի 20-ական թթ- ից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն։ Մարաշի փաշայության մեջ էր մտնում Լեռն. Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հզ հայ, որից 17 hզ-ը՝ Զեյթուն քաղաքում։ Մինչև XIX դ-ի սկիզբը զեյթունցիները բազմիցս հակահարված են տվել թուրքերի հարձակումներին. 1829,1832,1841,1847,1856, 1858, 1860-ին տապալել են Զեյթունն ընկճելու նրանց փորձերը։ 1862-ին Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել է վճարել մի քանի տարվա հարկ։ Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման՝ հուլիսին նա 10-հզ֊անոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկական գյուղեր, օգոստ- ին պաշարել Զեյթուն քաղաքը։ Զեյթունցիները 5-6 հզ հոգով, հնատիպ հրացաններով և հնարավոր այլ միջոցներով դիմել են ինքնապաշտպանության, որը գլխավորել են 4 տանուտերերը՝ Յաղու- բյանը, Շովրոյանը, Սուրենյանը և Ենիտունյանը։ Օգոստ. 2-ի առավոտյան Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով գրոհել են քաղաքը։ Զեյթունցիները, այդ թվում՝ կանայք և ծերեր, միահամուռ ուժերով դիմադրել են թշնամուն։ Սխրանքներ են գործել Մարկոս Թաշճյանը, Մահտեսի Գրիգորը և ուր․։ Զեյթունի ձորում ծուղակն ընկած թշնամու զորքից ավելի քան 750 զինվոր սպանվել է, իսկ մյուսները խուճապահար փախուստի են դիմել։ Զեյթունցիներն այդ ձորն անվանել են Կոտորածի ձոր։ Հետ են մղվել թուրքերի բոլոր գրոհները. 2 հզ թուրք է սպանվել, իսկ մյուսները, թողնելով իրենց ունեցած 2 հրանոթը, փախուստի են դիմել։

Պարտության պատճառով պաշտոնանկ արված Ազիզ փաշային փոխարինել