Այս էջը հաստատված է

կլուծվի հայ և ռուս զինակցության միջոցով՝ արևմտահայերի՝ թուրք. լծի թոթափմամբ։ Ն. Ռոաինյանը, Գ. Օտյանը և նրանց համախոհները լուսավորությունը համարել են տնտ. հետամնացությունը հաղթահարելու միջոց, կարևորել են երկրի տնտ. անկախությունը և երկրագործության զարգացումը։

Մ. Նալբանդյանը, Ստեփան Ոսկանյանը, Հ. Սվաճյանը, Սերովբե Թագվորյանը, Մատթեոս Մամուրյանը և ուր. կողմ էին հայ ժողովրդի ազատագրության համար առավել արմատ, միջոցների դիմելուն։ Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի սոցիալ. ազատագրությունը կապել է ռուս ժողովրդի հեղափոխության հաղթանակի հետ։ «Ռոաիո ազատությունը,- գրել է նա,- ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ մեծ խորհուրդ ունի»։ Փորձում էր կապ հաստատել արևելահայ և արևմտահայ դեմոկրատ, ուժերի միջև՝ միասնական պայքարով սոցիալական ազատագրության հասնելու համար։

Հ. Սվաճյանի կարծիքով՝ միայն ազատագրության համար մարտնչող ժողովուրդների ընդհանուր հեղ. պայքարով կթոթափվի եվրոպ. և ասիական բռնապետությունների լուծը։ Մ. Մամուրյանը հայ ժողովրդի ազատագրության հիմն. միջոց է համարել համաժողովրդական ապստամբությունը։ Նա Արմ. Հայաստանի փրկությունը տեսել է նաև մեքենայական արտադրության զարգացման և հայրենի հողին կապվածության մեջ։

Հայաստանի վարչական բաժանումը և

բնակչությունը XIX դարի 2-րդ կեսին

Ռուս. կառավարությունն Անդրկովկասի վարչ. բաժանումը կատարելիս հաշվի չէր առնում ժողովուրդների պատմ. տարածքներն ու անվանումները, ազգային առանձնահատկությունները։ 1867-ի դեկտ. 9-ի օրենքով՝ երկրամասը վերաբաժանվել է 5 նահանգի՝ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի։ Արևելյան Հայաստանի մեծ մասը մտել է Երևանի, մնացած մասը՝ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների մեջ։ 1874-ին Երևանի նահանգը բաժանվել է 7 գավառի՝ Երևանի, էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի, իսկ 1878-ին Ռուսաստանին անցած Կարսի մարզը՝ 4 շրջանի կամ օկրուգի՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի։ Այդպիսով՝ Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկվել է Երևանի նահանգի ու Կարսի մարզի մեջ, փոքր մասը՝ Զանգեզուրի, Ղարաբաղի և Ղազախի գավառները՝ Ելիզավետպոլի նահանգի, իսկ Ջավախքն ու Լոռին՝ Թիֆլիսի նահանգի մեջ։ Այսրկովկասի ու Արլ. Հայաստանի վարչ. այս բաժանումը պահպանվել է մինչև 1918-ը։

XIX դ-ում թուրք. կառավարությունը Արմ. Հայաստանում մի քանի անգամ կատարել է վարչ. բաժանում այնպես, որ հայերը նահանգներում բացարձակ մեծամասնություն չկազմեն։

1834-ին Արմ. Հայաստանը բաժանվել է էրզրումի (Կարին), Սվազի (Սեբաստիա), Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների (նահանգ), 1848-ին Կիլիկյան Հայաստանում Մարաշի վիլայեթը միացվել է Ադանայի վիլայեթին։ 1865-ին Արմ. Հայաստանի մի մասը մտել է էրզրումի (էրմենիստան անվամբ), մնացած մասերը՝ Սվազի և Դիարբեքիրի վիլայեթների մեջ։ 1886-ին Արմ. Հայաստանը բաժանվել է էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Դերսիմի, Բիթլիսի (Բաղեշ), Վանի, Հեքյարիի ու Սվազի, իսկ 1895-ին՝ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի և էրզրումի նահանգների։ Վանի նահանգը բաժանված էր 2՝ Վանի և Հեքյարիի, Բիթլիսի նահանգը՝ 4՝ Բիթլիսի, Գենչի, Մուշի և Սղերդի, Դիարբեքիրի նահանգը՝ 3՝ Դիարբեքիրի, Արղնի-Մադենի և Մարդինի, էրզրումի նահանգը՝ 3՝ էրզրումի, Բայազետի և Երզնկայի, Խարբերդի նահանգը՝ 3՝ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, Սվազի նահանգը՝ 4՝ Սվազի, Ամասիայի, Գարահիսարի և Թոքատի (Եվդոկիա) գավառների, 6 նահանգներն զբաղեցնում էին 270 200 կմ² տարածություն։ Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Հալեպի նահանգների մեջ։

XIX դ-ի 2-րդ կեսին հայերը համեմատաբար հավաք ապրում էին ողջ Հայկ.